Արցախում զորախաղեր են անցկացվել՝ մարտական հրաձգությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 14:43
Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին և Իսրայելին Խամենեիի հուղարկավորության արարողությունից առաջ հարձակումների դեմ
02.07.2026 | 14:34
770 դրամ ելակի, 275 դրամ լոլիկի և 400 դրամ չերի լոլիկի յուրաքանչյուր կգ-ի արտահանման համար
02.07.2026 | 14:22
ԵՄ մակարդակով պատրաստվում են երեխաների համար սոցցանցեր մուտքի արգելք սահմանել
02.07.2026 | 14:13
8 տարի «ավտոմատը ձեռքիս առաջնագծում» կանգնած եմ եղել. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 14:04
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 13:49
Պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը, որևէ բանի համար չեմ փոշմանում. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:41
«Կոնկրետ օրինակով եմ ցույց տալիս, թե ձեր նախագիծն ինչ բոբիկ ա»․ Գեղամ Մանուկյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:35
Մինչև ընտրարշավի մեկնարկն արդեն 50-ից ավելի քաղբանտարկյալ ունեինք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:29
Շվեդիայում ՌԴ դեսպանատունն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
02.07.2026 | 13:21
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
02.07.2026 | 13:14
Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը
02.07.2026 | 13:12
Անհեթեթություն է, կոռեկտ չէ. Ալեն Սիմոնյանը` ՀՀ նախագահ ընտրվելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:05
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
02.07.2026 | 13:00
Ի՞նչ քայլեր կանի ԵՄ-ն, եթե ՌԴ-ն թանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ֆոն դեր Լայենը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:50
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ հանգստանալ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են, որ բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում տեղի է ունեցել երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների ավարտական՝ կրակային փուլը:

Բանակի մոտոհրաձգային, զրահատանկային, հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանության ուժերի և ինժեներական միջոցների ներգրավմամբ ցերեկային և գիշերային պայմաններում անցկացված  մարտական հրաձգության ընթացքում խաղարկվել են պաշտպանողական և հակահարձակողական մարտերի վարման նոր տարբերակներ: Հատկանշական է, որ նշված գործընթացները պլանավորվել և իրականացվել են վերջին շրջանում բանակի զորամասերում և ստորաբաժանումներում կատարված կազմակերպահաստիքային փոփոխությունների, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր տեսականիների համալրման պայմաններում, ինչը հնարավորություն տվեց օբյեկտիվորեն գնահատելու զորավարժությանը ներգրավված ուժերի և միջոցների իրական հնարավորություններն ու մարտական պատրաստվածության մակարդակը: Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ բացի մարտավարամասնագիտական կարևորության խնդիրներից, զորավարժության ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց կիրառման մեջ դրված սպառազինության, այդ թվում՝ հետախուզական նշանակության նորագույն տեխնիկական միջոցների փորձարկման, ինչպես նաև կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, այն է՝ մարտական գործողությունների վարման կայունությունն ու անընդհատությունն ապահովող   գործոնների վրա:

Ամփոփելով կատարվածը` կարելի է փաստել, որ անձնակազմը, դրսևորելով մարտավարամասնագիտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստվածություն և կրակային խոցման գերազանց արդյունքներ, իր առջև դրված խնդիրը կատարել է ամբողջ ծավալով: