Ո՞վ է մեղավոր Հաց բերողի մահվան մեջ. ինչ կբացահայտի նախկին պաշտոնյաների հակամարտությունը նոր իրավիճակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր հանդես է եկել գրառմամբ՝ ևս մեկ անգամ հայտարարելով, որ ինքը զրո առնչություն է ունեցել Հաց բերող Արթուր Սարգսյանի ձերբակալման, կալանավորման ու, բնականաբար, մահվան հետ։ Նրա գրառմանը նախորդել էր ՄԻԵԴ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հայտարարությունը։

Իրականում պետական ո՞ր մարմնի, ո՞ր պաշտոնյայի գործողությունն է հանգեցրել 2016 թվականին «Սասնա ծռեր» խմբավորմանը հաց տարած Արթուր Սարգսյանի մահվան։ Գլխավոր դատախազությունը Հաց բերողի մահվան օրը՝ 2017 թվականի մարտի 16-ին տեղեկացրել էր՝ Արթուր Սարգսյանի մահվան նախնական պատճառ է ախտորոշվել «սիրտ-թոքային անբավարարությունը»։ Հարուցվել էր քրեական գործ: Հաց բերողի մահվան հաջորդ օրն իսկ Երևանում սկսվեցին բողոքի գործողություններ՝ իշխանության առաջ դրվեցին պահանջներ՝ պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Հնչում էին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի անունները։ Հետագայում, ցույցերի կազմակերպիչներից Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ Արփինե Հովհաննիսյանը մեղք չունի։

Այս տարվա մարտի 1-ին ՀՔԾ-ն տեղեկացրեց, որ Արթուր Սարգսյանի մահվան փաստով մեկ դրվագով կարճվել է քրեական գործը, իսկ մյուս մասով ուղարկվել է Քննչական կոմիտե։ Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ Հաց բերողը տառապել է «Բեխտերևի» հիվանդությամբ, սակայն թիվ 226/հձ եզրակացության համաձայն՝ ինչպես «Նուբարաշեն», այնպես էլ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում «Բեխտերևի» հիվանդության, քրոնիկական սիրտ-թոքային ախտաբանության կապակցությամբ բուժում չի իրականացվել։ Օրերս Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքների շուրջ խոսակցությունները առանձնահատուկ են թեժացել։

Այսօրվա գրառման մեջ Արփինե Հովհաննիսյանը պատասխանել է մինչ օրս իրեն հասցեագրվող մեղադրանքներին։ Նախ պատմել է՝ հավաստիանալով, որ Արթուր Սարգսյանի հիվանդությունները անբուժելի են, հեռախոսազրույց է ունեցել  նախաքննության և հետաքննության օրինականության հսկողության համար թիվ 1 պատասխանատու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ և ներկայացրել իրավիճակը։ 2017-ի հունվարի 31-ին, թեև միջգերատեսչական հանձնաժողովը որոշել էր, թե Արթուր Սարգսյանը ունի կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն, քննիչը նույն օրը որոշում է կայացրել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ՝ ենթադրաբար` ոչ առանց հսկող դատախազի իմացության: Արփինե Հովհաննիսյանը հարց է բարձրացնում՝ ի՞նչ հիմնավորում է դրված եղել այս որոշման հիմքում, ինչո՞վ փորձաքննության պատասխանը չէր բավարարել քննիչին ու դատախազին, որ նույն օրը որոշեցին նշանակել մեկ այլ փորձաքննություն, որի արդյունքում՝ 2017-ի փետրվարի 9-ին Արթուր Սարգսյանը վերադարձվեց բանտ»։

Հիշեցնենք, որ ըստ կրկնակի փորձաքննության եզրակացության՝ Արթուր Սարգսյանի հիվանդությունը չի խոչընդոտում կալանքի տակ գտնվելուն, ավելին` նա անգամ ստացիոնար բուժման կարիք չունի: Արփինե Հովհաննիսանին հետաքրքրում է՝ ինչո՞ւ է կրկնակի փորձաքննությունը տևել ութ օր, ինչպե՞ս է ստացվում, որ կրկնակի փորձաքննության եզրակացությունն ստանալու օրը հենց Հաց բերողը ձերբակալվում է ու հաջորդ օրը կալանավորվում․ «Արդյոք քննիչը նախապես գիտե՞ր պատասխանի մասին։ Տարօրինակ չէ՞»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը։ Նա անհրաժեշտ է համարում, որ պատասխան ստանան հետևյալ հարցերը՝ ով է պահանջել չարաբաստիկ երկրորդ փորձաքննությունը և ինչո՞ւ, ու՞մ ցուցումով, ո՞վ և ի՞նչ ցուցում է տվել փորձագետին կամ տվե՞լ է, թե՝ ոչ, ու պատժել մեղավորներին:

