Զրո լիտր աղտոտված ջուր․ Ամուլսարը շահագործվելու է ՀՀ-ի համար աննախադեպ բարձր բնապահպանական ստանդարտներով․ Փաշինյան

Լուրեր

18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
Բոլորը

«Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել «Էլարդ» ընկերության նախանշած 16 կետերից 15-ն իրականացնել, իսկ այդ պարագայում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Կառավարության դրած բնապահպանական բարձր չափանիշների պահպանման վերահսկողությունն իրենք են իրականացնելու։

«Մենք իրականացնելու ենք մշտական մոնիթորինգ։ Եթե տեսնենք, որ Լիդիանը չի պահում մեր պայմանը, այն է՝ 0 լիտր աղտոտված ջուր, 90 օր ժամանակ ենք տալու այդ թերություններն ուղղելու համար, իսկ դա չանելու պարագայում այդ հանքը փակելու ենք: Այսինքն՝ Կառավարությունն ունի բոլոր օրինական լծակները»,- ասաց  Փաշինյանը՝ նշելով, որ Ամուլսարը շահագործվելու է Հայաստանի համար աննախադեպ բարձր բնապահպանական ստանդարտներով։

«Ուշադրություն դարձրեք՝ Ամուլսարը շահագործվելու է Հայաստանի համար աննախադեպ բարձր ստանդարտներով։ Այս ստանդարտները ՀՀ-ում մինչ այս երբեք չեն կիրառվել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ այս ամենից հետո խնդիր է դրվելու՝ փոխել նաև Հայաստանում գործող այլ հանքների շահագործման ստանդարտները, իսկ Կառավարությունն այդ քայլին գնալու է, քանի որ իր քաղաքական թիմն ամրագրել է անվտանգ հանքարդունաբերություն ունենալու թեզը։

«Մենք պարտադրելու ենք, որ ՀՀ-ում հանքարդյունաբերությունն ամենաժամանակակից ստանդարտներով աշխատի»,- ասաց Փաշինյանը։