Մենք խիստ վերապահություն ենք հայտնում Զարեհ Սինանյանի նշանակման կապակցությամբ. ՍԴՀԿ հայտարարությունը

Լուրեր

02.09.2026 | 22:49
Հարսանիքի ժամանակ տունը թալանել են․ բացահայտվել է բնակարանային 6 գողություն
02.09.2026 | 22:36
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ մանրամասներ
02.09.2026 | 22:20
5 մարդու կյանք խլած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
02.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.09.2026 | 21:43
Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
02.09.2026 | 21:30
ՌԴ-ի ռազմաբազան հեռացնելը ՀՀ-ին կանգնեցնելու է անվտանգային նոր սպառնալիքների առաջ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:14
«Օրենք ընդունեցինք, որ հանրաքվե չանենք». Պուտինը չկարողացա՞վ համոզել Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:00
«Սիմուլյանտություն», թե՞ առողջական լուրջ խնդիր․ Խաչատրյանը, ըստ փաստաբանի, ավելի քան 24 ժամ չի սնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:45
Դժվար է հավատալ, որ ՌԴ-ն պատրաստ է հեշտությամբ դուրս բերել իր ռազմաբազան․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:27
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:22
ՀՀ-ն ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ
02.09.2026 | 20:09
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ, առանձնազրույց ունեցել Գագիկ Խաչատրյանի հետ
02.09.2026 | 19:43
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում
02.09.2026 | 19:30
Մահացու չե՛ն ՌԴ-ի պատժամիջոցները․ ԵՄ-ի խորհուրդը հավանություն տվեց՝ ազատականացնում է ՀՀ-ից արտահանման շուրջ 80%-ը․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 19:11
Պապիկյանը 3-րդ բանակային կորպուսի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Բոլորը

ՍԴՀԿ-ն խիստ վերապահություն է հայտնում Սփյուռքի հարցերով հանձնակատարի պաշտոնում Զարեհ Սինանյանի նշանակման կապակցությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Սոցյալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության արևմտյան Ամերիկայի Վարիչ Մարմինը: Հայտարարությունում ասվում է.

«Երկար տարիներ ի վեր կար ձեւավորված սկզբունք, որ Սփյուռքի հետ անմիջականորեն առնչվող գերատեսչության ղեկավար չպետք է նշանակվի ընդգծված կուսակցական հակումներ ունեցող անձ, որպեսզի հարգվեն Սփյուռքի տարբեր համայնքներում գոյություն ունեցող յուրահատկություններն ու զգայնությունները ու նշանակված անձի շուրջ վերապահությունների պատճառով չվնասվի Հայրենիքի հետ կապերի ամրապնդման կարեւոր գործը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում Զարեհ Սինանյանի նշանակումով դժբախտաբար հաշվի չի առնվել այս կարեւոր պարագան, նկատի ունենալով, որ նա իր քաղաքական գործունեությունը ծավալել է սփյուռքի ամենից բազմամարդ՝ Լոս Անջելեսի հայ համայնքում, բացառապես Դաշնակցության հովանավորության տակ գործող կառույցների գծով եւ առանձնացել է իր հրապարակային խնդրահարույց եւ երբեմն անպատասխանատու ելույթներով եւ հայտարարություններով:

Մասնակցելով տեղական ընտրական գործընթացներին, նա դրսեւորել է խիստ հարձակողական վերաբերմունք իր քաղաքական հակառակորդների նկատմամբ՝ հատկապես մեր կազմակերպության հասցեին կատարելով մեղադրանքներ, պարզ այն պատճառով, որ չենք պաշտպանել իր նախընտրած թեկնածուին:

Գլէնդելի Քաղաքապետարանում իր պաշտոնավարման  ընթացքում եւս Սինանյանը չի կարողացել ցուցաբերել լայնախոհություն եւ հանդուրժողականություն ու գործել է հատվածական նկատառումներով:

Զարեհ Սինանյանն ազատ է իր քաղաքական հայացքների մեջ, սակայն անցյալի իր կենսագրականը չի կարող անտեսվել կամ մոռացության մատնվել, ու անպայմանորեն իր ժխտական անդրադարձը կունենա իր պաշտոնավարման ընթացքում։

Ջարեհ Սինանյանը չի լրացնի սփյուռքի բոլոր կառույցների հետ հավասար հեռավորության վրա գտնվելու անհրաժեշտ նախապայմանը ու հետեւաբար մենք խիստ վերապահություն ենք հայտնում այս  նշանակման կապակցությամբ»: