Ապրիլյան պատերազմի հարցը քննող հանձնաժողովը հաշվեհարդարի գործիք չի լինելու. Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 14:43
Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին և Իսրայելին Խամենեիի հուղարկավորության արարողությունից առաջ հարձակումների դեմ
02.07.2026 | 14:34
770 դրամ ելակի, 275 դրամ լոլիկի և 400 դրամ չերի լոլիկի յուրաքանչյուր կգ-ի արտահանման համար
02.07.2026 | 14:22
ԵՄ մակարդակով պատրաստվում են երեխաների համար սոցցանցեր մուտքի արգելք սահմանել
02.07.2026 | 14:13
8 տարի «ավտոմատը ձեռքիս առաջնագծում» կանգնած եմ եղել. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 14:04
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 13:49
Պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը, որևէ բանի համար չեմ փոշմանում. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:41
«Կոնկրետ օրինակով եմ ցույց տալիս, թե ձեր նախագիծն ինչ բոբիկ ա»․ Գեղամ Մանուկյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:35
Մինչև ընտրարշավի մեկնարկն արդեն 50-ից ավելի քաղբանտարկյալ ունեինք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:29
Շվեդիայում ՌԴ դեսպանատունն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
02.07.2026 | 13:21
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
02.07.2026 | 13:14
Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը
02.07.2026 | 13:12
Անհեթեթություն է, կոռեկտ չէ. Ալեն Սիմոնյանը` ՀՀ նախագահ ընտրվելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:05
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
02.07.2026 | 13:00
Ի՞նչ քայլեր կանի ԵՄ-ն, եթե ՌԴ-ն թանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ֆոն դեր Լայենը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:50
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ հանգստանալ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վեթինգի մասին օրենսդրական նախաձեռնությանը։ Միրզոյանն ասաց՝ անցումային արդարադատության վերաբերյալ ամիսներ շարունակ քննարկումներ են ունեցել։

«Խնդրում եմ նկատի ունեցեք, որ խոսքը մի թեմայի մասին է, որը բոլորովին կամ մեծամասամբ անծանոթ է լայն հանրությանը, նույնիսկ քաղաքական ու մասնագիտական շրջանակներին։ Եվ մենք մեծ հաշվով կարողացել ենք ծանոթանալ դրան, ինչը համարում են անցումային արդարադատություն, այդ թվում՝ վեթինգի գործիքին: Եվ հիմա արդեն ուրոշումներ կայացնելու ժամանակն է»,- ասաց նա։

Անդրադառնալով ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծմանը՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ դրան խորհրդարանական բոլոր ուժերը պետք է մասնակցեն։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ ինքը հանձնաժողովի նպատակներին ծանոթ չէ, քաղաքական նպատակներ կարող են լինել։ Արարատ Միրզոյանն ասաց, որ ընդհանրապես խորհրդարանը քաղաքական մարմին է։ «Քաղաքական ասելով՝ ի՞նչ նկատի ունի։ Իհարկե, որևէ որոշում այստեղ քաղաքական է, որևէ վերաբերմունք քաղաքական է։ Եթե դուք, քաղաքական ասելով, ենթադրում եք ինտրիգային, անդրկուլիսյան կոնֆիգուրացիաների կոնտեքստում, դա բոլորովին այլ բան է։ Ես վստահաբար կարող եմ պնդել, որ սա գործիք չէ որևէ մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար»,- նշեց ԱԺ նախագահը։

Միրզոյանը հավելեց, որ վարչապետը նկատի է ունեցել, որ կան բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ ապրիլյան պատերազմի հետ կապված, որոնց մասին հանրությունը պետք է տեղյակ լինի։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան