Մշակույթը Հայաստանի և Իտալիայի ընդհանուր գիծն է. ՀՀ նախագահի նստավայրում բացվել է հին հռոմեական խճանկարների ցուցադրությունը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահի նստավայրում այսօրվանից առաջին անգամ կգործի աշխարհի հնագույն թանգարաններից մեկի՝ Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հավաքածուի մի քանի նմուշների բացառիկ ցուցադրությունը:

«Այսօր տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողությանը Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից ողջունել է հյուրերին՝ նշելով, որ ցուցադրությունը ևս մեկ հնարավորություն է հաղորդակցվելու իտալական մշակույթի հետ: «Ինչպես արդեն գիտեք, Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Հին Հռոմի գունեղ տեսիլները․ Խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» ցուցահանդեսը: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ այդ հոյակապ հավաքածուից մի քանի խճանկարներ բացառիկ կարգով ցուցադրվելու են մեզ մոտ: Նախագահը ցանկանում է ստեղծել ևս մեկ հնարավորություն՝ հաղորդակցվելու իտալական մշակույթին, խորասուզվելու այն հեռավոր ժամանակների մեջ, երբ Հին Հռոմը և Մեծ Հայքն ունեին բազմազան ու հարուստ կապեր և, ինչու չէ, նաև ավելի սերտացնելու մեր երկու երկրների նորօրյա միջպետական հարաբերությունները»,– նշել է նախագահի աշխատակազմի ղեկավարը: Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի ազգային պատկերասրահին և Հայաստանում Իտալիայի դեսպանությանը՝ հրաշալի մշակութային միջավայր ստեղծելու համար:

Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն իր երախտիքի խոսքն է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և նախագահի աշխատակազմին՝ նման հնարավորություն ընձեռելու համար: «Մեր համատեղ ջանքերը միտված են ավելի խթանելու երկկողմ օրակարգը հատկապես մշակույթի ու արվեստի ոլորտներում: Պատիվ ունեմ իմ ներդրումն ունենալու բարձրագույն իշխանության՝ նախագահի ու կառավարության մշակութային քաղաքականության մեջ՝ նախագահականի սրտում ցուցադրելով այս հռոմեական խճանկարները: Մշակույթը շատ հզոր գործոն է մեր երկկողմ հարաբերություններում, մշակույթը Հայաստանի և Իտալիայի ընդհանուր բնորոշ գիծն է, մշակույթը մեր ԴՆԹ-ի մեջ է»,– նշել է Իտալիայի դեսպանը:

Իտալիայից Կապիտոլյան թանգարանների խճանկարների փոխադրումն իրականացրած ընկերության ներկայացուցիչ Դոմինիկ Լորան նկատել է, որ Հայաստանն արդյունավետ վայր է միջմշակութային փոխանակումների իրականացման համար: «Ես ցանկանում եմ առաջիկայում իմ գործունեությունը նվիրել Իտալիայում այնպիսի ցուցադրությունների կազմակերպմանը, որոնք իտալացի հանրությանը կներկայացնեն հայկական գլուխգործոցների գոնե մի փոքր մասը, որի հետ հասցրել եմ ծանոթանալ այստեղ գտնվելուս ընթացքում»,– ընդգծել է նա:

Աշխարհի ամենահին թանգարանի՝ Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հավաքածուն ներառում է ինչպես առանձնատներից և այգիներից, այնպես էլ դամբարաններից գտնված եզակի օրինակներ։ Հայաստանի նախագահի նստավայրում ցուցադրվող երեք նմուշները հայտնաբերվել են Հռոմում՝ 19-20-րդ դարերի ընթացքում, երբ քաղաքը վերակառուցվում էր՝ դառնալով մայրաքաղաք:

Հին հռոմեական խճանկարների ցուցադրությունը Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրի հյուրերի համար կգործի մինչև սեպտեմբերի վերջ»,- ասված է հաղորդագրությունում: