Միֆ է, որ «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության» և «Ճառագայթային բժշկության և այրվածքների» կենտրոնները բարձրակարգ սպասարկում են իրականացնում․ Զոհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 12:42
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 989 տոննա դիզվառելիք
03.09.2026 | 12:31
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 12:21
«Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» տրանսֆերային ռեկորդներ են գրանցել
03.09.2026 | 12:12
Կարեն Անդրեասյանը վերանշանակվեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում
03.09.2026 | 12:10
Պապոյանը՝ ՌԴ շուկայից չհրաժարվելու // Լավրովը՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը կորցնելու մասին․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 12:03
Արտահանման ծավալների խնդիրը լուծված է, մենք դիվերսիֆիկացնում ենք․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 11:55
ՌԴ-ն Օդեսայում հարվածել է բազմահարկ շենքի. վիրավորվել է 17 մարդ, այդ թվում՝ 3 երեխա
03.09.2026 | 11:44
Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական էսկալացիա չկա․ առևտրատնտեսական կապերը զարգանում են․ Ալիևի ներկայացուցիչ
03.09.2026 | 11:33
ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է․ Օվերչուկ
03.09.2026 | 11:24
Էդուարդ Սպերցյանը Սաուդյան լիգայում առաջատար է առանցքային փոխանցումների ցուցանիշով
03.09.2026 | 11:13
Եթե ՀՀ-ն վիզային ռեժիմ մտցնի ՌԴ քաղաքացիների համար, դա կլինի քայլ Երևանի դեմ․ Զախարովա
03.09.2026 | 11:01
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 10:52
«Հայաստանը շատ շուտով կկորցնի ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը»․ Լավրով
03.09.2026 | 10:42
21 երկրում 5 երեխայից 1-ը ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգության և բռնության․ ՅՈՒՆԻՍԵՖ
03.09.2026 | 10:27
Գյուղերի տեղահանումից մինչև փակ անտառներ․ Ալիևների ընտանիքի գաղտնի առանձնատները․ Meydan TV-ի նոր հետաքննությունը
Բոլորը

Ազգային ժողովի մայիսի 8-ի նիստում քննարկվում է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը։

Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրում ընդգրկված` առողջապահության բնագավառում գործունեություն ծավալող 2 կազմակերպությունների` հետագայում ևս որպես պետական ընկերություն գործելու անհրաժեշտությամբ:

Նշենք, որ խոսքը վերաբերում է «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություններին, որոնք չեն մասնավորեցվի։

ԱԺ «ԲարգավաՃ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ և «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը» և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը» գտնվում են ողբերգական վիճակում, որպես պետական հիվանդանոցներ։

«Միֆ է, որ այդ երկու հիվանդանոցներում կա բարձրակարգ սպասարկում։ Այդ չնչին գումարներով հնարավոր չէ հիվանդին չասել, որ ճիշտ է քիմիաթերապիան անվճար է, բայց այն չես կարող ստանալ, եթե գումար չբերես։ Ես կողմ եմ այդ երկու ռազմավարական նշանակության հաստատությունները լինեն մասնավորեցման ցուցակում, իսկ արդյոք պետությունը լրացուցիչ գումարներ կհատկացնի՞ այդ հիվանդանոցների արդիականացման համար»,- դիմելով նախագծի հիմնական զեկուցող Արսեն Թորոսյանին ասաց պատգամավորը։

Հարցին ի պատասխան նախարարը նշեց, որ այս տարի այդ կենտրոնների պետպատվերը ավելացել է 400 մլն դրամով, իսկ ինչ վերաբերում է անվճար քիմիաթերապիա լինել-չլինելուն, ապա, ըստ նախարարի, գործում է համավճարի սկզբունք, որին կավելանա նաև պետությունից այդ նպատակով միջոցների ներգրավումը։

Մանրամասները՝ տեսանյութում։