Նրանք հետադիմության առաջամարտիկներ են. նախարարը՝ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմը քննադատողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
26.10.2026 | 20:00
Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
Բոլորը

Այս իշխանության ժամանակ է այս ֆիլմի հատկացումը հաստատվել, ճիշտ է՝ ոչ իմ, բայց էական չէ, թե որ նախարարի օրոք է եղել: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի նկարահանման համար հատկացված 20 մլն դրամին՝ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այո՛, ես ասել եմ ու ասում եմ՝ դա իմ պաշտոնավարման օրոք չի եղել, բայց դրան ավելացնում եմ շատ կարևոր «բայց». իմ նախարարության օրոք մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու, սա բոլորը թող շատ հստակ ընկալեն: Ու եթե գեղագիտական խորհուրդները, որոնցում ընդգրկված են անվանի մասնագետներ, որոշում են կայացնում, որ տվյալ գործը՝ կլինի ֆիլմ, քանդակ, թատերական ներկայացում, արժանի է, որ պետությունը դրան ուշադրություն դարձնի՝ թեկուզ տվյալ գործի 10 տոկոսով, ուրեմն այդ գեղագիտական խորհրդի որոշումներն ի կատար են ածվելու: Սա բոլորը թող շատ հստակ իմանան», – նշեց նա:

Նախարարն ընդգծեց՝ Հայաստանում այլևս չի լինելու սատանիզմի հիմքով, մտացածին այլ հիմքերով համերգներ չեղարկելը: Արվեստը լինելու է ազատ, որովհետև անկախ պետության կարևորագույն գրավականներից մեկն ազատ արվեստն է:

Նրա խոսքով՝ որոշ մարդիկ, ովքեր փորձում են քաղաքական դիվիդենտներ հավաքել, հետադիմության առաջամարտիկներ են. «Այո՛, մարդիկ կարող են որոշակի սկզբունքներից ելնելով՝ ասել, որ այս արժեքն իմը չէ: Մենք պետք է հարգանքով մոտենանք մեր այդ քաղաքացիներին, այդ խմբերին: Բայց արվեստում ցենզուրա սահմանելն անթույլատրելի է»:

Արայիկ Հարությունյանը հիշեց, որ նախկին իշխանությունները քննադատությամբ էին հանդես եկել նաև ամիսներ առաջ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում ԼԳԲՏ թեմայով ֆիլմի ցուցադրումից հետո:

«Բայց հանկարծ պարզվեց, որ նախկինում էլ «Ոսկե ծիրանի» ժամանակ նմանատիպ ֆիլմեր ցուցադրվել են: Նախկինների քննադատություններին շատ ուշադրություն մի դարձրեք, իրենց թողնես՝ ամեն ինչ կքննադատեն», – ասաց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: