Վստահ եմ, որ Արցախը մի օր միջազգայնորեն ճանաչված կլինի. Քերոլայն Քոքս.Վստահ եմ, որ Արցախը մի օր միջազգայնորեն ճանաչված կլինի. Քերոլայն Քոքս. Վստահ եմ, որ Արցախը մի օր միջազգայնորեն ճանաչված կլինի. Քերոլայն Քոքս. Արցախպրես

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը
Ինձ համար մեծ պատիվ և ուրախություն է Արցախում լինելը. արցախցիները հրաշալի ժողովուրդ են:
ԱՀ  նախագահի  հետ   հանդիպումից  հետո  այս  մասին «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ   զրույցում     ասել է  բարոնուհի   Քերոլայն Քոքսը՝    ընդգծելով, որ   ինքը  վստահ  է, որ  Արցախը  մի  օր     միջազգայնորեն    ճանաչված  կլինի:
Նրա  խոսքով՝  ինքն    Արցախում  եղել  է  ամենածանր  տարիներին,  երբ  հրետակոծվում  էր   Ստեփանակերտը:
«Պատերազմից  հետո  ամեն  անգամ Ստեփանակերտ   գալով  նկատելի  է  դառնում, որ    քաղաքը  տարեցտարի  գեղեցկանում  է, ինչպես  նաև տարբեր ոլորտներում  տեսանելի   է  դառնում   առաջընթացը:   Մենք  ականատեսն  ենք  եղել  այն  ամբողջ  տառապանքին, որի   միջով՝  Ադրբեջանի  քաղաքականության  պատճառով  անցել  է   Արցախի  ժողովուրդը»,-ավելացրել  է  Ք. Քոքսը:
Խոսելով   այցի   նպատակի  մասին՝  մեր  զրուցակիցն ասել է, որ   իրենք    Արցախում  են   երկու  նպատակով. առաջինը՝  քաղաքացիների   շահերի  պաշտպանության  և  երկրորդ՝  նրանց  աջակցության  վերաբերյալ  հարցերով:
«Շահերի   պաշտպանության  շրջանակներում  մենք      նպատակ  ունենք  իրազեկելու    համայն  աշխարհին, թե  ինչ  է   կատարվում    Արցախում, և  ինչ  քաղաքականություն  է  վարում  Ադրբեջանը, մանավանդ,   դպրոցներում՝   հայատյացության    տարածման  առումով: Քաղաքացիների   աջակցության  շրջանակներում  մենք  պատիվ  ենք  ունեցել   լինել  Ստեփանակերտի   «Քերոլայն  Քոքս»-ի  անվան  վերականգնողական  կենտրոնում: Մենք  շատ  գոհ   ենք   կենտրոնի  տնօրեն Վարդան  Թադևոսյանի կողմից իրականացվող  աշխատանքներից: Նա   վերափոխել  է հին  կառույցը  և  դարձրել  այն միջազգայնորեն ճանաչված   վերականգնողական  կենտրոն, որտեղ  կարողանում  են բուժում  ստանալ հաշմանդամները»,-մասնավորապես  ասել է  Ք.  Քոքսը:
Նրա  խոսքով՝    հանդիպմանն  ԱՀ  նախագահն  իրենց   կազմին  տեղեկացրել է, որ    Արցախում   օրեր  առաջ    անց  է կացվել    CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ը: Ըստ  Բարոնուհու՝   այն   լավ  հնարավորություն  է, որպեսզի  աշխարհի  տարբեր  ծայրերից   բազմաթիվ  մարդիկ կարողանան  այցելել  Արցախ  և  անձամբ   ծանոթանալ   երկրին:
Քերոլայն Քոքսին  ուղեկցող  «Առողջություն  և  հույս» հիմնադրամի    գլխավոր  գործադիր  տնօրեն Դոկտոր  Սասան  էլ    ասել է, որ  ինքն  աշխատում  է   Բիլմայում, որտեղ   ապրում   է   60  մլն  մարդ:
Նա  աջակցում  է   հաշմանդամություն  ունեցող  մարդկանց:  Ստեփանակերտի   «Քերոլայն  Քոքս»-ի  անվան  վերականգնողական  կենտրոնի  հաջողված  օրինակը նրա   համար  խթան է  հանդիսացել, որ  ինքը  ևս  նմանատիպ  աշխատանքներ  իրականցնի  իրենց  երկրում:
«Ես  փոխել  եմ    կես  միլիոն  մարդկանց  կյանք, որի  համար   էլ  շնորհակալություն  եմ  հայտնում   Արցախի  և  Հայաստանի    մեր  գործընկերներին»,-նշել  է  Դ-ր Սասան: