«Եթե իշխանությունը մտածի իր հեղինակության մասին, դատապարտված է». Գագիկ Գինոսյան

Լուրեր

19.10.2026 | 16:53
MLS-ում գրանցվել է մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 16:45
Եկեղեցին դատի է տվել Արգիշտի Մեխակյանին․ պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը
19.10.2026 | 16:37
Շուրջ 70 կգ մարիխուանայի մաքսանենգությանն օժանդակելու մեղադրանքով ՀՀ երկու քաղաքացի կալանավորվել է
19.10.2026 | 16:30
ԶՈւ-ի բարոյահոգեբանական ապահովման վարչության նոր պետ է նշանակվել
19.10.2026 | 16:28
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների հնարավոր հանդիպումը
19.10.2026 | 16:18
Երևանում մարզահամալիրի սեփականության իրավունքի գրանցումն անօրինական է ճանաչվել․ Դատախազությունը պահանջում է գույքը վերադարձնել պետությանը
19.10.2026 | 16:09
ՀՀ-ն պատրաստ է իր փորձով կիսվել ու աջակցել մյուս երկրներին. Ժաննա Անդրեասյանի ելույթը` COP17-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 15:59
235 մլն դոլարի գործարք․ Ադրբեջանն Իսրայելից նոր զենք է գնում
19.10.2026 | 15:50
Մասիսի նախկին քաղաքապետի եղբոր գործով մեղադրյալին սպառնացել են՝ պահանջելով փոխել ցուցմունքները․ ՔԿ
19.10.2026 | 15:39
Անկարայում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ հերթական բողոքի ակցիան է անցկացվել
19.10.2026 | 15:35
Գիտության ֆինանսավորումը քննադատող Մովսիսյանի հրաժարականից հետո ԲԿԳԿ նախագահի նոր տեղակալ է նշանակվել
19.10.2026 | 15:30
Արմավիրում կայացել է Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլային մրցաշարը
19.10.2026 | 15:22
Նորոգվել է Արմավիր քաղաքից դեպի զորամաս տանող ճանապարհը
19.10.2026 | 15:10
Համբարձում Մաթևոսյանը COP17-ի նախագահ է ընտրվել // Պապոյանը՝ Ամուլսարի շահագործման վտանգի մասին․ ԼՈՒՐԵՐ
19.10.2026 | 14:59
ՌԴ կառավարությունում մի շարք փոփոխություններ են սպասվում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ

– Պարո՛ն Գինոսյան, ինչպե՞ս կգնահատեք հեղափոխության առաջին տարին:

– Կարծում եմ, որ ավելի շատ սպասելիքներով, քան իրականացված երազանքներով: Բայց, այնուամենայնիվ, դեռ հույսեր կան, որ լուրջ փոփոխություններն առջևում են:

– Ի՞նչ սպասելիքներ են, որոնք դեռ չեն արդարացել:

– Կարծում եմ, որ վաղուց պետք է ոչ միայն գնահատական տրվեր քաղաքական տեսանկյունից շատ մարդկանց և շատ երևույթների, այլ նաև իրավական տեսանկյունից, որ մեզանից յուրաքանչյուրը հասկանար՝ ով էր մեղավոր այդ ճահիճի, այդ տձև պետականության, հակազգային և հակամարդկային իրականության համար՝ թե՛ տնտեսության առումով, թե՛ քաղաքական, թե՛ ազգային կամ, ավելի ճիշտ կլիներ ասել, ապազգային տեսանկյունից: Այսինքն՝ ովքեր էին սնուցում այն մարդկանց, ովքեր ճարտարապետել էին այդ տձև պետականությունն ու հայ հասարակության իրականությունը:

– Ձեր կարծիքով՝ չափազանց շատ մա՞րդ էր ներգրավված նախկինների ապօրինությունների մեջ:

– Չափազանցը մի քիչ դժվար է ասել, բայց որ բավականին մեծ քանակություն էր կազմում, և մարդիկ կային, որոնք չգիտակցված, ակամա, ենթագիտակցորեն այդ ամեն ինչում ներքաշված էին, և շատերը հուսալքված էին, թե՝ «մենք ի՞նչ կարող ենք անել, ավելի լավ է՝ հարմարվել»: Կարծում եմ, որ հարմարվող մարդիկ, կոնֆորմիստներն ավելի մեծ վնաս են հասցնում, քան պայքարողները: Նույնիսկ ավելի, քան իրենք՝ բուն հրեշները, որովհետև հրեշները, կարծես, միայն մարմին ունեն, բայց ձեռքեր և ոտքեր չունեն՝ իրենց հրեշավոր մտահղացումներն իրականացնելու համար, և այդ հարմարվողներն են իրականացնում այդ մտահղացումները:

– Ձեր կարծիքով՝ հեղափոխությանն այսօր ի՞նչն է սպառնում:

– Ես հուսով եմ, որ հեղափոխությունն իրականացնող գլխավոր անձինք դեռ վճռականություն և կամք ունեն, և հետևողականորեն ձգտում են հասնել իրենց գաղափարներին: Եթե այդպես է, ապա ամենակարևոր բանը վճռականությունն է, որ պակասում է, որովհետև մենք փոքրիկ նրբություններով, չնեղացնելով, մարդկանց չվիրավորելով, փորձելով բոլորի նկատմամբ բարեհաճ գտնվել… բայց կարծում եմ, որ կան Գորդյան հանգույցներ, որոնք կախաղան բարձրացված Հայաստանի վզին էին: Գորդյան հանգույցը պատահական ինչ-որ տեղ գտնված հանգույց չէր, այլ կախաղան բարձրացված հայկական պետականության վզին էր, և մենք փոխանակ հատենք այդ Գորդյան հանգույցը, որպեսզի Հայաստանն իրեն խեղդող օղակից ազատվի, խեղդվող Հայաստանի վզին ինչ-որ խաղ ենք խաղում, փորձում ենք այդ հանգույցը քանդել: Դա, բնականաբար, քանդվող հանգույց չէ, պետք է կամք ու վճռականություն ունենալ և կտրուկ գործողությունների գնալ:

– Պարո՛ն Գինոսյան, կարծում եք՝ հեղափոխության էյֆորիան պահպանվե՞լ է:

– Ոչ ամբողջությամբ, բայց, այնուամենայնիվ, կան ոգեշնչվող մարդիկ, որոնց այդ ոգևորությունը երկար բավականացնում է: Բայց կարծում եմ, որ ավելի սթափ մարդկանց մոտ այն գրեթե զրոյացվել է: Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ խանդավառություն չկա՝ ավելի ճիշտ գործելու, ավելի վճռական գտնվելու և սեփական ճակատագրին տեր լինելու կամք դրսևորելու տեսանկյունից: Չեմ կարծում, որ մենք եկել ենք զրոյական վիճակին, բայց էյֆորիան, կարծում եմ, բավական նստվածք է ապրել:

– Իշխանությունը պե՞տք է գնա ցավոտ ռեֆորմների: Այսինքն՝ այնպիսի ռեֆորմների, որտեղ, անկասկած, հեղինակության կորուստ կունենա:

– Գիտեք, եթե իշխանությունները եկել են սեփական հեղինակության մասին մտածելու և սեփական հեղինակությունն ամենաբարձրը դասելու, իրենք արդեն դատապարտված են: Իսկ եթե իրենք եկել են իրականում Հայաստանում լուրջ բարեփոխումներ անելու, իրենց համար նույնիսկ երկրորդական չպետք է լինի, այլ տասներորդական էլ չպիտի լինի իրենց անվան հնչեղությունը, որ իրենց բոլորը սրբի տեղ ընդունեն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան