Վանաձորում Մեծ հայրենականին նվիրված հուշարձանից քարեր են պոկվել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Վանաձորում կանգնեցված Հայրենական մեծ պատերազմի հուշարձանն ու հարակից տարածքը ոչ այնքան բարվոք վիճակում են: Հուշարձանի պատերի որոշ հատվածներից քարեր են ընկել, անմար կրակի համար նախատեսված տարածքի քարերը կոտրված են, տարածքի որոշ հատվածի սալիկները՝ դուրս եկած:

«Շատ սարսափելի վիճակ էր, բոլոր տեղերը բաց էր, մարդիկ էլ բարձրանում ու լրիվ կեղտոտում էին: Մենք պատրաստվում ենք պատերազմի 75-ամյակին, այս ձևով ենք դիմավորելո՞ւ: Միջոցառման համար բավականին գումար է ծախսվում, բայց տարածքի վիճակն այսպիսին է»,- ասում են հարակից թաղամասի բնակիչները:

Մեծ հայրենականին նվիրված հուշարձանը հանրապետական նշանակության է, ներառված է Լոռու մարզի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում: Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանն ասում է՝ տեղյակ են հուշարձանի խնդրի մասին, սակայն այս տարվա ծրագրերում տարածքի վերանորոգումը ներառված չէ:

«Դրա խնամքի, ամրակայման ու նորոգման պարտականությունը հավասարապես դրված է և՛ պետության, և՛ համայնքի վրա: Այս տարի նախատեսված որևէ ծրագիր չկա, սակայն հաջորդ տարի, ուսումնասիրություններից հետո, ըստ ֆինանսական հնարավորությունների՝ որոշակի աշխատանքներ կարվեն: Սուբվենցիոն ծրագրերով բյուջեն բավականին ծանրաբեռնվեց և, այսպես ասած, մեր ծախսերի սահմանագծին ենք հասել: Այդ պատճառով այս պահին հնարավորություն չկա»,- ասաց Սուրեն Աբովյանը:

Տեսնելով, որ պետական մարմինների կողմից աշխատանքներ չեն տարվում, բնակիչներն իրենք են ձեռնամուխ եղել տարածքը բարեկարգելու աշխատանքին: Վերջերս երիտասարդները մաքրել են հուշարձանի տարածքը, փոքր-ինչ բարեկարգել, իսկ կոտրված քարերը շարունակում են շարված մնալ հուշարձանի պատի տակ՝ մինչև դրանք վերականգնելու համար համապատասխան դրամական միջոցներ կլինեն:

Տաթևիկ Ղազարյան