Վերջում նա ուրվագծել է իր կարծիքով՝ որոշումների պատասխանատուներին, որտեղ ի թիվս այլ պաշտոնյաների տալիս է Արթուր Դավթյանի անունը։ 2017-ին ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը անսպասելի է որակում կրկնակի փորձաքննության նշանակումը, որից հետո է Հաց բերողը երկրորդ անգամ ուղարկվում բանտ։

«Անսպասելին այն էր, թե մեկ օրվա ընթացքում այդ ի՞նչ հիմքեր են առաջ եկել, որ հրատապ նշանակվել է կրկնակի փորձաքննություն, և ո՞րն էր դրա անհրաժեշտությունը՝ նկատի ունենալով, որ սովորաբար կրկնակի փորձաքննություն նշանակվում է, այն դեպքում, երբ սկզբնական փորձաքննության արդյունքներից հետո, մասնագետի հետ խորհրդակցելուց հետո վերջինս հայտնում է տվյալ եզրակացության վերաբերյալ հատուկ այնպիսի մասնագիտական բնույթի կասկածներ, որոնք փարատելու համար անհրաժեշտություն է առաջանում նշանակել կրկնակի փորձաքննություն»,- Թերթ․am-ի հետ հարցազրույցում ասել է Կոստանյանը։ Նա նկատում է, որ սկզբնական փորձաքննությունը տևել է մոտ մեկ ամիս, այնինչ՝ երկրորդը՝ մեկ շաբաթ, սա այն դեպքում, երբ ողջամտորեն երկրորդն ավելի երկար պետք է տևեր, քան առաջինը։ Արդյո՞ք արհեստական որոշում է եղել մեկ օրում երկրորդ փորձաքննության նշանակումը։ Գևորգ Կոստանյանը պատասխանել է, թե շտապողականությունն ու զուգադիպությունները, ողջամտորեն, կասկած հարուցում են։

«Ի դեպ, ինձ համար անակնկալ էր, երբ Արթուր Սարգսյանը նույն օրը, թե մեկ օր հետո ձերբակալվեց և կրկին կալանավորվեց»,- ասել է Կոստանյանը։ Այսպիսով, ըստ էության, թե՛ Հովհաննիսյանը, թե՛ Կոստանյանը կասկածներ ու անուղղակի մեղադրանքի սլաքներն ուղղում են Արթուր Դավթյանի կողմ։ Գլխավոր դատախազի գլխավոր խորհրդական Գոռ Աբրահամյանը Factor TV-ի՝ պարզաբանման խնդրանքին ի պատասխան ասաց, որ չեն մեկնաբանում, որովհետև քննվում է քրեական գործ և այդկերպ չեն ուզում քննության վրա ազդելու ազդակներ տալ կամ այդպիսի ընկալումներ ձևավորվեն։

«Անընդունելի է մարդու մահը քաղաքական շահարկումների առարկա դարձնելը հատկապես այն պարագայում, երբ ոմանց կողմից փորձ է արվում հանկարծակի բստրած անկեղծանալու «ազնիվ» մղումներով դրա վրա ինքնարդարացման տեղեկատվական արշավներ կառուցել: Դատախազությունն այդ սադրանքներին չի տրվելու»,- նշել է Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 11-ի ելույթում Արթուր Դավթյանը պարզաբանել է, որ Հաց բերողը կալանավորվել է ոչ թե երկրորդ փորձաքննության արդյունքների հիմքով, այլ՝ խախտել էր խափանման միջոցի պայմանները․ «Հստակ դատավարական ճանապարհով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Սարգսյանը պատշաճ ծանուցված լինելով հանդերձ՝ չէր ներկայացել վարույթ իրականացնող մարմին, ավելին՝ խոչընդոտել էր ծանուցագիրը օրենքով նախատեսված անձանց փոխանցելու գործընթացին։ Բացի այդ՝ տվյալներ էին ստացվել նաև՝ Սարգսյանի կողմից նոր հանցագործություն կատարելու բարձր հավանականության մասին»։

Ինչի՞ց հետո է մահացել Հաց բերողը, Արթուր Դավթյանը նշել է․ «ՔԿՀ-ից դուրս գալուց հետո 5 օր Արթուր Սարգսյանը գտնվել է մասնագիտական բուժհաստատությունում, 5-րդ օրը առանց բժշկի թույլտվության դուրս է եկել հիվանդանոցից, դրանից հետո բացարձակապես այլ հիվանդությամբ, որը նրա կալանքի ընտրության կամ չընտրության հետ կապ չուներ, ուղղակի ցուցումով ենթարկվել է վիրահատության»։

Հաց բերողի մահվան շուրջ «ինչու»-ների պատասխանը տվել է դեռ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ 2017-ի հուլիսի 10-ին Ազգային ժողովի ամբիոնից ինչպես ինքը բնութագրեց՝ չորս դրվագով քուանշ հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ դրվագներից մեկը Հաց բերողի մահն էր։ Կրկնակի փորձաքննության նշանակման անհրաժեշտությունը կասկածի տակ դնելով՝ Փաշինյանը պատմել էր, որ Էդմոն Մարուքյանի հետ Արթուր Դավթյանի սենյակում հանդիպմանը զգուշացրել են՝ Արթուր Սարգսյանը մահանալու է․ «Ի՞նչ է ասում գլխավոր դատախազը։ Ասում է, որ Դատախազության և նախաքննության մարմնի  գործողությունները չէ, որ հանգեցրել են Արթուր Սարգսյանի մահվան։ Քուանշ, պարոն գլխավոր դատախազ։ Ինչո՞ւ։ Որովհետև 2016 թվականի դեկտեմբերին Հաց բերողը կալանքից ազատ է արձակվել մինչգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, որը եզրակացրել է՝ Արթուր Սարգսյանը ունի հիվանդություններ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ։ Եվ դրա հիման վրա նախաքննության մարմինը Արթուր Սարգսյանին կալանքից ազատել ա։ Բայց համ ազատել ա, համ կրկնակի փորձաքննություն է նշանակել։ Այսինքն՝ եթե մարդուն կալանքից ազատում եք, ինչի՞ եք նորից կրկնակի փորձաքննություն նշանակում, մանավանդ, որ այդ մարդու հիվանդությունները կասկածի տակ ոչ մեկ չի կարա առնի»։

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը Հաց բերողին մահվան հասցնելու միտում էր տեսնում․ «Ինչո՞ւ են կրկնակի փորձաքննություն նշանակում, էդ ինչ իրադարձությամբ էր պայմանավորված։ Պարզ ա՝ հաշվեհարդարի, որովհետև էս մարդը դուրս էր եկել, որոշակի սիմվոլիկ դերակատարում էր ստանձնել, հարցազրույց էր տվել, որը շատ լայն արձագանք էր գտել, ինչ-որ առումով մեր ժամանակների հերոս էր դարձել։ Ո՞նց կլինի զուգահեռ հերոս լինի, ՀՀ-ում հերոս միայն Սերժ Սարգսյանը լինի, իր հերոսությանը որևէ բանով չպետք ա ստվերել»։

Հեղափոխությունից հետո մեկուկես տարի անց էլ Հաց բերողի մահվան նախորդած իրադարձությունների շղթան հանրության առաջ բացահայտված չէ։ Այսօր ընթացքի մեջ է քրեական մի գործ, որը պիտի բացահայտի ո՛չ թե, օրինակ, թե ինչու կալանքից ազատելուց հետո կրկնակի փորձաքննություն նշանակվեց, այլ՝ արդյոք բժշկական սպասարկում իրականացրած անձինք պարտականությունները կատարե՞լ են պատշաճորեն։

Արթուր Սարգսյանի իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Եգորյանը, չկոնկրետացնելով հստակ անուններ, ասում է՝ Հաց բերողի մահվան գործով քրեաիրավական պատասխանատվության ենթարկվելիք պաշտոնյաների ցանկը շատ մեծ է, ինչին ականատես լինելու ենք․ «Քրեաիրավական պատասխանատվությունը վերաբերվում է իհարկե նախաքննության մարմնի՝ համապատասխան լիազորություններ իրագործած պաշտոնյաներին, կամ անգործություն դրսևորած, դրա նկատմամբ դատախազական հսկողության շղթայի օղակներում ընդգրկված պաշտոնյաներին։ Դատավորներ և ոչ միայն առաջին ատյանի՝ Վերաքննիչ, Վճռաբեկ։ Շատ կարևոր է, որ հենց էս գործի անմիջական մասնակիցներն են սկսել խոսել։ Շատ շարունակելու ենք հետևել, մենք մեր տնօրինման տակ ունենք ավելի շատ փաստեր, քան էսօր հրապարակ է նետված։ Հստակ է մի բան՝ Արթուր Սարգսյանի գործով պատասխանատվությունից չի խուսափելու ոչ մեկ և դա իրենք շատ լավ գիտեն։ Գիտեն նաև էսօր խոսողները։ Երաշխավորում եմ, որ այս գործը դեռ շատ բացահայտումներ է բերելու»։

Ի՞նչ շահագրգռվածություն պետք է ունենար գլխավոր դատախազը, որպեսզի Հաց բերողը կրկին բանտում հայտնվեր և ո՞ւմ ցուցումով պետք է գործի ընթացքը այդ ուղղությամբ տաներ, Տիգրան Եգորյանը ձեռնպահ է մնում պատասխանել՝ ասելով, որ դա պետք է անի անմիջապես Արթուր Դավթյանը։

Ռոբերտ Անանյան