Մարտի 1-ի կեսօրին զինված զորքը եղել է Երևանի տարբեր փողոցներում՝ ցույցը ցրելու նպատակով. Սեդա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 16:32
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի ձերբակալությունից
02.07.2026 | 16:20
Կալլասը խոստանում է ԵՄ նոր պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ՝ Կիևին ռուսական հարվածներից հետո
02.07.2026 | 16:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
02.07.2026 | 16:11
1915թ․ իրադարձությունների հետ կապված Իսրայելի քաղաքական որոշումը ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ․ Թուրքիայի ՊՆ
02.07.2026 | 16:05
Կալանավորը հացադուլի 51-րդ օրը դադարեցրել է այն․ նրա խափանման միջոց կալանքը փոխվել է
02.07.2026 | 16:03
Ելույթների համար գրանցվել են մարդիկ, որոնց երեխաները ընդհանրապես ՀՀ քաղաքացիներ չեն․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 15:55
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ հումանիտար ճգնաժամը խորանում է
02.07.2026 | 15:47
ՌԴ-ում եմ ապրել ու աշխատել․ իմ նմաններին արգելելու եք ընտրել․ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:39
Եվրոպա գնացող ՔՊ-ի մտքով ո՞նց է անցել այս կարգավորումը, որից աշխարհը հրաժարվում է․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:36
Հայաստանի արտահանման մոտ 80%-ը ԵՄ շուկայում կարող է ազատվել մաքսատուրքից
02.07.2026 | 15:30
Ես Ալեն Սիմոնյանն եմ ոչ պաշտոնի բերումով. ԱԺ նախագահի պաշտոնը չէ, որ ինձ հետաքրքիր է դարձրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:25
Ձեր մեղավորությամբ ՀՀ-ն վերածվել է քաղկալանավայրի՝ բաց երկնքի տակ․ Մանուկյանը դիմեց ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:22
«Ընտրական իրավունքը բացարձակ չէ․ պետություններն այն սահմանափակելու հայեցողություն ունեն»․ ՆԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:15
Ես Ալենն եմ, թիկնապահների կարիք չունեմ, էդքան փող չեմ աշխատել, որ հետևիցս քցեմ ման տամ. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող կողմի ներկայացրած բողոքների քննությանն այսօր ելույթով հանդես եկավ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը։

Նա իր ելույթում նշեց․ «2008 թվականի մարտի 1-ին «Տեղանքի զննություն» օպերացիային մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բերված խմբեր և ֆիզիկական անհամաչափ ուժերի գործադրմամբ իրականացվել է հավաքների մասնակիցներին ճնշելու գործողություն։ Այնուհետև հավաքի ամենաակտիվ մասնակիցներին, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից տասնյակ անձանց անօրինական տարել են Ոստիկանություն։ 2008 թվականի մարտի 1-ի կեսօրին զորքը զինված եղել է Երևանի տարբեր փողոցներում, ոստիկանները իրականացրել են ապօրինի գործառույթ՝ ցույցը ցրելու նպատակով։ Մարտի 2-ին հարուցվել է քրեական գործ։ Մարտի 24-ին հարուցվել է մեկ այլ քրեական գործ, որը վերաբերել է տասը անձանց մահվանը»։

Փաստաբանն ասաց, որ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն ներկայացրած, Արցախի ներկա ու նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը չեն ցանկանում, որպեսզի Մարտի 1-ի գործը բացահայտվի, քանի որ այդ օրերին Ղարաբաղից զորք է բերվել Հայաստան։ Սեդա Սաֆարյանը նշեց՝ տուժող կողմը գտնում է, որ Ռ․Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց պետք ընտրվի կալանավորումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան