Հակառակորդը, երբ ակտիվ մարտական գործողություններ չի իրականացնում, մենք միշտ այս իրավիճակն ենք ունենալու. ՊՆ խոսնակը՝ ներբանակային զոհերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զեկույցի համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում բանակում 31 մահվան դեպք է արձանագրվել, որից միայն երկուսն է հակառակորդի գործողությունների արդյունքում:

Մահացություններից 11-ը ավտովթարի հետևանքով են, 3-ը՝ առողջական խնդիրների, 3-ը՝ սպանության, 3-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու: Ստացվում է, որ զինվորների միջանձնային հարաբերությունների արդյունքում զոհերի թիվն ավել է հակառակորդի կրակոցների հետևանքով զոհերի թվից:

Այսօր հրավիրված ասուլիսում Factor.am-ը պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ՊՆ-ն ի՞նչ ծրագրեր է իրականացնում, որ միջանձնային հարաբերությունների արդյունքում զոհեր չունենանք:

«Ես միգուցե շատ ցավոտ բան պետք է ասեմ, բայց երբ հակառակորդն ակտիվ մարտական գործողություններ չի իրականացնում, մենք միշտ այս իրավիճակն ենք ունենալու: Ուզո՞ւմ ենք, որ ամեն տարի հակառակորդից շատ զինվոր զոհվի, այդպես չլինի: Մենք էլ ենք ուզում, որ ընդհանրապես մարդ չզոհվի: Զինված ուժերը շատ մեծ կառույց է, 70 հազար մարդ ամեն առավոտ ելնում է, նստում է իր մեքենան, տանկը և ինչ-որ գործ է անում: Զենքի հետ գործ ունի, էքստրիմի հետ գործ ունի և այլն: ԶՈՒ-ում ամեն օր ամեն ինչ անում են, որ մեկ հոգու մատն էլ չտրորվի, բայց ամեն օր մի քանի տասնյակ հազար մարդ զենքից ու տեխնիկաներից է օգտվում, այս պարագայում զրոյացնել ամեն ինչը շատ դժվար է»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը չի արդարացնում, բայց իրավապաշտպան կառույցներին առաջարկում է բերել օրինակներ, երբ կիսապատերազմող երկրներում, որտեղ ռազմական գործողություններ են տեղի ունենում և զոհեր չկան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան