«Շատ եմ սիրում Հակոբի գործերը». նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի բնակարան-արվեստանոց

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանի բնակարան-արվեստանոց:

«Մեծանուն նկարչի այրու՝ տիկին Մարիի և դստեր՝ Նորայի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը դիտել է նկարչի կտավներն ու յուրահատուկ քանդակները։ «Շատ եմ սիրում Հակոբի գործերը: Դրանց մեջ հանգստություն կա»,– նշել է նախագահ Սարգսյանը՝ հավելելով՝ Հակոբ Հակոբյանը բացառիկ արվեստագետ էր։

Արմեն Սարգսյանը ծանոթացել է մեծանուն նկարչի ստեղծագործական ժառանգության հետ կապված ծրագրերին։ Նկարչի դուստրը պատմել է Հակոբ Հակոբյանի թանգարան ունենալու երազանքի մասին: «Հայաստանի ուժը գիտության և մշակույթի մեջ է: Մենք մկանային և ուժային երկիր չենք եղել: Մեր ամբողջ մշակույթը շատ հոգևոր, աննյութական է: Մեր ուժը, մեր հմայքն աշխարհի համար մեր հոգևոր գեղեցկությունը ցուցադրելն ու դրանով ապրեցնելն է»,– նշել է նկարչի դուստրը:

Հանրապետության նախագահը և նկարչի ընտանիքի անդամները համակարծիք են եղել, որ Հակոբ Հակոբյանի թանգարանը մշակութային մեծ արժեք կդառնա մեր երկրի համար:

Նկարչի այրին՝ տիկին Մարին նշել է, որ պատիվ է հյուրընկալել Հանրապետության նախագահին և վաղեմի բարեկամին: «Շատ եմ սիրում իմ երկիրն ու իմ ժողովրդին: Կարևորը, որ սերունդները լավ ապրեն մեր երկրում, մնան և ստեղծագործեն իրենց հայրենիքում»,– ասել է նա:

Արմեն Սարգսյանը պատմել է Հանրապետության նախագահի նստավայրում մշակութային տարբեր միջոցառումներ կազմակերպելու իր նախաձեռնության մասին, որի շրջանակում ցանկություն կա ներկայացնելու նաև մեր մեծերի գործերը: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ իր նախաձեռնության նպատակը մեկն է՝ կրկին հիշել մեր մեծ արվեստագետներին, որոնք հսկայական հետք են թողել, և որոնց ստեղծագործությունները մեծ արժեք են ներկայացնում. Հակոբ Հակոբյանն առաջիններից է լավագույնների շարքում»,- ասված է հաղորդագրությունում: