Երևանի Աբովյան փողոցում տեղադրված տաղավարի սեփականատերը տուգանվել է 200 000 դրամով. Հակոբ Կարապետյան
Քաղաքականություն
17.05.2019 | 22:35Երևանի Աբովյան փողոցի՝ Օղակաձև զբոսայգու հատվածում տեղադրված տաղավարի սեփականատերը տուգանվել է 200 000 դրամով. այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան:
«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը տուգանքը կիրառել է ՎԻՎ օրենսգրքի 154 հոդվածի համաձայն (շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցելը)»,– գրել է նա: