«Խոսել չեմ սիրում». «Իմ քայլի» պատգամավորը՝ յոթ ամսվա ընթացքում հարց չտալու և ելույթ չունենալու մասին

Լուրեր

19.10.2026 | 16:53
MLS-ում գրանցվել է մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 16:45
Եկեղեցին դատի է տվել Արգիշտի Մեխակյանին․ պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը
19.10.2026 | 16:37
Շուրջ 70 կգ մարիխուանայի մաքսանենգությանն օժանդակելու մեղադրանքով ՀՀ երկու քաղաքացի կալանավորվել է
19.10.2026 | 16:30
ԶՈւ-ի բարոյահոգեբանական ապահովման վարչության նոր պետ է նշանակվել
19.10.2026 | 16:28
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների հնարավոր հանդիպումը
19.10.2026 | 16:18
Երևանում մարզահամալիրի սեփականության իրավունքի գրանցումն անօրինական է ճանաչվել․ Դատախազությունը պահանջում է գույքը վերադարձնել պետությանը
19.10.2026 | 16:09
ՀՀ-ն պատրաստ է իր փորձով կիսվել ու աջակցել մյուս երկրներին. Ժաննա Անդրեասյանի ելույթը` COP17-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 15:59
235 մլն դոլարի գործարք․ Ադրբեջանն Իսրայելից նոր զենք է գնում
19.10.2026 | 15:50
Մասիսի նախկին քաղաքապետի եղբոր գործով մեղադրյալին սպառնացել են՝ պահանջելով փոխել ցուցմունքները․ ՔԿ
19.10.2026 | 15:39
Անկարայում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ հերթական բողոքի ակցիան է անցկացվել
19.10.2026 | 15:35
Գիտության ֆինանսավորումը քննադատող Մովսիսյանի հրաժարականից հետո ԲԿԳԿ նախագահի նոր տեղակալ է նշանակվել
19.10.2026 | 15:30
Արմավիրում կայացել է Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլային մրցաշարը
19.10.2026 | 15:22
Նորոգվել է Արմավիր քաղաքից դեպի զորամաս տանող ճանապարհը
19.10.2026 | 15:10
Համբարձում Մաթևոսյանը COP17-ի նախագահ է ընտրվել // Պապոյանը՝ Ամուլսարի շահագործման վտանգի մասին․ ԼՈՒՐԵՐ
19.10.2026 | 14:59
ՌԴ կառավարությունում մի շարք փոփոխություններ են սպասվում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցն Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հետ

-Պարոն Թևոնյան, արդեն յոթ ամիս է, որ գործում է 7-րդ գումարման Ազգային ժողովը, բայց Դուք ակտիվությամբ աչքի չեք ընկնում: Այս ընթացքում ընդհանրապես ելույթներ չեք ունենում, կառավարության հետ հարցուպատասխանին չեք մասնակցում, պասիվ եք նաև տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում, որի անդամն եք: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Պայմանավորված է նրանով, որ խոսել չեմ սիրում, բայց գործել եմ սիրում:

-Ինչպե՞ս եք գործում առանց հարցեր տալու, խնդիրներ բարձրաձայնելու:

-Ես իմ հարցերը կարգավորում եմ առանձին զրույցներում:

-Այսինքն, եթե վարչապետին հարց ունեք, ուղիղ կապի եք դուրս գալիս Նիկոլ Փաշինյանի՞ հետ:

-Վարչապետի հետ չեմ կապնվել, բայց մարզպետի հետ, նախարարների հետ ինձ հուզող հարցերը տալիս եմ:

-Ինչո՞ւ եք խուսափում հրապարակային աշխատելուց:

-Երևի ընթացքում կխոսենք, անպայման: Եթե ես իմ հարցերի պատասխանը ստանում եմ, ես կարիք չեմ տեսնում ամբիոնից բարձրաձայնելու: Չեմ կաշկանդվում, երբ հարցեր կլինեն՝ կտամ, կլսեք:

-Մտավախություն չունեք, որ այդպիսով տպավորություն է ստեղծվում, թե Դուք օրենսդիրում աշխատանք չեք անում:

-Ոչ, այդ մասին արդեն Արարատի մարզի ժողովուրդը կասի: Ես ընտրվել եմ այնտեղից ռեյտինգային ընտրակարգով , գնահատական իրենք կտան:

-Օրենքի նախագծեր մշակու՞մ եք:

-Անպայման, կլինեն:

-Կարող եք ասել, թե այս պահին ի՞նչ նախագծի վրա եք աշխատում:

-Մեր հանձնաժողովի նախագահի՝ Վարազդատ Կարապետյանի հետ, ամեն օր քննարկում ենք հարցեր՝ գյուղատնտեսության հետ կապված:

-Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հանձնարարականով հանդիպումներ են տեղի ունենում խոշորացվելիք համայնքների ղեկավարների և մասնագետների հետ: Գյուղերում դժգոհություններ կան, անգամ ստորագրահավաքներ են տեղի ունենում Գեղարքունիքի մարզում՝ ընդդեմ միավորման, ինչպես նաև համայնքապետերը նշում են, որ իրենց առաջարկությունները նախարարությունը չի լսում: Ձեզ այս խնդիրներով դիմո՞ւմ են, ի՞նչ լուծումներ եք առաջարկում:

-Շփումը շատ է համայնքների բնակիչների հետ, մարդիկ կան, որ ասում են՝ միավորումը լավ է, կան, որ դեմ են: Քննարկում է գնում, պետք է տեղի բնակիչների հետ հանդիպումներ լինեն:

-Դուք Արարատի մարզից եք, մասնագիտությամբ գինեգործ: Ձեզ ի՞նչն է բերել քաղաքականություն:

-Ես միշտ պայքարել եմ արդարության համար և միշտ էլ պայքարելու եմ:

-Ձեր մարզում կոկորդիլոսաբուծարան է հիմնվելու, ի՞նչ փուլում են աշխատանքները:

-Ես չեմ տիրապետում:

-Այնուհանդերձ՝ այդ ծրագիրն իրատեսական համարո՞ւմ եք:

-Միանշանակ կարող է լինել։ Ընթացքի մեջ է, պատկերը կերևա:

Նարեկ Կիրակոսյան