Cashback-ի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը
Հասարակություն
19.10.2026 | 18:36
Կառավարությունը նախատեսում է մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել կենսաթոշակառուներին անկանխիկ գնումների և վճարումների դիմաց հետվճար տրամադրելու ծրագիրը։ Գործող որոշմամբ ծրագիրն իրականացվում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Նախագծի ընդունման դեպքում հետվճարի տրամադրումը կշարունակվի նաև 2027-2029 թվականներին։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ ծրագրի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը պայմանավորված է դրա դրական ազդեցությամբ․ հետվճարը նպաստում է կենսաթոշակառուների ստացած գումարի ավելացմանը, ինչպես նաև անկանխիկ վճարումներ կատարող կենսաթոշակառուների թվի և անկանխիկ գործարքների ծավալների ընդլայնմանը։
Ծրագրի ֆինանսական ապահովման համար անհրաժեշտ ծախսերը պլանավորվել են 2027-2029 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակում։
Նարեկ Կիրակոսյան

