Էս հո Կիկոսի մահը չի՞, որ ասենք՝ երեխան չծնված կմեռնի. ԱԺ-ում քննարկվում է ԼՀԿ-ի նախագիծը

Լուրեր

12.07.2026 | 22:59
«Ուիմբլդոն»․ Յանիկ Սիները պաշտպանեց տիտղոսը
12.07.2026 | 22:27
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը` Երևանում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր
12.07.2026 | 21:25
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
12.07.2026 | 20:00
ՍԴ-ն վերջակետ դրեց․ Փաշինյանի, Կարապետյանի, Քոչարյանի ուժերն ԱԺ-ում, Ծառուկյանը՝ ճաղերի ետևում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.07.2026 | 18:50
Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է. Անդրանիկ Թևանյանի ուղերձը կալանավայրից
12.07.2026 | 18:17
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
12.07.2026 | 17:02
Ալեն Սիմոնյանը մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը արձակուրդում կգտնվի․ նա պարգևատրման մասին որոշում է ստորագրել
12.07.2026 | 16:12
Ուկրաինայի նախագահը հայտարարել է վարչապետի հրաժարականի մասին
12.07.2026 | 15:54
Վթարային ջրանջատում Վանաձորում
12.07.2026 | 14:55
Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին
12.07.2026 | 14:12
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
12.07.2026 | 13:12
Հուլիսի 12-17-ի եղանակը․ Երևանում՝ չոր, մարզերում՝ կարճատև անձրև և ամպրոպ
12.07.2026 | 12:06
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյան
12.07.2026 | 11:41
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
12.07.2026 | 11:18
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը
Բոլորը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որ հիփոթեքի պայմանագրի տոկոսների փոխհատուցման արտոնությունից օգտվեն նաև մարզերում՝ երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն (այդ թվում՝ կիսակառույց) ձեռք բերելու դեպքում։

«Եկամտահարկի մասին օրենքով բնակարան ձեռք բերելու հնարավորությունը, իր լավ կողմերով հանդերձ, շատ դժգոհություններ ունի այն քաղաքացիներից, որոնք չեն բնակվում Երևանում: Մարզերում բնակարանաշինություն, ըստ էության, չկա, և մարզերում չեն կարողանում այս օրենքի առավելություններից օգտվել»,- ասաց նախագիծը հեղինակած «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ ստացվում է՝ ՀՀ ամբողջ ժողովուրդն աշխատում և վճարում է հարկեր, բայց միայն մեկ տարածքի բնակիչներն են կարողանում օգտվել օրենքից:

Հանձնաժողովի նիստին ներկա ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ընդգծեց. «Ընդունում ենք, որ մարզերում պասիվ վիճակ է, բայց կարծում ենք, որ այս օրինագիծը մարզերում չի խթանելու բնակարանաշինությունը: Չմոռանանք, որ մարզերի բնակիչները նորակառույցների բացակայության պայմաններում անգամ կարող են անհատական բնակելի տներ կառուցել կամ դրանք ձեռք բերել կառուցապատողից՝ օգտվելով առավելություններից»:

Ըստ փոխնախարարի՝ նախագծի ընդունման պարագայում գործնականում հնարավորություն է ստեղծվելու կեղծ կամ շինծու գործարքների իրականացմամբ, այսինքն՝ բնակարանը ձևականորեն այլ անձի վաճառելու միջոցով, պետական բյուջեից հետ ստանալ վճարված եկամտային հարկի գումարները:

«Այս առումով նույնպես նախագծի ընդունումը շատ խնդրահարույց է, քանի որ նախ՝ կարող է խեղաթյուրվել պետական աջակցության հասցեականությունը, և երկրորդ՝ նախագծի ընդունումը կարող է հանգեցնել պետական բյուջեի հարկային եկամուտների մեծ կորուստների: Չեն բացառվում նաև դեպքեր, երբ անշարժ գույքի գրավով այլ վարկերը, որոնք հիփոթեքային վարկեր չեն (օրինակ՝ բիզնես վարկեր, սպառողական վարկեր), ընդգրկվեն նմանատիպ գործարքներում»:

Նշենք, որ Կառավարությունն այս օրինագծին բացասական եզրակացություն է տվել:

Շողիկ Գալստյան