Որո՞նք են նոր Հայաստանում մամուլի մարտահրավերները․ խմբագիրների կարծիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 17:20
24 անշարժ գույք, 9,8 մլրդ դրամ, 1․8 մլն եվրո, 2․8 մլն դոլար․ ինչ է հայտարարագրել Գագիկ Ծառուկյանը
14.05.2026 | 17:13
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը՝ ՈւՂԻՂ
14.05.2026 | 17:07
Միքայել Խաչատրյանը նշանակվել է ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդ
14.05.2026 | 17:00
Խաղաղություն խոսք տվողից մինչև Նախիջևան խոսք տվող՝ ջուր ծեծող են. Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:49
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը երկրորդն է ԵԱ-ի թիմային հաշվարկում
14.05.2026 | 16:40
Չի՛ լինելու, չենք վիճելու Ռուսաստանի հետ․ մենք փոքր երկիր ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:31
Հայտնի են Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի հավակնորդները
14.05.2026 | 16:23
Իրավունք ունեի՞ք Ձեր արձակուրդի մեջ դպրոցի տնօրենների դիմում գրելու հրահանգ տալ. հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:15
Իրանը և ԱՄԷ-ն վիճաբանել են ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ
14.05.2026 | 16:06
Իրատեսական է, որ սահմանադրական մեծամասնություն կկազմենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:02
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 15:59
«Իրան ասի՝ վլաստը որ փոխվի, ես քու հետ էդ վախտ կխոսամ»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 15:55
Զելենսկին հայտնել է, որ Կիևում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
14.05.2026 | 15:48
Որքան գումար են ստացել Խամզատ Չիմաևը և Շոն Ստրիքլենդը UFC-ի չեմպիոնական մենամարտի համար
14.05.2026 | 15:39
Սպիտակ տունը հայտարարում է՝ Չինաստանը դեմ է Հորմուզի նեղուցի ռազմականացմանը․ այն պետք է բաց մնա
Բոլորը

Հոկտեմբերի 16-ը հայկական մամուլի օրն է, այն նշվում է 2004 թվականից։ Նոր Հայաստանում ի՞նչ մարտահրավերների առաջ են կանգնած լրատվամիջոցները, ի՞նչ է փոխել հեղափոխությունը հայկական մեդիադաշտում և արդյո՞ք այսօր առողջ են մամուլ-իշխանություն և մամուլ-հասարակություն հարաբերությունները։

Այսօր մամուլի առջև ծառացած մարտահրավերները թվարկելն ավելի բարդ է, քան երկու տարի առաջ, ասում է «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանը. «Որպես մարտահրավեր՝ այդպես խնդիր չկա, որովհետև մենք աշխատում ենք ազատ, մեզ ոչ ոք չի խանգարում: Ավելին՝ կարող եմ ասել, որ միայն այն փաստը, որ կա այսպիսի հեռուստատեսություն, արդեն դրա մասին փաստում է, թե ինչքանով մարտահրավերներ կան, թե չկան»։

Բայց և, մյուս կողմից, մարտահրավեր է սոցցանցերում կամ հեռախոսազանգերով կազմակերպված հարձակումները «5-րդ ալիքի»-ի դեմ, կարծում է պարոն Հարությունյանը: «Հարձակվում են ամենավերջին ստորացուցիչ բառերով, հայհոյանքներով, նաև՝ հեռախոսազանգերով, այդ թվում՝ լրագրողներին։ Սա մեզ համար լուրջ պրոբլեմ է։ Դժվար է, երբ 19-20 տարեկան աղջկան զանգում, հայհոյում են։ Դժվար է, երբ իրադարձության վայրում մի քանի լաչառ կին հարձակվում և հայհոյում են»,- ասում է Հարություն Հարությունյանը։

«Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի համար մեդիամանիպուլյացիան ու ապատեղեկատվությունն է մամուլի գլխավոր թշնամին, ինչի դեմ, ըստ նրա, գործուն մեխանիզմներ այսօր չկան:

