Մենք ռազմավարական գլոբալ, անշրջելի սխալներ, թու-թու-թու, չենք թույլ տվել․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Ամենօրյա սխալներ եղել են և կլինեն, իսկ ռազմավարական սխալներ, իմ կարծիքով, թույլ չենք տվել: Վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակցությամբ այսօր հրավիրված ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Կառավարության բացթողումների և սխալների մասին Factor.am-ի հարցին:

«Բացթողումների վերաբերյալ՝ 62 մլրդ-ի գերակատարում ենք ունենալու, լավ կլիներ՝ 162 մլրդ-ի ունենայինք: 120 մլրդ ենք վերադարձրել, որը պարտքի 90 տոկոսն է, լավ կլիներ՝ 100 տոկոսը վերադարձրած լինեինք, էդ տակի պոչը մնացած չլիներ… Իսկ անուղղելի ռազմավարական սխալներ, իմ կարծիքով, չենք ունեցել: Եթե ինչ-որ տեղ սխալվել ենք, հաջորդ պահին շանս ենք ունեցել այդ սխալն ուղղել կամ հիմա կարող ենք ուղղել: Բայց ռազմավարական գլոբալ, անշրջելի սխալներ, թու-թու-թու, դեռ թույլ չենք տվել»,- հավելեց վարչապետը:

Նա կարծում է, որ նման ռազմավարական սխալներ թույլ էլ չեն տա. «Որովհետև այդ կարգի սխալի ամենամեծ աղբյուրը չարամտությունն է: Եթե հանկարծ ներգրավվենք կոռուպցիայի մեջ, դա կլինի անշրջելի սխալ, որը նույնիսկ ուղղել չի լինի: Եվ քանի որ չարամտություն չկա, կարծում եմ՝ մեր սխալները կլինեն կառավարելիության տիրույթում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան