Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին նվիրված հոբելյանական համերգ` Գառնու տաճարում

Լուրեր

07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ երեկ երեկոյան գունային լուսավորությամբ յուրահատուկ խորհրդավորություն ստացած Գառնու տաճարում տեղի է ունեցել հոբելյանական համերգ` նվիրված Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին:

«Երկու հայ մեծերին նվիրված հոբելյանական համերգն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ:

Համերգին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալներ Արայիկ Խզմալյանը և Նարինե Խաչատուրյանը, մշակույթի գործիչներ, արվեստագետներ, հյուրեր:

Միջոցառմանը ելույթ է ունեցել Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան):

Համերգի ընթացքում հանդես են եկել մենակատարներ` Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Վրեժ Ղարիբյանը (տենոր), Վահան Մարտիրոսյանը (դաշնամուր), Նիկոլայ Մադոյանը (ջութակ), Մավր Մկրտչյանը (բարիտոն), Հովհաննես Գրիգորյանը (բարիտոն), Արտակ Ասատրյանը (դուդուկ), Ամալյա Թորոսյանը (սոպրանո), Նարինե Ոսկանյանը (սոպրանո), Արամո Մամիկոնյանը (տենոր), Ակսել Դավեյանը (բարիտոն):

Համերգին հնչել են կոմիտասյան խմբերգային գոհարներ, հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ և Մ. Կոկժաևի, Զ. Սահակյանցի, Ս. Ասլամազյանի մշակումներ՝ կամերային նվագախմբի համար:

Ներկայացվել են Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա հայ կոմպոզիտորների ստեղծած մեներգեր, ռոմանսներ, խմբերգեր, հատվածներ «Անուշ» օպերայից և այլ ստեղծագործություններ:

Համերգային կատարումներին զուգընթաց էկրաններին ցուցադրվել են Կոմիտասի և Թումանյանի գործունեությունը ներկայացնող արխիվային նյութեր և լուսանկարներ»,- ասված է հաղորդագրությունում: