Իշխանությունը չի կարող դիտարկել Հրայր Թովմասյանի հրաժարականը. Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

«Գուցե նրա համար, որ նա ֆրակցիայի հետ երկար հանդիպում է ունեցել, գուցե նրա համար, որ Վահե Գրիգորյանին մի մասը վաղուց երկար ժամանակ ճանաչում են և հնարավորություն ունեցել են նրա հետ այս կամ այն մտահոգիչ հարցի շուրջ զրուցել»,- այս մասին ԱԺ-ում ասաց խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Factor.am-ի հարցին, թե ինչով էր պայմանավորված այն, որ թեկնածուին ուղղված հարցերը քիչ էին:

«Բայց ես չեմ ուզում ակնհայտ ճշմարտությունները ծածկադմփոց անելու փորձ անել կամ փարիսեցիության տպավորություն թողնել: Գիտեք՝ «Իմ քայլը» ֆրակցիայում դրական վերաբերմունք կա նրա թեկնածության շուրջ, այնպես որ՝ թաքցնելու բան չկա»,- շարունակեց Միրզոյանը։

Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանի հայտարարությանը, որ եթե որևէ իրավիճակում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական տա, ապա ինքը պատրաստ է աշխատել որպես ՍԴ նախագահ, Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Ո՞վ չէր ուզի, եթե լիներ Վահե Գրիգորյանի փոխարեն: Կարծում եմ՝ ոչ բոլորը կարող են ունենալ նույն պատրաստվածության աստիճանը, բայց բավականին գայթակղիչ է հնչում, համաձայն չե՞ք: Հստակ արձանագրենք՝ ես չասացի, թե ես ուզում եմ, որ Հրայր Թովմասյանը հրաժարական տա, Վահե Գրիգորյանն էլ նրան փոխարինի: Իշխանությունը չի կարող դիտարկել Հրայր Թովմասյանի հրաժարականը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան