Թրամփի և Էրդողանի առանձնազրույցը մեկ ժամից ավելի է տևել, որից հետո սենատոր Լինսի Գրահամը «վետո» է կիրառել Ցեղասպանության բանաձևի նկատմամբ

Լուրեր

18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները տևել են մեկ ժամ 15 րոպե: Այս մասին հայտնում է ТАСС -ը՝ հղում անելով թուրքական  Անադոլու գործակալությանը:

Սպիտակ տանը նախագահների հանդիպումն անցել է մամուլի ներկայացուցիչների համար փակ ռեժիմում՝ առանձնազրույցի ձևաչափով: Apa Թրամփն ու Էրդողանը շարունակել են բանակցություններն ընդլայնված ձևաչափով:

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտնել էր թուրք գործընկերոջ հետ ռուսական զենիթահրթիռային С-400 համակարգերի և ամերիկյան F-35 կործանիչների գնման հարցը քննարկելու մտադրության մասին: Թրամփը հայտնել էր նաև, որ հնարավոր է, երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասնի 100 մլրդ դոլարի:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ  տեղեկացրել է, որ  վետո է կիառվել Ցեղասպանության բանաձևի նկատմամբ: «Տեղի ունեցավ այն, ինչից խուսափում էինք: Սենատոր Լինսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ: Դա տեղի ունեցավ Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո, որին մասնակցում էր Սենատորը»,- գրել է նա: