Սփյուռքը պետք է առավելագույնս ինտեգրված լինի հայաստանյան կյանքին. Զարեհ Սինանյանը՝ Սանկտ Պետերբուրգում

Լուրեր

14.01.2026 | 15:49
Հարկերը հանած՝ 6-7 մլն դրամ պարգևավճար եմ ստացել․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2026 | 15:42
ՀԾԿՀ-ն մերժել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի վարչական բողոքը
14.01.2026 | 15:37
Միխայիլ Ֆյոդորովն Ուկրաինայի պաշտպանության նոր նախարար է նշանակվել
14.01.2026 | 15:30
Քաղաքապետարանը չի բացահայտում՝ ում միջև և ինչ չափով է բաշխվել 634 մլն դրամի պարգևավճարը
14.01.2026 | 15:21
Եվրո-2026․ Ինչպես ձեռք բերել ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղերի տոմսեր
14.01.2026 | 15:11
Թուրքիա-ՀՀ սահմանի թուրքական «Ալիջան» սահմանային անցակետում աշխատանքներն ավարտված են 90 տոկոսով
14.01.2026 | 15:00
Վաշինգտոնում հայ գերիների հարցն է քննարկվել // Տեր Ասողիկ աբեղան ՔԿ հարցաքննության է կանչվել․ ԼՈՒՐԵՐ
14.01.2026 | 14:52
Ուիթկոֆը և Քուշներն առաջիկայում կմեկնեն Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման․ Bloomberg
14.01.2026 | 14:47
Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը ՔԿ է հրավիրվել. հարցաքննությունն առնչվում է Սուրբ Գեղարդին
14.01.2026 | 14:44
Մեզ ասում են՝ ԵՄ-ի հետ լավ եք, ՀՀ-ն ԵՄ-ի ավիացիոն սև ցուցակից չեք կարողանո՞ւմ հանել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2026 | 14:35
ՀՀ ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի և Վրաստանի միջև ռեադմիսիայի մասին համաձայնագրի վավերացմանը
14.01.2026 | 14:26
Արսեն Հարությունյանը նշել է՝ ում հետ կցանկանար անցկացնել սուպերգոտեմարտ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
14.01.2026 | 14:20
Ստեղծել ենք «Սպառողի օգնական» գործիք. տուրիստներն ամենաշատն են կիրառում դա. Գեղամ Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2026 | 14:13
ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
14.01.2026 | 14:12
Աշխարհում վիզաների ազատականացման միակ երկխոսությունը ԵՄ-ն ՀՀ-ի հետ է վարում․ Մարագոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ  Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ռուսաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի միջազգային հարաբերությունների և միգրացիոն քաղաքականության իրականացման կոմիտեի նախագահ Օլեգ Կապիտոնովի հետ:

«Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայկական սփյուռքի ներուժին, սփյուռքի հետ աշխատանքում Հայաստանի տեսլականին, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայիս վիճակին: Օլեգ Կապիտոնովը նշեց, որ տեղի համայնքն աչքի է ընկնում իր հյուրընկալությամբ, կազմակերպվածությամբ, ջերմ հարաբերություններով և խաղաղ համակեցությամբ:

Այնուհետև «Վերնատուն» մշակութային կենտրոնում Զարեհ Սինանյանն առաջին անգամ հանդիպում ունեցավ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը վարում էր համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը: Գլխավոր հանձնակատարը նախ ներկայացրեց գրասենյակի աշխատանքը, գործառույթները, սպասվող ծրագրերն ու առաջիկա անելիքները, նշեց, որ կառույցը ստեղծվել է սփյուռքի հետ ավելի ակտիվ աշխատելու և քաղաքկաանություն մշակելու, համայնքներն ուժեղացնելու և ձուլման ընթացքը հնարավորինս դանդաղեցնելու համար: «Սփյուռքը պետք է առավելագույնս ինտեգրված լինի հայաստանյան կյանքին: Սակայն միևնույն ժամանակ մեր հայրենակիցները նաև իրենց բնակության երկրների հասարակություններին պետք է լիարժեքորեն մասնակցեն՝ պահպանելով հայ ինքնությունը: Իհարկե, մեր վերջնական նպատակը հայրենադարձությունն է»,-նշեց Զարեհ Սինանյանը: Նա մանրամասն խոսեց համահայկականության, հայաստանակենտրոն հայություն և երկիրը գրավիչ դարձնելու մասին: «Նախքան ֆիզիկական հայրենադարձությունը՝ անհրաժեշտ է հոգեբանորեն հասնել հայրենադարձության: Այսօր ստեղծվում է այնպիսի Հայաստան, որտեղ ցանկացած սփյուռքահայ պետք է իմանա, որ ինքը տեղ ունի, կարող է աշխատանք գտնել, լավ կրթություն և առողջապահական ծառայություններ ստանալ, արարել, ստեղծել: Սփյուռքի կողմից միակողմանի օգնության տրամաբանությունն իրեն սպառել է: Այդ հարաբերությունները պետք է հիմնվեն նաև տնտեսական սկզբունքների վրա»,-ընդգծեց Գլխավոր հանձնակատարը:

Հայ համայնքի ակտիվիստ, ղեկավար խորհրդի անդամ Վահան Բաբախանյանը պրեզենտացիայով ներկայացրեց հայ համայնքի գործունեությունը, իրականացրած միջոցառումները, մշտական կապը Հայաստանի հետ:

Այնուհետև  հանդիպումը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով: Հարցերի շրջանակն ընդգրկուն էր՝ սփյուռքի մասնագիտական ներուժի համախմբումից, մասնագիտական, երիտասարդական հավաքների կազմակերպումից, սփյուռքի քարտեզագրումից, համահայկական խորհրդատվական գաղափարի ստեղծումից մինչև տեղում ուսուցիչների վերապատրաստում իրականացնելու առաջարկներ, հայկական երաժշտական գործիքների պակաս, մայրենի լեզվի պահպանում, երկքաղաքացիություն: Ներկաները դժգոհություններ ունեին գրքերի առաքման ծրագրից, առաջարկներ հնչեցին համայնքներում գրասենյակի ներկայացուցիչներ ունենալու վերաբերյալ: Պետերբուրգի հայ բժիշկների ասոցացիայի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին օգնել Հայաստանի առողջապահական համակարգին, իրականացնել փոխանակման ծրագրեր և կատարել վիրահատություններ: Համայնքային ներկայացուցիչները մշտապես մասնակցում են Պետերբուրգի գործարար միջազգային ֆորումին, սակայն ցանկություն հայտնեցին, որ Հայաստանից ևս մասնակիցներ լինեն:

Հանդիպումից հետո Գլխավոր հանձնակատարն այցելեց Կամսկի այգում տեղադրված Կոմիտասի հուշարձանին, ծաղիկներ խոնարհեց, եղավ Սուրբ Կատարինե եկեղեցում և կիրակնօրյա դպրոցում»,- ասված է հաղորդագրությունում: