Թուրքիան դեռ լիովին չի հասել իր նպատակներին, չեմ կարծում՝ հրադադարը երկար տևի. քրդագետ

Լուրեր

18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
Բոլորը

Չեմ կարծում, որ Սիրիայում հրադադարը երկարատև բնույթ կկրի, որովհետև Թուրքիան դեռ լիովին չի հասել իր առջև դրված նպատակներին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է քրդագետ, միջազգայնագետ Վահրամ Պետրոսյանը՝ անդրադառնալով Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների դադարեցմանը:

«Ըստ էության, հստակեցվեց մեկ իրողություն, որ թուրքական կողմին հնարավորություն տրվեց կատարել մի շարք մեծ և տարածաշրջանային տերությունների նպատակները: Իրականություն դարձնել այն, ինչին նրանք նույնպես ձգտում էին»,- ասաց փորձագետը:

Նրա խոսքով՝ մասնավորապես, ԱՄՆ-ն, որը քրդական ուժերի հետ դաշինքի մեջ էր ընդդեմ «Իսլամական պետություն» խմբավորման, չէր կարող բացահայտ մասնակցություն ունենալ ռազմական գործողություններում: Բացի այդ՝ այս իրադարձությունների արդյունքում շահեց նաև Ռուսաստանը:

«Մի կողմից՝ ԱՄՆ-ին իմիջային հարված հասցվեց, նշվեց, որ Վաշիգտոնը լքել է քրդերին: Միաժամանակ, կարևորվեց Մոսկվայի դերը: Իսկ, ընդհանուր առմամբ, տուժողը գերազանցապես քրդական կողմն է»,- ասաց Վահրամ Պետրոսյանը:

Ըստ նրա՝ քրդական ուժերն արդեն նշել են, որ պարզապես սպասում են, որպեսզի «այս իրադարձությունների շուրջ փոշին և ամպը վերանան, որպեսզի իրենց հետագա քայլերը հասկանան»: