ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. 26 տարի անց մեր երկիրը չպետք է կանգնած լիներ արտագաղթի, մենաշնորհի և կոռուպցիայի առաջ․ Կարինե Խոդիկյան

Լուրեր

01.07.2026 | 08:52
ԱԱ-2026. Մեքսիկան 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Անկախ Հայաստանի առաջին ձեռքբերումը ազատագրված Արցախն է, մեր լեզուն պահպանելը, նաև այն, որ ազերիներով բնակեցված Խորհրդային  Հայաստանի տեղավայրերը մաքրեցինք»,- նման կարծիք է հայտնում դրամատուրգ, արձակագիր Կարինե Խոդիկյանը՝ Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում։

Ինչ վերաբերում է 26 տարվա ընթացքում մեր ունեցած կորուստներին, դրամատուրգը դրանցից առանձնացնում է ամենատագնապալին՝ արտագաղթը․ «Այսօր սահմանամերձ շրջաններում դպրոցներ են փակվում, դա նշանակում է, որ մեր սահմանն է թուլանում։ Իսկ արտագաղթի պատճառը արդարության պակասն է»։

Կարինե Խոդիկյանն անկեղծանում է՝ թեև այսօր տոն է, սակայն ինքը չունի տոնի  զգացողության այն չափաբաժինը, որի մասին երազել էր դեռ 1991-ին․ տոն՝ ոչ թե ռոմանտիկայի շղարշով, այլ տիրոջ ինքնավստահությամբ․«26 տարի անց մեր երկիրը չպետք է ունենար մարտահրավերներ, որոնք դարձել են դատավճիռ, չպետք է կանգնած լիներ արտագաղթի, մենաշնորհի, կոռուպցիայի առջև․ դա է տագնապալին և ցավալին»։

Հարցին, թե ինչ պետք է անի Հայաստանի քաղաքացին, որպեսզի հաջորդ տարի ավելի մեծ խանդավառությամբ նշի անկախության տոնը, Կարինե Խոդիկյանը պատասխանում է․ «Ես պետք է ասեմ, որ մեր ժողովուրդը շատ լավն է, նա դիմացավ պատերազմին, ցրտին, էներգետիկ ճգնաժամին, այսօր էլ նվազագույն աշխատավարձով վաղվա զինվոր է մեծացնում։ Ժողովրդին բան չասեք, ինչքան էլ ասեն, որ քաղաքացիական հասարակություն ձևավորելու խնդիր ունենք, ում  որ տրված է իշխանություն, ով ձեռքը Սահմանդրության վրա  դնելով է երդվում, ով պետության ղեկին է կանգնում, նրանից պահանջելու շատ բան ունենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Աննա Բաբաջանյան