«Փաշինյանը չպետք է էմոցիաներին տեղիք տա»․ ԱԺ-ն Փաշինյան-Բակո Սահակյան վերջին «լեզվամարտի» մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 16:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
02.07.2026 | 16:11
1915թ․ իրադարձությունների հետ կապված Իսրայելի քաղաքական որոշումը ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ․ Թուրքիայի ՊՆ
02.07.2026 | 16:05
Կալանավորը հացադուլի 51-րդ օրը դադարեցրել է այն․ նրա խափանման միջոց կալանքը փոխվել է
02.07.2026 | 16:03
Ելույթների համար գրանցվել են մարդիկ, որոնց երեխաները ընդհանրապես ՀՀ քաղաքացիներ չեն․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 15:55
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ հումանիտար ճգնաժամը խորանում է
02.07.2026 | 15:47
ՌԴ-ում եմ ապրել ու աշխատել․ իմ նմաններին արգելելու եք ընտրել․ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:39
Եվրոպա գնացող ՔՊ-ի մտքով ո՞նց է անցել այս կարգավորումը, որից աշխարհը հրաժարվում է․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:36
Հայաստանի արտահանման մոտ 80%-ը ԵՄ շուկայում կարող է ազատվել մաքսատուրքից
02.07.2026 | 15:30
Ես Ալեն Սիմոնյանն եմ ոչ պաշտոնի բերումով. ԱԺ նախագահի պաշտոնը չէ, որ ինձ հետաքրքիր է դարձրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:25
Ձեր մեղավորությամբ ՀՀ-ն վերածվել է քաղկալանավայրի՝ բաց երկնքի տակ․ Մանուկյանը դիմեց ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:22
«Ընտրական իրավունքը բացարձակ չէ․ պետություններն այն սահմանափակելու հայեցողություն ունեն»․ ՆԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:15
Ես Ալենն եմ, թիկնապահների կարիք չունեմ, էդքան փող չեմ աշխատել, որ հետևիցս քցեմ ման տամ. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:10
ԵՄ-ն Հայաստանին ևս 18 մլն եվրո կտրամադրի // Ալեն Սիմոնյանը մանդատը չի վերցնի․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 15:01
Վրաստանում Կուլևիի վերամշակման գործարանն ամբողջությամբ կհրաժարվի ռուսական նավթից
Բոլորը

Ընդդիմադիր պատգամավոր Միքայել Մելքումյանը հակված է կարծելու, որ Արցախի իշխանությունները տեղյակ են եղել բանակցային գործընթացի մանրամասներից։

«Կարող է բանակցային սեղանի շուրջ չլինես, բայց ինֆորմացված լինես»,- ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։

Պատգամավորն, այնուամենայնիվ, չի բացառում, որ բանակցային գործընթացում կլինեն ինչ-որ դետալներ, որոնց Արցախը տեղյակ չէ, քանի որ, միևնույն է, այդ երկիրը բանակցություններում չկա։ Պարոն Մելքումյանը հակասություն չի տեսնում Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի հայտարարությունների միջև։

Հիշեցնենք, Հայաստանի վարչապետը երեկ ասել էր, որ Արցախի իշխանությունները տեղյակ չեն եղել բանակցային գործընթացի մանրամասներից, իսկ Արցախի նախագահը պատասխանել է, որ տեղյակ են։

«Երկար տարիներ Մինսկի խմբի համանախագահները նաև անմիջականորեն Արցախի ղեկավարության և նախագահի հետ են հանդիպում և միգուցե նրանք ամբողջ ինֆորմացիան չեն կարող տալ»,- ենթադրում է պատգամավորը։

Ընդդիմադիր մեկ այլ խմբակցության՝ «Լուսավոր Հայաստանի» անդամ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից մեկ եզրակացություն է անում՝ Երևանը տոտալ անտեսել և չի կարևորել Արցախի իշխանությունների տեղեկացվածությունը բանակցային գործընթացին։

«Ավելին, այն հայտարարությունները, որ ինչ-որ մի փուլից Ստեփանակերտը պետք է մասնակցի բանակցային գործընթացներին, նախկինում այդ հայտարարությունն անող ԱԳ նախարարը և նախագահը երբևէ չեն հավատացել այդ հեռանկարին, և դա փաստում է Բակո Սահակյանի անտեղյակությունը, որի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, կամ Բակո Սահակյանը ճիշտ չի ասում։ Այլապես Բակո Սահակյանի հայտարարությունը պիտի որակվի որպես մեծագույն արհամարհանք՝ ուղղված Ստեփանակերտին և Արցախի իշխանություններին, որոնք գոնե փակ ռեժիմով տեղյակ չեն եղել բանակցային այն դինամիկային, որոնք տեղի են ունեցել վերջին տասը տարիներին հատկապես՝ Բակո Սահակյանի կառավարման շրջանում»,- ասում է ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Բակո Սահակյանի պատասխանը հասկանալի է Արման Բաբաջանյանին՝ նա պարզապես չի ուզում վատ վիճակի մեջ դնել Հայաստանի և Արցախի նախորդ նախագահներին, որոնք իր ընկերներն են։ Այնուամենայնիվ, ըստ պատգամավորի, Փաշինյանը պետք է երկար մտածեր մինչև կհրապարակայնացներ այն, որ Արցախի իշխանությունները տեղյակ չեն եղել բանակցային գործընթացին․ «Նրբանկատությունը, շրջահայացությունը տեղի է տվել, ես կարծում եմ, որ էստեղ պետք է ավելի ուշադիր լինել, ավելի նրբանկատ լինել, էմոցիաներին տեղիք չտալ»։

Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վստահ է, որ Փաշինյանն այլ տարբերակ չուներ, պետք է բացեր փակագծերը Հայաստանի և Արցախի հարաբերությունների մասով:

«Նիկոլ Փաշինյանն ասում է այն բաները, երբ գտնում է, որ չասել հնարավոր չէ»,- վստահեցնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։

Նրա համոզմամբ՝ Հայաստանի նախորդ երկու նախագահները պարզ ստախոսներ են եղել, նրանք ոչինչ չեն ասել Արցախի իշխանություններին, բայց հանրությանը խաբել են, թե տեղեկացրել են․ «Իրենց, եթե հիմա հարցնես, կասեն մենք տվել ենք, նրանք ծանոթ են, բայց ես հավատում եմ Նիկոլ Փաշինյանին, որովհետև նա երբեք սուտ, կեղծ բաներ չի ասել առավել ևս հիմա, երբ թիվ մեկ պաշտոնյան է»։

Ըստ պարոն Քոչարյանի, նրանք այնքան համոզված էին, թե իշխանությունն իրենց սեփականությունն է, որ կարիք չեն զգացել որևէ մեկին տեղյակ պահել բանակցային գործընթացից․ «Ոչ մեկը նրանց առաջ խնդիր չի դրել, որ գոնե Ղարաբաղի թեմայով կիսվեն իրենց հետ, իրենք ասել են էսպես պետք է լինի, էսպես է եղել»։

Անդրադառնալով Բակո Սահակյանի պատասխանին, պարոն Քոչարյանը կարծում է, որ նա պարզապես Փաշինյանի նախորդներին փորձում է հանել հարվածի տակից։

«Ես հասկացել եմ, որ պարոն Սահակյանը պարզապես ասել է, որ բանակցություններից առաջ և հետո ՀՀ իշխանությունը ներկայացնող պաշտոնյաները, ինչպիսիք են՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, տեղեկացրել են, որ իրենք գնում են ԼՂ հարցով բանակցությունների։ Բանակցությունների էությունը առաջին անգամ,-ես էդպես հասկացա էս ամբողջից,-ամբողջ ծավալով իրենց ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը։ Իրենք տեղյակ եղել են, որ բանակցություններ գնում են, բայց ինչ բան է բանակցությունները ծավալով և ինչ հարցեր են քննարկվել տեսանելի և ոչ տեսանելի, այդ ծավալով իրենց ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- թեման փակում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։

Մհեր Արշակյան