«Իմ քայլում» Տիգրան Ավինյան-Իշխան Զաքարյան հանդիպումն ամոթալի են համարել

Լուրեր

03.07.2026 | 11:00
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը՝ ՈՒՂԻՂ
03.07.2026 | 10:48
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը մասնավոր վեճ է լուծել․ գործն ուղարկվել է դատախազին
03.07.2026 | 10:36
Կիևում ռուսական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
03.07.2026 | 10:23
Փաշինյանը Թեհրան է մեկնել ոչ թե կառավարական, այլ մասնավոր` FlyOne-ի ինքնաթիռով
03.07.2026 | 10:17
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 3-ի դրությամբ
03.07.2026 | 10:10
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Թեհրանի կրոնական համալիր՝ հրաժեշտի արարողության համար
03.07.2026 | 10:01
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան՝ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 09:46
Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով շուրջ 3000 մարդ է տարհանվել
03.07.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.07.2026 | 09:08
ԱԱ-2026. Շվեյցարիան դուրս եկավ 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 09:07
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան
03.07.2026 | 05:09
ԱԱ-2026. Պորտուգալիան հաղթանակ կորզեց ու կխաղա Իսպանիայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 01:00
ԱԱ-2026. Իսպանիան վստահ հաղթեց և 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 00:21
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Նորվեգիային
02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Բոլորը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի` հունիսի 12-ին կառավարությունում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ ունեցած հանդիպումը նյարդայնացրել է խորհրդարանական մեծամասության որոշ ներկայացուցիչների:

Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանը Համահայկական յոթերորդ խաղերի կազմկոմիտեի նախագահն է: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների զայրույթը հասել է գագաթնակետին, երբ հանդիպումից հետո ընդդիմադիր պատգամավոր Արման Բաբաջանյանն ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս իշխանության ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել է Ավինյան-Զաքարյան հանդիպմանը:

«Օրերս ձեր մարզպետներից մեկը նախկին իշխանության անկյունաքարերից մեկին աղուհացով էր դիմավորում, իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այդ անձի հետ տոնախմբության էր մասնակցում։ Սա՝ իմիջիայլոց»,- ասել էր Բաբաջանյանը:

Factor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ «Իմ քայլի» որոշ պատգամավորներ Արման Բաբաջանյանի ակնարկը համարել են ամոթալի իրենց համար:

Պատգամավորներից մեկը հիշեցրել է Իշխան Զաքարյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կապը, ինչպես նաեւ նրան նվիրված այն շքեղ առանձնատունը, որի մասին ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ բարձրաձայնել է։

Մեկ այլ պատգամավոր էլ կարծիք է հայտնել, որ որեւէ միջոցառում այդքան արժեք չի կարող ունենալ, որ նոր իշխանությունները ստիպված լինեն գնալ այդպիսի կոմպրոմիսների:

«Իմ քայլի» պատգամավորները հիշել են նաեւ Ապարանում Աղվան Հովսեփյանի եւ Տիգրան Ավինյանի շփումները: Այս կապակցությամբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց․ «Միայն այն բանի համար, որ նա Իշխան Զաքարյանն է, չգիտեմ՝ պե՞տք է հրաժարական տա, կամ պաշտոնանկ արվի»:

Այնուհանդերձ, Հակոբյանը հավելեց, որ իրենք հետեւություններ կանեն եւ վստահեցրեց, որ հնչող մտահոգություններն իրենց համար միեւնույն չեն․

«Առանձին պատգամավորներ քննարկել են հարցը, բայց ես տեղյակ չեմ, թե ում միջեւ է եղել եւ ինչ են քննարկել: Մարդիկ հարցեր են ունեցել, ուղղել են իրենց հարցերը»:

«Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իր համար անընդունելի է այն, որ Իշխան Զաքարյանը «ինչ-որ բանով զբաղվում է»:

«Բայց միեւնույն ժամանակ վստահ չեմ, որ հնարավոր է առանց Համահայկական խաղերի կազմակերպմանը լուրջ վնաս հասցնելու, նրան հեռացնել: Դրա համար պետք է համբերենք մինչեւ խաղերն ավարտվեն: Այն, որ այդ անձը, ֆիգուրն ինձ համար անընդունելի է, դա միանշանակ է»,- նշեց նա:

Միեւնույն ժամանակ, Արուսյակ Ջուլհակյանն ասաց, որ խմբակցությունը միասնական դիրքորոշում չունի:

«Առանձին պատգամավորներ իրենց դժգոհությունն են արտահայտել, բայց, միաժամանակ, նշել են, որ այս փուլում չգիտենք, թե որքանով հնարավոր կլինի նրան հեռացնել այդ կազմակերպչական աշխատանքներից»:

Արուսյակ Ջուլհակյանը չբացառեց, որ առաջիկայում վարչապետի հետ կայանալիք հանդիպման ժամանակ այս հարցը եւս կքննարկվի:

Հավելենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնանկությանը ուղղված գործընթաց է սկսել։

Պատգամավորը գտնում է, որ Իշխան Զաքարյանը պետք է պատասխան տա իր ունեցվածքի ծագման մասին հնչող հարցերին։ Պատգամավորը որոշել է Իշխան Զաքարյանի վերջին 25 տարիների գործունեությունը նկարագրող նամակով դիմել համահայկական խաղերին մասնակցելու հայտ ներկայացրած սփյուռքի կառույցներին, որպեսզի նրանք եւս բավարար հիմք ունենան Իշխան Զաքարյանի հրաժարականի պահանջին միանալու համար:

Factor.am-ը մի քանի օր շարունակ փորձում էր թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալ Իշխան Զաքարյանից:

Նա, սակայն, լսում էր մեր հարցը եւ, առանց որեւէ բան ասելու, անջատում էր հեռախոսը:

Նարեկ Կիրակոսյան