Ինչո՞ւ պիտի բացահայտվի ԱԱԾ գործակալական ցանցը․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 12:54
Ես 102 ռազմաբազայի հարց չեմ բարձրացրել, բայց եթե որոշեն դուրս բերել՝ չենք առարկի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 12:42
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 989 տոննա դիզվառելիք
03.09.2026 | 12:31
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 12:21
«Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» տրանսֆերային ռեկորդներ են գրանցել
03.09.2026 | 12:12
Կարեն Անդրեասյանը վերանշանակվեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում
03.09.2026 | 12:10
Պապոյանը՝ ՌԴ շուկայից չհրաժարվելու // Լավրովը՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը կորցնելու մասին․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 12:03
Արտահանման ծավալների խնդիրը լուծված է, մենք դիվերսիֆիկացնում ենք․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 11:55
ՌԴ-ն Օդեսայում հարվածել է բազմահարկ շենքի. վիրավորվել է 17 մարդ, այդ թվում՝ 3 երեխա
03.09.2026 | 11:44
Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական էսկալացիա չկա․ առևտրատնտեսական կապերը զարգանում են․ Ալիևի ներկայացուցիչ
03.09.2026 | 11:33
ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է․ Օվերչուկ
03.09.2026 | 11:24
Էդուարդ Սպերցյանը Սաուդյան լիգայում առաջատար է առանցքային փոխանցումների ցուցանիշով
03.09.2026 | 11:13
Եթե ՀՀ-ն վիզային ռեժիմ մտցնի ՌԴ քաղաքացիների համար, դա կլինի քայլ Երևանի դեմ․ Զախարովա
03.09.2026 | 11:01
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 10:52
«Հայաստանը շատ շուտով կկորցնի ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը»․ Լավրով
03.09.2026 | 10:42
21 երկրում 5 երեխայից 1-ը ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգության և բռնության․ ՅՈՒՆԻՍԵՖ
Բոլորը

Լյուստրացիան ո՞րն է, եթե նկատի ունեք խորհրդային Պետանվտանգության կոմիտեի հետ համագործակցած անձանց ցուցակը, ես ձեզ ասում եմ, որ ԱԱԾ-ում փաստաթղթերի, արխիվի մեծ մասը ոչնչացված է, դուք լյուստրացիա եք ասում: Եթե նկատի ունեք Հայաստանի ԱԱԾ գործակալական ցանցը, բայց ինչի՞ համար դա պետք է բացահայտվի: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ի՞նչ նկատի ունեք՝ լյուստրացիա ասելով: Լյուստրացիա եղել է Արևելյան Եվրոպայի երկրներում, երբ իրենք սկզբունք են դրել, որ, օրինակ, Շտազիի հետ համագործակցած անձինք չեն կարող զբաղեցնել պետական պաշտոններ և այլն, և այսպես շարունակ: Հիմա ասենք՝ լյուստրացիա։ Հայաստանի Հանրապետությունում այսօր կա՞ ինֆորմացիա՝ ովքե՞ր են եղել խորհրդային Պետական անվտանգության կոմիտեի գործակալներ։ Ես խիստ կասկածում եմ, որ այդպիսի տվյալ կա»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է ԱԱԾ քաղաքական գործակալների ցանկին, ըստ վարչապետի՝ այն, ըստ ամենայնի, ոչնչացրել են նախկին իշխանությունները. «Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության գործակալների ցանկը հրապարակվի՞: Ինչի՞ հրապարակվի: Նախ, ասեմ, որ քաղաքական գործակալների ցանկը, ըստ ամենայնի, նախկին կառավարության ներկայացուցիչները հեռանալուց առաջ ոչնչացրել են»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան