ԱԺ-ում քննարկվում է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Ազգային ժողովում   քննարկվում է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նշենք, որ օրենքի նախագծի հեղինակն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է, իսկ համահեղինակներ են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոոր Սիփան Փաշինյանը և «Բարգավաճ  Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով սահմանվում է, որ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր և ավտոմատացված՝ սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական սահմաններում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում:

Ներկայումս անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ տոտալիզատորի և ավտոմատացված՝ սարքավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում: Ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում:

Այս փաստը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` վիճակախաղերով հրապուրվելու վտանգ ստեղծելով:

Նախագիծը մշակվել է՝ ելնելով տարածքային համաչափ զարգացման ռազմավարությունից եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքով կիրառված տարածքային սահմանափակումներից: Նախագիծը սահմանում է այն վայրերը, որտեղ կստեղծվեն անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ տոտալիզատորների կազմակերպման կլաստերներ: Համայնքներն ընտրվել են զբոսաշրջային եւ հանգստի անցկացման ուղղվածություն ունենալու, իսկ Մեղրիի դեպքում՝ սահմանամերձ համայնք հանդիսանալու չափանիշով:

Դրանից բացի, անմիջականորեն (խաղասրահների միջոցով) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման արգելումը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ կստեղծվեն ընդհատակում գործող խաղասրահներ: Ընդհանուր առմամբ՝ անմիջականորեն (խաղասրահների միջոցով) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման արգելումը կհանգեցնի մոտ 1000 (մեկ հազար) աշխատատեղի կրճատման եւ 300 (երեք հարյուր) անշարժ գույքի վարձակալության պայմանագրի լուծման:

Թեեւ տոտալիզատորի կազմակերպումը Եվրոպական Միության կողմից ճանաչված է որպես տնտեսական գործունեության տեսակ եւ ինքնին վիճահարույց չէ օրինականության տեսանկյունից, այնուամենայնիվ, այն որոշակիորեն զգայուն ոլորտ է՝ հատկապես ՀՀ բնակչության սոցիալական վիճակը հաշվի առնելով:

Վիճակախաղով հրապուրված անձանց կողմից հնարավոր են դեպքեր, որ այդպիսի անձինք իրենց եւ իրենց ընտանիքներին հասցնեն նյութական ծանր դրության:

Նախագիծը նպատակ է հետապնդում սահմանափակել քաղաքացիների՝ վիճակախաղերով (տոտալիզատորով) տարվելու (հրապուրվելու) անմիջական հնարավորությունը:

Հենց այդ պատճառով անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպումն արգելվում է ՀՀ ողջ տարածքում, բացառությամբ Ծաղկաձոր, Սեւան, Ջերմուկ, Մեղրի քաղաքների, իսկ ավտոմատացված՝ սարքավորումների միջոցով վիճակախաղերի կազմակերպումը ընդանրապես:

Նույն նկատառումով սահմանվում է նաեւ տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրելու եւ ելքագրելու հնարավորություն միայն վճարահաշվարկային համակարգերի միջոցով, բացառությամբ վերոգրյալ համայնքներում անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման դեպքերի:

Սրա արդյունքում տոտալիզատորին մասնակցելու համար քաղաքացին մի կողմից պետք է կատարի որոշակի գործողություններ՝ համացանցի միջոցով բացի խաղային հաշիվ, վճարահաշվարկային համակարգի միջոցով լիցքավորի հաշիվը, որն ավելի ժամանակատար գործընթաց է եւ հնարավորություն է տալիս, որպեսզի անձը, տոտալիզատորին մասնակցելուց առաջ, ավելի երկար մտորի իր որոշման եւ դրա հետեւանքների մասին:

Մյուս կողմից, պահի ազդեցության տակ տոտալիզատորին մասնակցելու շարժառիթն այլեւս վերանում է: Օրինակ՝ անձը, ով ֆինանսական դժվարություններ ունի, կարող էր պահի ազդեցության տակ որոշել մասնակցել տոտալիզատորին շահելու ակնկալիքով եւ, ինչը պակաս կարեւոր չէ, անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորին մասնակցելու դեպքում շահումն անմիջապես կանխիկացնելու հնարավորությունը հաշվի առնելով: Այդպիսի հնարավորությունն այլեւս հասանելի չի լինի, բացառությամբ Ծաղկաձոր, Սեւան, Ջերմուկ, Մեղրի համայնքների:

Դրանից բացի, նախագծով սահմանվում է այն կառուցակարգը, որը հնարավորություն է ընձեռելու մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իրեն եւ իր ընտանիքին նյութական ծանր վիճակի հասցրած անձի՝ հետագայում նման գործողություններ կատարելու հնարավորությունն օրինական կարգով սահմանափակել: Խոսքն այն անձանց մասին է, ովքեր արդեն իսկ դատական կարգով սահմանափակ գործունակ են ճանաչվել վերոնշյալ հիմքերով:

Այդ նպատակով նախագիծը սահմանում է, որ մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը սահմանափակվելու դեպքում վճիռ կայացրած դատարանը վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, վճռի օրինակն ուղարկում է լիազոր մարմին, որը վճիռը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, վճռի մասին տեղեկացնում է ՀՀ տարածքում գործող տոտալիզատորների եւ ինտերնետ տոտալիզատորների բոլոր կազմակերպիչներին, որպեսզի կազմակերպիչներն արգելեն օրինական ուժի մեջ մտած վճռով մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձի մուտքն իրենց խաղասրահներ, իսկ ինտերնետ տոտալիզատորների կազմակերպիչները՝ արգելեն անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորին մասնակցությունը, ինչպես նաեւ գրանցումը ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքում, իսկ գրանցված լինելու դեպքում՝ ինտերնետ տոտալիզատորին մասնակցելու հնարավորությունը:

«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վիճակախաղին մասնակցելու իրավունք ունեն միայն 18 տարեկանը լրացած անձինք, բացառությամբ տոտալիզատորի, որին մասնակցելու իրավունք ունեն միայն 21 տարեկանը լրացած անձինք, ինչն ինքնին նշանակում է, որ խաղասրահ մուտք գործելիս անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել: Այսպիսով՝ ստուգելով խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի տարիքը, ստուգվում է նաեւ, թե նա կա՞ արդյոք այն անձանց ցուցակում, ում մուտքը խաղասրահ վերոնշյալ հիմքերով պետք է արգելվի:

Այդ նպատակով լիազոր մարմինը սահմանում է նաեւ խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը ստուգելու կարգը եւ խաղասրահ մուտք գործելու իրավունք չունեցող անձանց վերաբերյալ տվյալների բազայի վարման կարգը:

Այսպիսով՝ նախագծով առաջարկվում է սահմանել, որ մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու դեպքում նրա մուտքը խաղասրահ արգելվում է, սահմանվում է այդ նորմի կիրառման կարգը, ինչպես նաեւ նախատեսվում է վարչական պատասխանատվություն վերոգրյալ պահանջը տոտալիզատորի կազմակերպիչների կողմից չպահպանելու դեպքում:

Մանրամասները՝ տեսանյութում։