Փորձ են անում սադրել, հերոսանալ․ Ալեն Սիմոնյանը՝ Վալերի Օսիպյանին խնդրում է բռնության կոչերի նկատմամբ լինել մաքսիմալ խիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 16:53
MLS-ում գրանցվել է մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 16:45
Եկեղեցին դատի է տվել Արգիշտի Մեխակյանին․ պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը
19.10.2026 | 16:37
Շուրջ 70 կգ մարիխուանայի մաքսանենգությանն օժանդակելու մեղադրանքով ՀՀ երկու քաղաքացի կալանավորվել է
19.10.2026 | 16:30
ԶՈւ-ի բարոյահոգեբանական ապահովման վարչության նոր պետ է նշանակվել
19.10.2026 | 16:28
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների հնարավոր հանդիպումը
19.10.2026 | 16:18
Երևանում մարզահամալիրի սեփականության իրավունքի գրանցումն անօրինական է ճանաչվել․ Դատախազությունը պահանջում է գույքը վերադարձնել պետությանը
19.10.2026 | 16:09
ՀՀ-ն պատրաստ է իր փորձով կիսվել ու աջակցել մյուս երկրներին. Ժաննա Անդրեասյանի ելույթը` COP17-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 15:59
235 մլն դոլարի գործարք․ Ադրբեջանն Իսրայելից նոր զենք է գնում
19.10.2026 | 15:50
Մասիսի նախկին քաղաքապետի եղբոր գործով մեղադրյալին սպառնացել են՝ պահանջելով փոխել ցուցմունքները․ ՔԿ
19.10.2026 | 15:39
Անկարայում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ հերթական բողոքի ակցիան է անցկացվել
19.10.2026 | 15:35
Գիտության ֆինանսավորումը քննադատող Մովսիսյանի հրաժարականից հետո ԲԿԳԿ նախագահի նոր տեղակալ է նշանակվել
19.10.2026 | 15:30
Արմավիրում կայացել է Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլային մրցաշարը
19.10.2026 | 15:22
Նորոգվել է Արմավիր քաղաքից դեպի զորամաս տանող ճանապարհը
19.10.2026 | 15:10
Համբարձում Մաթևոսյանը COP17-ի նախագահ է ընտրվել // Պապոյանը՝ Ամուլսարի շահագործման վտանգի մասին․ ԼՈՒՐԵՐ
19.10.2026 | 14:59
ՌԴ կառավարությունում մի շարք փոփոխություններ են սպասվում
Բոլորը

Վերջին շրջանում մենք ականատես ենք լինում տարբեր տեսակի բռնության կոչերի, մարդիկ համացանցում իրենց թույլ են տալիս նման կոչեր անել և զբաղված են մի բանով, որը ՀՀ-ին և քաղաքական կառույցին հարիր չէ։

Այս մասին այսօր Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնող ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին ասաց  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես Ձեզ խնդրում եմ և հորդորում օրենքի ամենայն խստությամբ վերաբերվել բռնության քարոզին։ ՀՀ-ում բռնությունը տեղ չունի և չի կարող ունենալ»,- ասաց  իմքայլական պատգամավորը։

Ի պատասխան՝ Վալերի Օսիպյանը շեշտեց, որ չկա որևէ դեպք, որի վերաբերյալ Ոստիկանության կողմից ուսումնասիրություն չի իրականացվել։

«Ոստիկանության կողմից ուսումնասիրվում է ցանկացած կոչ և քարոզ»,- ասաց  ոստիկանապետը՝ նշելով, որ իրենք բոլորի ոստիկաններն են՝ անկախ այս կամ այն մարդու կուսակցական պատկանելությունից։

Սիմոնյանը հավելեց, որ որպես քաղաքական գործիչ, ցանկանում է Ոստիկանության ուշադրությանը հրավիրել այն դեպքերի վրա, երբ փորձում է արվում սադրել, հերոսանալ ու միավորներ հավաքել։ «Խնդրում եմ այդ պարագաներում լինեն մաքսիմալ խիստ, քանի որ այդ պարագաները վերաբերում են քաղաքական և ինչու չէ երկրի անվտանգության հարցերին»,- նկատեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։