Պետական այրին չսազական էր եռատոնի մեկնարկին այդ բառապաշարով խոսել մարդկանց մասին, որոնք մասնակցել են մայիսյան հաղթանակներին. Աշոտյան

Լուրեր

22.05.2026 | 14:07
Վարորդական իրավունք՝ առանց քննության, բայց փորձաշրջանով․ ՆԳՆ-ն Փաշինյանի հայտարարությունից հետո նախագիծ է դրել շրջանառության մեջ
22.05.2026 | 13:59
«Ռոսսելխոզնադզորը» հիմա էլ խնդիրներ է տեսնում Հայաստանից մրգերի և բանջարեղենի մատակարարման հետ կապված
22.05.2026 | 13:52
«Տաշիրը դափոնով կուդա»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 13:48
Ինչպես ԱԱԾ-ականների ուղեկցությամբ Անդրանիկ Թևանյանը եկավ իր բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 13:42
Քաջարան-Մեղրի ճանապարհին բեռնատարը բախվել է ժայռին․ վարորդին դուրս են բերել փրկարարները
22.05.2026 | 13:32
Իշխանության պրոպագանդան է, թե բոլորը Փաշինյանի մահն են ուզում. Կարապետյանցը՝ հայտնի տեսանյութի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 13:24
Էրդողանի հրամանագրով Ստամբուլի հայտնի համալսարաններից մեկը փակվել է
22.05.2026 | 13:21
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը
22.05.2026 | 13:16
Սամվել Կարապետյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
22.05.2026 | 13:11
Հայաստանում գործարկման համար առանձնացվել են փոքր մոդուլային ռեակտորների ամերիկյան 4 առավել նպատակահարմար տեխնոլոգիաները․ ԱՄՆ դեսպանատուն
22.05.2026 | 13:08
Հոնդուրասում երկու զինված հարձակումների հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել
22.05.2026 | 12:57
Արթուր Օսիպյանը հացադուլավորների համար նախատեսված խցում չէ․ ՔԿԾ-ն պարզաբանում է՝ հացադուլ հայտարարելու մասին դիմում չեն ստացել
22.05.2026 | 12:48
Ինքնահռչակ Լուգանսկի իշխանությունները հայտարարել են քոլեջի վրա հարձակման մասին
22.05.2026 | 12:37
Արման Թաթոյանի ասուլիսը
22.05.2026 | 12:34
Ցույց ենք տալիս, թե որն ա իրական բոչկա գլորելը. «Բոլորին դեմ եմ»-ի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կարծում եմ՝ պետական այրին չսազական էր այսօր՝ մայիսի 8-ին, եռատոնի մեկնարկին այդ բառապաշարով, այդ հեգնանքով և անարգանքով խոսել այն մարդկանց մասին, որոնք կոփել են, մասնակցել են մայիսյան հաղթանակներին, որոնց շնորհիվ Արցախի Հանրապետությունը կայացավ, որոնց շնորհիվ Հայաստանը վերահաստատեց իր պետականությունը և այս ամենի արդյունքում Նիկոլ Փաշինյանն այսօր զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսին: Անդրադառնալով ասուլիսի մեկնարկին վարչապետի ներկայացրած 100 փաստերին՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ այսօրվա ասուլիսը պետք է լիներ «խոստում-կատարում» ձևաչափով:

«Դուք այսօր, ես էլ՝ ձեզ հետ, ականատես եղանք քաղաքական մի մարաթոնի, որի ընթացքում մանիպուլյացիան, կեղծիքը, կիսատ-պռատ տեղեկություն հրամցնելու վարպետությունը շաղախված է անթաքույց մաղձով Հանրապետականների հանդեպ»,- հավելեց նա: Սակայն, ըստ ՀՀԿ-ական գործչի, ՀՀԿ-ն, միևնույն է, Նիկոլ Փաշինյանին դիմադրող արտախորհրդարանական թիվ մեկ և քվեներով հանրապետությունում չորրորդ քաղաքական միավորն է: «Ինչքան Փաշինյանն ու յուր թիմը փորձում են անտեսել ՀՀԿ-ին, կասեցնել, մեկ է՝ ասուլիսի 30 տոկոսը նվիրում են մեզ, մեկ է՝ իրենց ամենօրյա գործունեության մեջ ստիպված են անդրադառնալ իմ ու իմ գործընկերների կողմից բարձրաձայնած խնդիրներին»,- ասաց Աշոտյանը:

Նա նշեց, որ այսօրվա իրավիճակում ՀՀԿ-ն խնդիր չի դրել վերադառնալ իշխանության, որովհետև իրենք ոչ միայն Սահմանադրությունը հեղինակած, այլև այն հարգող քաղաքական ուժ են. «Հետևաբար՝ Սահմանադրությամբ սահմանված քաղաքական ժամկետներում՝ հերթական, թե արտահերթ, Հանրապետական կուսակցությունն իր քաղաքական դրսևորումները, վստահաբար, կունենա: Եվ նորից պետք է կրկնեմ, որ եթե խորհրդարանական ընտրությունները լինեին ապրիլ-մայիսին, ոչ թե դեկտեմբերին, ապա ՀՀԿ-ն՝ անկախ բոլոր վարչական ճնշումներից ու խոչընդոտներից, առնվազն 100 հազար ձայն կստանար և, վստահաբար, կհայտնվեր Ազգային ժողովում, որտեղ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությունը կփորձեր դարձնել ավելի արդյունավետ»: