Հայաստանի համար Արևելյան գործընկերությունը եվրոպական ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված գործընկերություն է. Զոհրաբ Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 11:55
ՌԴ-ն Օդեսայում հարվածել է բազմահարկ շենքի. վիրավորվել է 17 մարդ, այդ թվում՝ 3 երեխա
03.09.2026 | 11:44
Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական էսկալացիա չկա․ առևտրատնտեսական կապերը զարգանում են․ Ալիևի ներկայացուցիչ
03.09.2026 | 11:33
ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է․ Օվերչուկ
03.09.2026 | 11:24
Էդուարդ Սպերցյանը Սաուդյան լիգայում առաջատար է առանցքային փոխանցումների ցուցանիշով
03.09.2026 | 11:13
Եթե ՀՀ-ն վիզային ռեժիմ մտցնի ՌԴ քաղաքացիների համար, դա կլինի քայլ Երևանի դեմ․ Զախարովա
03.09.2026 | 11:01
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 10:52
«Հայաստանը շատ շուտով կկորցնի ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը»․ Լավրով
03.09.2026 | 10:42
21 երկրում 5 երեխայից 1-ը ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգության և բռնության․ ՅՈՒՆԻՍԵՖ
03.09.2026 | 10:27
Գյուղերի տեղահանումից մինչև փակ անտառներ․ Ալիևների ընտանիքի գաղտնի առանձնատները․ Meydan TV-ի նոր հետաքննությունը
03.09.2026 | 10:12
Ալկարասը կարիերայի լավագույն շարքն է անցկացնում «Մեծ սաղավարտի» մրցաշարերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 10:00
Ավելի քան 25 մլն դրամ՝ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի համար
03.09.2026 | 09:53
Հայտնի են «Tour of Armenia» բազմօրյա հեծանվավազքի մանրամասները
03.09.2026 | 09:45
Հայաստանն ու Իրանը պարզեցնում են բեռնափոխադրումները․ ի՞նչ է փոխվելու տնտեսվարողների համար
03.09.2026 | 09:33
Երկրաշարժ Վրաստանում․ այն զգացվել է նաև Շիրակի ու Լոռու մարզերում
02.09.2026 | 23:08
31 տեսախցիկ, 48 նոր ավտոմեքենա և ուսումնաարտադրական կենտրոններ․ Սրբուհի Գալյանը ներկայացրել է բարեփոխումները
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ մայիսի 6-ին Բրատիսլավայում տեղի է ունեցել Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության երկրների նախարարական հանդիպումը, որին մասնակցել են Վիշեգրադյան քառյակի երկրներ Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը, Չեխիայի ԱԳ նախարար Թոմաս Պետրիչեկը, Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Արևելյան գործընկերության անդամ երկրներ Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի ԱԳ նախարարներ և Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալներ:

«Իր խոսքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորեց նման ձևաչափով հանդիպման անցկացումը Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված նախարարական հանդիպմանը և բարձրաստիճան համաժողովին ընդառաջ, ինչը հնարավորություն է ընձեռնում վերլուծել Արևելյան գործընկերության անցած 10 տարիների ձեռքբերումները և մտքեր փոխանակել հաջորդ տասնամյակի տեսլականի շուրջ նաև Վիշեգրադյան քառյակի հետ:

Հանդես գալով նախարարական հանդիպմանը՝ ՀՀ ԱԳ Զոհրաբ Մնացականյանը Արևելյան գործընկերությունը բնութագրեց որպես ԵՄ հետ ՀՀ-ի համագործակցությունն օժանդակող կարևոր հարթակ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առավել կարևորեց Արևելյան գործընկերության շրջանակում առանձին երկրների հետ իրականացվող համագործակցության տարբերակման և համախմբման մոտեցումների համադրումը, ինչպես նաև Արևելյան գործընկերության վերաբերյալ ԵՄ անդամ երկրների շրջանում համաձայնեցված ընկալման ձևավորումը: Այս տեսակետից առանձնահատուկ ընդգծվեց, որ Հայաստանի համար Արևելյան գործընկերությունը եվրոպական ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված գործընկերություն է:

Հայաստանի ԱԳ նախարարը շեշտեց, որ Արևելյան գործընկերության հիմքում պետք է լինի մարդը, նրա իրավունքների և ազատությունների առաջմղումը և ըստ այդմ մարդկանց միջև շփումների խրախուսումը: Այս համատեքստում նախարար Մնացականյանն արժևորեց մուտքի արտոնագրերի ազատականացումը, որը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների գործընկերության ամրապնդման համար:

Անդրադառնալով անվտանգության խնդիրներին և հակամարտությունների ազդեցություններին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ընդգծեց, որ հակամարտային իրավիճակները տարբեր են և ունեն տարբեր ազդեցություն գործընկեր երկրների վրա, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ցուցաբերել յուրովի մոտեցում՝ կապված կոնկրետ իրավիճակների առանձնահատկությունից:

Նախարար Մնացականյանը բարձր գնահատեց Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը կարգավորող շրջանակային համաձայնագիր ՀԸԳՀ-ն, որը, ի թիվս այլ հնարավորությունների, կարող է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացման և արդիականացման օրակարգի առաջմղմանը, ներառյալ ոլորտային համագործակցության միջոցով: Այս տեսակետից նախարար Մնացականյանը կարևորեց փոխկապակցվածության տարածաշրջանային ծրագրերի համաչափ զարգացումը»,- ասված է հաղորդագրությունում: