Իտալիայում վթարի ենթարկված տուրիստական ավտոբուսում ՀՀ 8 քաղաքացի է եղել, 3-ը մարմնական վնասվածքներ են ստացել
Հասարակություն
22.05.2019 | 21:33Իտալիայի Սիենա քաղաքի պրեֆեկտուրայից ստացված վերջին տեղեկատվության համաձայն՝ Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում վթարված տուրիստական ավտոբուսում եղել է Հայաստանի 8 քաղաքացի։
Այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը:
«Նրանցից 3-ը ստացել են մարմնական վնասվածքներ։ Քաղաքացիներից երկուսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ մեկը բուժզննություն է անցնում»,-ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։