Նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում
Քաղաքականություն
02.07.2019 | 21:30ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 2-ին աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատանքային այցի շրջանակներում նախարար Պապիկյանն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ ժամանել է Հովտաշեն համայնքին հարակից «Արարատ ֆռուդ» գյուղատնտեսական մեծածախ շուկայի շինհրապարակի տարածք, հետևել հողահարթեցման աշխատանքներին։
Այնուհետև նախարարն Արաքսավան համայնքի վարչական տարածքում ծանոթացել է Արաքս գետի ափապաշտպան կառույցների վիճակին և գետի հունի մաքրման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Սուրեն Պապիկյանը ոլորտի պատասխանատուների և մասնագետների հետ քննարկել է նաև գետի բնական հունի հոսքի վերականգնման հնարավորությունը։