Հայաստանի քաղաքացիների 58, 89 տոկոսը երկրի ապագան կապում է ԵՄ-ի հետ

Լուրեր

12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում քաղաքացիների 50.67 տոկոսը կարծում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը մեր երկրի վրա բացասական ազդեցություն է ունեցել, իսկ 45.33 տոկոսը վստահ է, որ ազդեցությունը դրական է եղել: Նման պատկեր է արձանագրվել «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների» վերլուծական կենտրոնի նախագահ կողմից այս տարվա հունիսի 1-ից սեպտեմբերի 1-ը Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Վայքում, Եղեգնաձորում, Մարտունիում և մի քանի այլ համայնքներում իրականացված սոցիոլոգիական հարցման արդյունքում:

Հարցմանը մասնակցել է 900 քաղաքացի` 496 կին և 404 տղամարդ: Իրականացված հարցման նպատակն էր` ուսումնասիրել միջազգային կառույցների, ինչպես օրինակ՝ ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԵՏՄ-ի, ԵՄ-ի նկատմամբ Հայաստանի հանրության վերաբերմունքը։ Ուշագրավ է, որ ըստ հարցման` քաղաքացիների շուրջ 59 տոկոսը Հայաստանի ապագան կապում է Եվրամիությանն անդամակցության հետ: Հարցմանը մասնակցած Հայաստանի բնակիչների ընդամենը 34 տոկոսն է Ռուսաստանին համարում Հայաստանի դաշնակից, իսկ 2013 թվականի սեպտեմբերին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրից հրաժարումը հարցվածների 78 տոկոսը բացասական է գնահատում։

Հարցվածների 30 տոկոսը գտնում է, որ Ռուսաստանը չի ապահովում Հայաստանի անվտանգությունը, 56 տոկոսի կարծիքով էլ Ռուսաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա բացասաբար է ազդում։

Իսկ հարցին, արդյոք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ապահովո՞ւմ է ՀՀ-ի անվտանգությունը, հարցվածների միայն 15 տոկոսն է դրական պատասխան է տվել, մինչդեռ 41 տոկոսի կարծիքով` ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի անվտանգությունը: Կաջակցի՞ արդյոք ՀԱՊԿ-ը Հայաստանին` Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում, այս հարցում էլ թերահավատների թիվն անհամեմատ ավելի մեծ է. 63.44 տոկոսը վստահ է, որ չի աջակցի։ ՀԱՊԿ-ի հետ հույսեր են կապում հարցվածների միայն 31 տոկոսը:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ՝ հատկապես ապրիլյան պատերազմն է պատճառ դարձել, որ Հայաստանի հանրությունը փոխի իր վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։

 

Առավել մանրամասն՝ տեսանյութով։

 

Սեդա Ղուկասյան