«Դաշտն էլ բավականին պարարտ է, որպեսզի ապատեղեկատվությունը, մանիպուլյացիան, կեղծիքն արագորեն տարածվեն։ Ժողովրդի մեծ մասը չի կարողանում տարբերակել ինֆորմացիայի հավաստի աղբյուրներն ապատեղեկատվությունից։ Պետք է սկսել կրթական համակարգից, որպեսզի մեդիագրագիտության դասեր սկսեն անցկացվել դպրոցներում»,- նշում է Դավիթ Ալավերդյանը:

Իսկ «Մեդիալաբի» խմբագիր Մարիաննա Գրիգորյանը կեղծ լուրերի դեմ պայքարի լավագույն ձևը համարում է որակյալ լրագրությունը, ինչի պակասը, ըստ խմբագրի, ակնհայտ է: Մարիաննա Գրիգորյանը, միաժամանակ, հետհեղափոխական Հայաստանի մամուլի համար նշում է ևս մեկ մարտահրավեր. «Հասարակության մի մեծ մաս շատ ծանր է տանում քննադատությունն իշխանությունների հանդեպ: Լրատվամիջոցները, որոնք փորձում են բալանսավորված լինել, որակյալ լրատվությանը հետևել, խնդիր ունեն, որովհետև մեծ ճնշում կա սոցցանցերում։ Ես նաև հասկանում եմ մարդկանց, քանի որ իրենք նույնիսկ հույս չեն ունեցել, որ հնարավոր է՝ ունենանք նման փոփոխություն, և քննադատությունը մարդիկ ընկալում են՝ կարծես դու ցանկանաս իրենց հույսերը գողանալ»։

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ևս կարծում է, որ մամուլի թիվ մեկ մարտահրավերը պրոֆեսիոնալիզմի պակասն է՝ լրագրողների կրթությունը։ Հիմա, ըստ փորձառու խմբագրի, խոսքի ազատությանը պակաս վտանգ է սպառնում, քան երկու տարի առաջ. «Կային շատ ավելի վատ ժամանակներ՝ 1990-ականների կեսերին, երբ մտնում էին, շքամուտքում մարդկանց ծեծում էին, վառում էին խմբագրությունները կամ վերցնում էին համակարգիչներն ու գցում պատուհանից, այնպես որ՝ վտանգները հիմա զգալիորեն քիչ են։ Ճնշումը համակարգված չէ, որքան հասկանում եմ՝ այն ժամանակվա Բաղրամյան 26-ը չի էլի։ Իշխանության ֆանատների կողմից է շատ ուժեղ ճնշում, բայց դա խիստ ժամանակավոր երևույթ է»։

«Մեդիամաքսի» խմբագիր Դավիթ Ալավերդյանը նկատում է, որ իշխանությունը չի կարող գոհ լինել մամուլից, որովհետև մամուլի գործը գովաբանելը չէ. «Մամուլի գործը քննադատելն է, բայց խոսքն այն մասին է, որ քննադատությունը պետք է փաստարկված լինի, այլ ոչ թե ինքնանպատակ։ Այս է պատճառը, որ իշխանություններն ուզում են փաստարկված քննադատություն լսել, այլ ոչ թե վիրավորանք, ծաղր ու ծանակ»։

Մյուս կողմից, ըստ նրա, ձախողման է դատապարտված մամուլի տարածքը սահմանափակելու ցանկացած գործողություն, որին կգնա իշխանությունը։ Տարիներ շարունակ իշխանություններին սուր ծաղրանկարներով քննադատած «Մեդիալաբի» խմբագիրն էլ արձանագրում է՝ այսօր ծաղրանկարներով բեռնված իրենց ավտոմեքենան հարձակման չի ենթարկվում, ինչպես 3 տարի առաջ։ Բայց և փոխվել է աշխատանքի մոտիվացիան:

«Ծաղրանկար անելով՝ մենք չենք պատրաստվում գովաբանել իշխանություններին, ծաղրանկարը քննադատական մտածելակերպի վառ օրինակ է, և մենք պիտի շարունակենք այն, ինչ արել ենք։ Կա հասարակական ճնշում, այդ առումով բարդ է, բայց կարծում եմ՝ մարդիկ զանազանում են առողջ քննադատությունը և մանիպուլյատիվ, ուղղորդված ինչ-որ բաներ հրամցնելը»,- արձանագրում է Մարիաննա Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան