«Մտադիր եմ միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարող ուժերին». Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցը Reuters-ին

Լուրեր

03.09.2026 | 11:01
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 10:52
«Հայաստանը շատ շուտով կկորցնի ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը»․ Լավրով
03.09.2026 | 10:42
21 երկրում 5 երեխայից 1-ը ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգության և բռնության․ ՅՈՒՆԻՍԵՖ
03.09.2026 | 10:27
Գյուղերի տեղահանումից մինչև փակ անտառներ․ Ալիևների ընտանիքի գաղտնի առանձնատները․ Meydan TV-ի նոր հետաքննությունը
03.09.2026 | 10:12
Ալկարասը կարիերայի լավագույն շարքն է անցկացնում «Մեծ սաղավարտի» մրցաշարերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 10:00
Ավելի քան 25 մլն դրամ՝ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի համար
03.09.2026 | 09:53
Հայտնի են «Tour of Armenia» բազմօրյա հեծանվավազքի մանրամասները
03.09.2026 | 09:45
Հայաստանն ու Իրանը պարզեցնում են բեռնափոխադրումները․ ի՞նչ է փոխվելու տնտեսվարողների համար
03.09.2026 | 09:33
Երկրաշարժ Վրաստանում․ այն զգացվել է նաև Շիրակի ու Լոռու մարզերում
02.09.2026 | 23:08
31 տեսախցիկ, 48 նոր ավտոմեքենա և ուսումնաարտադրական կենտրոններ․ Սրբուհի Գալյանը ներկայացրել է բարեփոխումները
02.09.2026 | 22:49
Հարսանիքի ժամանակ տունը թալանել են․ բացահայտվել է բնակարանային 6 գողություն
02.09.2026 | 22:36
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ մանրամասներ
02.09.2026 | 22:20
5 մարդու կյանք խլած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
02.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.09.2026 | 21:43
Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն այժմ կալանավորված է, Reuters-ին տված հարցազրույցում պատմել է, որ առաջիկայում ՀՀ-ում ընդդիմադիր հզոր ուժերը Հայաստանի նոր ղեկավարությանը մարտահրավեր են նետելու, և որ  ինքը լիահույս է, որ կմիանա  այդ պայքարին:

«Հայաստանում այժմ հայտնվում են նոր քաղաքական գործիչներ և ընդդիմադիր կուսակցություններ։ Այս գործընթացը, անկասկած, կհանգեցնի հզոր քաղաքական ուժի ստեղծման, որը կարող է շատ արագ իշխանություններին մարտահրավեր նետել»,- ասել է նա:

Հարցին՝ ինքն անձամբ  կներգրավվի՞ այդ ընդդիմության մեջ, նախկին նախագահը դրական է պատասխանել. «Այո, իհարկե»։ Նա, սակայն, չի մանրամասնել, թե դա ինչ տեսքով կլինի իր մասնակցությունը:

Խոսելով անցած տարի երկրում ծավալված բողոքի զանգվածային ցույցերի մասին՝ Քոչարյանը հայտնել է, որ դրանց պատճառը հասարակության շրջանում կուտակված դժգոհություններն ու փոփոխության ձգտումն են եղել՝ ընդգծելով, որ այստեղ խոսքը հեղափոխության մասին չէ:

«Ես դա հեղափոխություն չէի անվանի, քանի որ երկրում ընդհանուր առմամբ ոչինչ չի փոխվել՝ հասարակության շրջանում մեծ ագրեսիայի, իսկ իշխանության շրջանում պոպուլիզմի և դիլետանտիզմի ի հայտ գալուց բացի»,- ասել է ՀՀ 2-րդ նախագահը: