Վանաձորի ամենահին վարսավիրանոցում մինչ օրս պահպանվել է ԽՍՀՄ շունչը

Լուրեր

04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
Բոլորը

Վանաձորում գործող ամենահին վարսավիրանոցը, որը հիմնադրվել է 1960-ական թվականներին, շարունակում է նույն սիրով ընդունել իր հաճախորդներին: Խորհրդային Միության տարիներին հիմնադրված վարսավիրանոցում միայն առաստաղն ու պատերն են փոքր-ինչ վերանորոգվել, մնացած ամեն ինչը մնացել է նույնը, այստեղ փորձել են պահպանել վարսավիրանոցի հին շունչն ու տեսքը:

«Վարսավիրանոցը կոլեկտիվ սեփականություն է: 1980 թվականից եմ այստեղ աշխատանքի անցել: Տարածքն ավելի մեծ էր, բայց քանի որ տարիների ընթացքում աշխատողների մի մասը գնաց թոշակի, մենք էլ տարածքի սեփականաշնորհման համար մի մասը վաճառեցինք: Ուսումնարան եմ սովորել, բայց վարսավիրությունն ավելի լավ ու թեթև գործ է, տղաս էլ սովորել ու շարունակում է գործս: Շատ լավ մասնագիտություն է, ապրուստի միջոց»,- պատմում է վարսավիրանոցի ամենահին աշխատակիցներից, այժմ արդեն տնօրեն Ալբերտ Իսպիրյանը:

Գործընկերոջ խոսքը շարունակում է 52-ամյա Գագիկ Սարգսյանն ու պատմում, որ զինվորական ծառայությունն ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի է անցել քաղաքի ամենահին ու ամենահայտնի վարսավիրանոցում. «1987 թվականն էր, պատահական ստացվեց, որոշեցի վարսավիր դառնալ ու աշխատանքի անցա այստեղ: Իրա հնությամբ տարբերվում է մյուս վարսավիրանոցներից: Իմ հին ընկերները, հին շրջապատն է այստեղ: Հավեսով առավոտյան արթնանում ու գործի եմ գալիս: Օրներս հետաքրքիր է անցնում, չեմ պատկերացնում, որ կարող եմ ուրիշ տեղ տեղափոխվել: Մեր մասնագետները բոլորը լավն են»:

Մասնագիտությամբ հաշվապահ Սամվել Դավթյանն էլ օրերից մի օր որոշում է փոխել մասնագիտությունը՝ փողերն ու հաշվարկները փոխարինել մարդկանց գեղեցկացնելով: Արդեն 40 տարվա վարսավիրը նույնիսկ չի մտածում, որ գուցե մի օր թողնի վարսավիրությունն ու արդեն հարազատ տուն դարձած վարսավիրանոցը, որտեղ ապրում են մեկ ընտանիքի պես. «Սա էլ արվեստ է, արվեստն էլ գեղեցկություն: Մենք մարդկանց գեղեցկացնում ու ճանապարհում ենք, աղջիկ ջան: Մեր լավ սպասարկման, մեր վերաբերմունքի համար մեր հաճախորդները միշտ մեզ մոտ են գալիս: Բոլորի հետ հարմարվում ենք: Այստեղ ընդմիջմանն էլ ընկերներով հավաքվում ենք, մեր ընդմիջումն անում, ուրախ ժամանակն էլ ապահովում»:

Նախկինում այստեղ 12 հոգով էին աշխատում, այսօր մի մասը թոշակի է գնացել, մյուսներն էլ մահացել են: Հիմա արդեն 8-ն են դարձել, աշխատում են հերթափոխով: Վարսավիրները չեն դժգոհում, հաճախորդներ միշտ ունեն, նախկինի պես չէ, բայց իրենց գործը մեկ անգամ տեսնողը տարիներով դառնում է իրենց անդավաճան հաճախորդը. «Մեր տանից այս վարսավիրանոցն էր մոտիկ, ես էլ եկա գործի ընդունվեցի: Այն ժամանակ փողը մենակ վարսավիրներն էին աշխատում, հավեսս եկավ, ասեցի գամ ես էլ աշխատեմ: Էդ էլ հենց մտա գործի, փողը վերջացավ, փողը փոխվեց: Բայց շարունակեցինք աշխատել, ամեն ինչ լավ եղավ, հիմա էլ, Փառք Աստծո, գոհ եմ: Ասեմ, որ մազ կտրելն ավելի հեշտ է, քան սափրելը»,- ասում է վարսավիր Արմեն Բարխուդարյանը:

Վարսավիրանոցը միայն տղամարդկանց է սպասարկում: Բաց է առավոտյան 9-ից մինչև երեկոյան ժամը 8-ը կամ 9-ը՝ կախված հաճախորդների քանակից: Այստեղ այցելուի աթոռից, կահույքից, հայելիներից մինչև վարսավիրական գործիքներ՝ տարիների պատմություն ունեն: Միայն անկյունում դրված փոքրիկ հեռուստացույցն է, որ կոտրում է ԽՍՀՄ շունչը՝ հնչած ժամանակակից երգերի շնորհիվ: Ազատ ժամանակ էլ թերթ են կարդում, ծանոթանում օրվա անցուդարձին ու քննարկում տիրող քաղաքական իրավիճակը:

Տաթևիկ Ղազարյան