Դեսպան Աշոտ Հովակիմյանի պաշտոնական այց է կատարել Չեխիայի Մորավասիլեզիայի երկրամաս

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հունիսի 6-7-ին պաշտոնական այց է կատարել Մորավասիլեզիայի երկրամաս ((Moravian-Silesian region)։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ հավելելով. «երկրամասի մայրաքաղաք և Չեխիայում մեծությամբ երրորդ քաղաք Օստրավայում հունիսի 6-ին տեղի ունեցավ «Եվրասիական տնտեսական միության գործարար օր» կոնֆերանսը, որին բացի ԵԱՏՄ անդամ երկրների դեսպանություններից և առևտրական ներկայացուցչություններից, մասնակցեցին նաև Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարության, երկրամասի բիզնես շրջանակների ներկայացուցիչներ:

ՀՀ դեսպանը, որպես ԵԱՏՄ նախագահող երկրի ներկայացուցիչ, հանդես եկավ ելույթով` ներկայացնելով կառույցի առաջնայնություններն ու գլխավոր ուղղությունները: Միջոցառման շրջանակներում կայացավ Օստրավայի և հարակից քաղաքների բիզնես միջավայրի և հնարավորությունների ներկայացումը: Մասնակիցները հնարավորություն ունեցան այցելելու «Վիվեսա» հոլդինգին պատկանող «Ինկոֆարմա» դեղագործական ընկերություն և «Վիտալո» շոկոլադի գործարան, Օստրավայի Լեոշ Յանաչեկի անվան միջազգային օդանավակայան, «Ջոբ Էյր» ինքնաթիռների վերանորոգման ընկերություն, «Տոնակ» նորաձևությունների կենտրոն: Կայացան առանձնազրույցներ Սբերբանկ-Չեխիա, «PRK» իրավաբանական ընկերության, Օստրավայի համալսարանի և քաղաքի բիզնես ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկվեցին համագործակցության հնարավորությունները:

ՀՀ դեսպանը հանդիպումներ ունեցավ Մորավասիլեզիայի երկրամասի հեյթմանի (մարզպետի) տեղակալ Յակուբ Ունուցկայի (Jakub Unucka) և Օստրավայի փոխքաղաքապետ Զբինեկ Պրաժակի (Zbyněk Pražák) հետ։

Նույն օրը կայացավ նաև ՀՀ դեսպանի հանդիպումը Օստրավայի և հարակից քաղաքների հայ գործարարների հետ:

Հունիսի 7-ին Աշոտ Հովակիմյանն այցելեց Ֆրիդեկ-Միստեկ քաղաք։ Քաղաքապետ Միխայել Պոբուցկիի (Michal Pobucký)` հետ քննարկվեցին գործընկերության հաստատման և մշակութային համագործակցության հնարավորությունները: ՀՀ դեսպանն այցելեց Ֆրիդեկ-Միստեկում գտնվող հանրահայտ «Մարլենկա» ընկերության հրուշակեղենի նորարարական գործարան, որի տնօրեն Գևորգ Ավետիսյանը ներկայացրեց գործարանը, նրա տեխնիկական հագեցվածությունը, արտադրանքը, և գործարանի հետագա զարգացման հեռանկարները»: