235 մլն դոլարի գործարք․ Ադրբեջանն Իսրայելից նոր զենք է գնում

Լուրեր

19.10.2026 | 16:53
MLS-ում գրանցվել է մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 16:45
Եկեղեցին դատի է տվել Արգիշտի Մեխակյանին․ պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը
19.10.2026 | 16:37
Շուրջ 70 կգ մարիխուանայի մաքսանենգությանն օժանդակելու մեղադրանքով ՀՀ երկու քաղաքացի կալանավորվել է
19.10.2026 | 16:30
ԶՈւ-ի բարոյահոգեբանական ապահովման վարչության նոր պետ է նշանակվել
19.10.2026 | 16:28
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների հնարավոր հանդիպումը
19.10.2026 | 16:18
Երևանում մարզահամալիրի սեփականության իրավունքի գրանցումն անօրինական է ճանաչվել․ Դատախազությունը պահանջում է գույքը վերադարձնել պետությանը
19.10.2026 | 16:09
ՀՀ-ն պատրաստ է իր փորձով կիսվել ու աջակցել մյուս երկրներին. Ժաննա Անդրեասյանի ելույթը` COP17-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 15:59
235 մլն դոլարի գործարք․ Ադրբեջանն Իսրայելից նոր զենք է գնում
19.10.2026 | 15:50
Մասիսի նախկին քաղաքապետի եղբոր գործով մեղադրյալին սպառնացել են՝ պահանջելով փոխել ցուցմունքները․ ՔԿ
19.10.2026 | 15:39
Անկարայում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ հերթական բողոքի ակցիան է անցկացվել
19.10.2026 | 15:35
Գիտության ֆինանսավորումը քննադատող Մովսիսյանի հրաժարականից հետո ԲԿԳԿ նախագահի նոր տեղակալ է նշանակվել
19.10.2026 | 15:30
Արմավիրում կայացել է Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլային մրցաշարը
19.10.2026 | 15:22
Նորոգվել է Արմավիր քաղաքից դեպի զորամաս տանող ճանապարհը
19.10.2026 | 15:10
Համբարձում Մաթևոսյանը COP17-ի նախագահ է ընտրվել // Պապոյանը՝ Ամուլսարի շահագործման վտանգի մասին․ ԼՈՒՐԵՐ
19.10.2026 | 14:59
ՌԴ կառավարությունում մի շարք փոփոխություններ են սպասվում
Բոլորը

Իսրայելական Elbit Systems պաշտպանական կոնցեռնը 235 միլիոն դոլարի խոշոր միջկառավարական պայմանագիր է կնքել՝ Ադրբեջանին ժամանակակից PULS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և EXTRA-MR բարձր ճշգրտության հրթիռներ մատակարարելու համար։ Այս մասին հայտնել է իսրայելական Globes պարբերականը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Համաձայնագիրը կնքվել է երկու պետությունների պաշտպանության նախարարությունների միջև անմիջական միջկառավարական համագործակցության շրջանակում և նախատեսվում է իրականացնել երեք տարվա ընթացքում։ Պայմանագրի համաձայն՝ իսրայելական կողմը կապահովի PULS արձակման կայանքների, լրացուցիչ հրթիռահրետանային հարթակների, ինտեգրված նյութատեխնիկական ապահովման համալիրի, ինչպես նաև EXTRA-MR գերձայնային բարձր ճշգրտության հրթիռների խմբաքանակի մատակարարումը։

EXTRA-MR-ը մինչև 80 կիլոմետր հեռահարությամբ բարձր ճշգրտության կառավարվող հրթիռ է։ Այն EXTRA գերձայնային հրթիռների ընտանիքի միջին հեռահարության տարբերակն է։ Այս զինամթերքը նախատեսված է կարևոր ցամաքային թիրախներին հարվածելու համար։ Չկառավարվող հրթիռներից տարբեր՝ այն կիրառում է ուղղորդման համակարգ, որը հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ խոցել ընտրված թիրախը։

Արտադրողի նկարագրության համաձայն՝ EXTRA ընտանիքի հրթիռները նախատեսված են, մասնավորապես, հրամանատարական կետերի, կապի հանգույցների, մատակարարման օբյեկտների և տրանսպորտային ենթակառուցվածքների խոցման համար։ EXTRA-ի բազային տարբերակի հեռահարությունը հասնում է 150 կիլոմետրի, մինչդեռ ներկայիս պայմանագրում խոսքը հենց EXTRA-MR մոդիֆիկացիայի մասին է, որի հեռահարությունը մինչև 80 կիլոմետր է։ Գործարքի մասին հաղորդագրության մեջ այս մոդիֆիկացիայի ճշգրտության և մարտական մասի բնութագրերը չեն նշվում։

PULS-ն ունիվերսալ համազարկային կրակի ռեակտիվ  համակարգ է։ Դրա հիմնական առավելությունն այն է, որ մեկ արձակման կայանքը կարող է օգտագործել տարբեր տեսակի հրթիռներ՝ տարբեր հեռավորությունների վրա գտնվող թիրախներին հարվածելու համար։ Այդ նպատակով կայանքի վրա տեղադրվում են զինամթերքով երկու փոխարինելի կոնտեյներ։ Դրանց լիցքավորումը որոշվում է՝ կախված կոնկրետ առաջադրանքից։

Օրինակ՝ յուրաքանչյուր կոնտեյներ կարող է տեղավորել 18 հատ՝ 122 մմ տրամաչափի Accular հրթիռ՝ մինչև 35 կիլոմետր հեռահարությամբ, տասը հատ՝ 160 մմ տրամաչափի Accular հրթիռ՝ մինչև 40 կիլոմետր հեռահարությամբ, չորս հատ ստանդարտ EXTRA հրթիռ՝ մինչև 150 կիլոմետր հեռահարությամբ, կամ երկու հատ Predator Hawk հրթիռ՝ մինչև 300 կիլոմետր հեռահարությամբ։

Մեկնաբանելով համաձայնագրի կնքումը՝ Elbit Systems-ի գլխավոր տնօրեն Բեցալել Մախլիսը նշել է, որ պայմանագիրն ամրապնդում է կոնցեռնի դիրքերը համաշխարհային հրթիռահրետանային ոլորտում՝ որպես առաջատար արտադրողի, և վկայում է PULS շարքի հարթակների նկատմամբ միջազգային պահանջարկի աճի մասին։ Այդ հարթակներն ավելի վաղ ընտրվել են եվրոպական մի շարք երկրների և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների կողմից։

Նշվում է, որ գործարքի մասին հայտարարության ֆոնին ընկերության բաժնետոմսերը Թել Ավիվի ֆոնդային բորսայում աճել են ավելի քան 3%-ով։

Թարգմանությունը՝  Էմմա Չոբանյանի