Հայտնի են Եվրախորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքները. բացարձակ մեծամասնություն չի ձևավորվել

Լուրեր

12.07.2026 | 22:59
«Ուիմբլդոն»․ Յանիկ Սիները պաշտպանեց տիտղոսը
12.07.2026 | 22:27
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը` Երևանում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր
12.07.2026 | 21:25
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
12.07.2026 | 20:00
ՍԴ-ն վերջակետ դրեց․ Փաշինյանի, Կարապետյանի, Քոչարյանի ուժերն ԱԺ-ում, Ծառուկյանը՝ ճաղերի ետևում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.07.2026 | 18:50
Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է. Անդրանիկ Թևանյանի ուղերձը կալանավայրից
12.07.2026 | 18:17
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
12.07.2026 | 17:02
Ալեն Սիմոնյանը մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը արձակուրդում կգտնվի․ նա պարգևատրման մասին որոշում է ստորագրել
12.07.2026 | 16:12
Ուկրաինայի նախագահը հայտարարել է վարչապետի հրաժարականի մասին
12.07.2026 | 15:54
Վթարային ջրանջատում Վանաձորում
12.07.2026 | 14:55
Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին
12.07.2026 | 14:12
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
12.07.2026 | 13:12
Հուլիսի 12-17-ի եղանակը․ Երևանում՝ չոր, մարզերում՝ կարճատև անձրև և ամպրոպ
12.07.2026 | 12:06
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյան
12.07.2026 | 11:41
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
12.07.2026 | 11:18
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը
Բոլորը

Եվրամիության երկրներում մայիսի 23-26-ը միասնական խորհրդարանի ընտրություններ են անցկացվել: Աջ և ձախ կենտրոնամետ դաշինքներըր նորից մեծամասնություն են ստացել, բայց բավականաչափ ձայներ չեն հավաքել՝ իշխող կոալիցիա կազմելու համար: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ընտրություններին մասնակցությունը շուրջ 50.5 տոկոս է կազմել: Սա զգալիորեն ավելին է, քան անցյալ ընտրություններին, երբ քվեարկությանը մասնակցել էր Եվրամիության քաղաքացիների շուրջ 43 տոկոսը:

Եվրոպական ժողովրդական կուսակցության քրիստոնեա-ժողովրդավարական բլոկը 23.8 տոկոս ձայն է ստացել, իսկ «Սոցիալիստների և դեմոկրատների պրոգրեսիվ ալյանսից» նրա դաշնակիցները՝ 20 տոկոսից մի քիչ պակաս: Սա այս ուժերին կապահովի 179 և 150 մանդատ, համապատասխանաբար, ինչը, սակայն, բավարար չէ բացարձակ մեծամասնության համար: Արդյունքում այս ուժերը դաշնակիցների կարիք կունենա՝ իշխող կոալիցիա ձևավորելու համար:

«Եվրոպա հանուն ազատության և ուղիղ ժողովրդավարության» և «Ազգերի և ազատությունների Եվրոպա» ալյանսները, ի տարբերություն նախորդ ընտրությունների, ավելի մեծ աջակցություն են ստացել և Եվրախորհրդարանում, համապատասխանաբար, 56 և 58 տեղ զբաղեցրել:

Այս անգամ շատ ձայն են հավաքել նաև ձախ «Կանաչները»՝ 70 տեղ. նախորդ խորհրդարանում նրանք ընդամենը 52 տեղ ունեին:

Եվրախորհրդարանի հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին: