Լիբանանյան ոստիկանությունն այս անգամ զգուշավոր է ցույցերը ցրելու, դրանց հակազդելու առումով. Շահան Գանտահարյան

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Լիբանանում բողոքի ակցիաները շարունակվում են, երկրի բոլոր հիմնական մայրուղիները փակ են: Factor.am-ի հետ զրույցում ներկայացնելով Լիբանանում տիրող իրավիճակը՝ նշեց հայկական «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Ցույցերը տարածվել են Լիբանանի տարբեր շրջաններում և համատարած բնույթ ունեն։ Այսօրվա դրությամբ՝ մինչ այժմ ամենաշատ ճանապարհներն են փակվել»,- հավելեց նա։

Արդեն մի քանի օր տևող ակցիաների ժամանակ զոհեր, բարեբախտաբար, չեն եղել: Ըստ Գանտահարյանի՝ լուրեր շրջանառվեցին մեկ զոհի մասին, սակայն հետագայում հերքվեց տեղեկությունը: Միաժամանակ, իրավապահների հետ բախումների ընթացքում, մի քանի ցուցարարներ թեթև վնասվածքներ են ստացել: «Ձերբակալվածների առումով հայտարարվեց 74 հոգու մասին, որոնց մեծ մասն արդեն ազատ է արձակվել»,- հավելեց նա։

Քանի որ ակցիաների աշխարհագրությունը բավական մեծ է, հավաքներ են անցկացվում նաև հայկական թաղամասերի անմիջական հարևանությամբ: Սակայն, Շահան Գանտահարյանի հավաստմամբ, անվտանգության առումով միջադեպեր, այս պահի դրությամբ, չեն արձանագրվել:

Ի տարբերություն նախկինում անցկացված լայնամասշտաբ ցույցերի՝ այս անգամ ոստիկանները բիրտ ուժ չեն գործադրում: «Կարելի է ասել, որ որոշակի զգուշավորություն կա ոստիկանների կողմից՝ ցույցերին հակազդելու, դրանք արգելելու կամ ցրելու առումով։ Չնայած արձանագրվեցին նաև խուլիգանական դեպքեր, խանութների կողոպուտներ»,- հավելեց նա։

Շահան Գանտահարյանը հիշեցրեց, որ լիբանանյան կառավարությունը որոշել էր Whatsapp հավելվածի օգտագործման համար հատուկ տուրք սահմանել՝ պետբյուջեն հավասարակշռելու նպատակով: Այս որոշումը, սակայն, Գանտահարյանի խոսքով, լցրեց քաղաքացիների համբերության բաժակը:

«Կուտակված սոցիալական հարցերը, որոնք այդպես էլ չեն լուծվում, քաղաքացիների՝ անարձագանք մնացող պահանջները, հատկապես՝ սոցիալական իրավիճակի վատթարացումը քաղաքացիներին մղեց զանգվածաբար փողոց դուրս գալ»,- նշեց նա։

Մի քանի օր տևող ցույցերի արդյունքում կառավարության որոշ անդամներ արդեն հրաժարական են ներկայացրել: Հարցին՝ մինչև ո՞ւր կարող է հասնել հրաժարականների շղթան, «Ազդակ»-ի խմբագիրը պատասխանեց. «Կառավարությունից դուրս են եկել քրիստոնյա քաղաքական կուսակցություններից «Լիբանանյան ուժեր»-ի նախարարները։ Հրաժարականների շղթա կլինի՞, թե՞ ոչ, ներկայում հստակ չէ: Բոլորը սպասում են վարչապետ Սաադ Հարիրիի ներկայացնելիք բարեփոխումների արտակարգ ծրագրի հրապարակմանը, որից հետո իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ ակցիաների տեսքով, կհստակեցվեն»:

Թամարա Հակոբյան