Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանին ազատելու միջնորդությունը քննարկելու նպատակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.09.2026 | 23:48
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա
01.09.2026 | 23:14
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և ՌԴ-ն «Աքքույուից» հետո քայլեր կձեռնարկեն նոր ատոմակայանների ուղղությամբ
01.09.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.09.2026 | 22:44
Ադրբեջանում պահվող հայ գերիներին նվիրված ցուցահանդեսի համար Բաքուն Փարիզի քաղաքապետին բողոքի նամակ է հղել
01.09.2026 | 22:26
Պուտինի հետ պայմանավորվել ենք անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվայում. Փաշինյան
01.09.2026 | 22:07
Փաշինյանը՝ Պուտինին. ԵՄ անդամության մասին օրենքի ընդունումով մենք փաստացի հրաժարվել ենք հանրաքվեից
01.09.2026 | 22:05
Լատվիան արգելել է ՌԴ-ում և Բելառուսում արտադրված գրքերի, հագուստի և խաղալիքների ներմուծումը
01.09.2026 | 22:00
Ջերմուկի կամրջի վերանորոգվող հատվածը մասամբ փակ կլինի երթևեկության համար
01.09.2026 | 21:42
Հայ ժողովուրդը ինչպես որոշի, այդպես էլ կլինի, բայց խնդրենք՝ որքան հնարավոր է շուտ. Պուտինը՝ ԵՄ-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 21:26
Փաշինյան-Պուտին հանդիպում Բիշքեկում. ՈՒՂԻՂ
01.09.2026 | 21:14
ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները Սյունիքում քննարկել են TRIPP-ի իրականացման ընթացքը
01.09.2026 | 21:00
ՌԴ-ն կրծքով Քոչարյանին է պաշտպանում․ ո՞նց բացատրենք ռուսներին, որ դա հակառուսականություն է բորբոքում․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:47
Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է
01.09.2026 | 20:30
Օֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում․ Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:21
ՄԻՊ-ն ուսումնասիրում է Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանելու տեսանյութերը
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանը դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալուց առաջ հանդես եկավ պարզաբանմամբ որոշ հարցերի վերաբերյալ․ «Ես հարյուր տոկոս գիտեի, որ մեղադրանք է առաջադրվելու և փորձելու են կալանավորելու։ Ես հստակ գիտեի՝ ուր եմ գնում և ինչ է սպասվում։ Դրա հակառակն էր՝ չես գալիս, աղմուկ են բարձրացնելու, որ փախավ և այլն։ Սա է եղել իմ գալու նպատակը»։

Քոչարյանն ասաց, որ ինքն ունեցել է երկու դիվանագիտական անձնագիր և կարող էր հանգիստ հեռանալ Հայաստանից․ «Ես քննիչին ասել եմ՝ գիտեմ՝ գնամ, աղմուկ եք բարձրացնելու, խորհրդակցիր ղեկավարիդ հետ, եթե չեք ընդդիմանա գնամ։ Քննիչը ասեց, որ երկու օրից պատասխան կտա։ Երբ ստացա մերժում, ուղղակի հրաժարվել եմ պատվերից, տոմսը չեմ գնել»։

Երկրորդ նախագահն անդրադարձավ դատախազների պնդումներին, թե կալանքի հարցն արդեն քննվել է նախորդ նիստերին, նշելով, թե գրավի կիրառմամբ կալանքի հարցին անդրադարձ չի եղել: «Ասում են, որ ես նախկինում պաշտոն եմ զբաղեցրել, կարող եմ ազդել վկաների և քննություն իրականացնող մարմինների վրա։ Իմ՝ պաշտոն զբաղեցրած հանգամանքը աշխատում է իմ դեմ։ Ո՞նց կարելի է ասել, որ այսօր՝ այս պայմաններում կարող եմ ազդել քննության վրա։ Ուղղակի ես զարմանում եմ, աբսուրդ է։ Ինչ վերաբերվում է վկաների վրա իմ ազդեցությանը, ես ասեցի արդեն, որ ընդամենը մի քանի հոգու հետ է եղել շփում, ազդելու սուբյեկտ ուղղակի գոյություն չունի քրեական գործում։ Բոլոր այստեղ նստածները արդարացվելու են, այս մարդկանց ուսերին է ստեղծվել մեր բանակը, մեր պետականությունը։ Խաչատուրովը գեներալ էր՝ Մոսկվայում, կարող էր չգալ, Սեյրան Օհանյանը փախչող լիներ, ոտքը չէր կորցնի։ Այս տեսակի մարդկանց շնորհիվ է այս երկիրը կայացել»,- ասաց Քոչարյանը։

Նրա տեղեկություններով՝ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ բեկորային վնասվածքներ ստացած ոստիկաններ են եղել, բայց նրանք չեն գալիս դատարան և չեն պատմում ինչ է տեղի ունեցել։ Տուժողներին, նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաև պաշտպանական կողմին լսելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ գրավի կիրառմամբ Քոչարյանին ազատելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Դատարանը որոշումը կհրապարակի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ին։

Մանրամասները՝ տեսանյութում: