ԱՄՆ-ի հետ նոր մակարդակի հարաբերություն ենք փորձում հաստատել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

ԱՄՆ-ի հետ նոր մակարդակի հարաբերություն ենք փորձում հաստատել: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերությունների և ամերիկյան ներդրումների բացակայության մասին հարցին:

«2018 թվականին տեղի է ունեցել վարչապետի 5 ընտրություն, նախագահի 1 ընտրություն, Երևանի ավագանու արտահերթ ընտրություն, խորհրդարանական արտահերթ ընտրություն… Դուք գիտե՞ք մի երկիր, որտեղ մեկ տարվա 7-8 ընտրություն, հեղափոխություն է տեղի ունենում, և այդտեղ ներդրումնե՞ր են լինում: Ընդհակառակը, աշխարհում երկիր չեք տեսնի, որտեղ այս կարգի պրոցեսներից հետո տնտեսական ռեցեսիա չի եղել»,- ասաց վարչապետը:

Իսկ ամերիկյան ներդրումների բացակայությունը Նիկոլ Փաշինյանը կապում է Ամուլսարի խնդրի հետ. «Ամուլսարի հետ կապված խնդիր է ծագել, մենք ուզում ենք մեր ազգային շահերին համապատասխան՝ հասկանալ ինչ է կատարվում և լուծենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան