Կային սպասումներ, որ «Ելք»-ն իրական ճնշում կգործադրի իշխանությունների նկատմամբ, բայց համեստ խնդիր են դրել իրենց առջև. Կարապետ Ռուբինյան

Լուրեր

08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
Բոլորը

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը կիսում է հանրության քննադատություններն ու մեղադրանքները՝ ուղղված իշխանությանը կամ նրա առանձին մարմիններին:

Factor.am-ի հետ զրույցում նախկին պաշտոնյան նշեց՝ վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող արտակարգ իրավիճակների ֆոնին իշխանությունները համարժեք արձագանք չեն ցուցաբերում:

«Օրինակ վերջին դեպքը՝ «Նաիրիտի» պայթյունն ու դրան հետևած հրդեհը: Ժամեր շարունակ բնակչությունն անտեղյակ էր նախ՝ դեպքից, հետո այդպես էլ հստակ որևէ հայտարարություն չեղավ, թե ինչ վտանգ է սպառնում բնակչությանը, ինչ պաշտպանիչ միջոցներ պետք է կիրառվեն: Ինքս Շենգավիթի բնակիչ եմ մարդիկ անտեղյակ էին, երեխաները փողոցում խաղում էին, ապա շատ մեծ ուշացումով եղան հակասական հայտարարություններ, ի վերջո, ամենախելոք խորհուրդը, որ ստացանք դռներն ու պատուհանները փակելն էր»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ նրա՝ բնակչությանը պետք է արագ հրահանգներ տրվեին, սակայն իրազեկման առումով իշխանությունների կողմից կատարվեցին բավական թույլ գործողություններ: Կարապետ Ռուբինյանի համոզմամբ՝ այս ամենը կառավարման թույլ որակի մասին է վկայում:

«Տեսնում ենք, որ երկրի ղեկավարը բավական տարօրինակ պահվածք ունի իր հայտարարություններում և արձագանքներում՝ սկսած արտաքին քաղաքական ելույթներից. մի տարի մի բան է ասում, մյուս տարի՝ այլ: Բացի այդ ընտրված կադրերը և այլն… ուստի այդ ամենը չի կարող անհետևանք մնալ»,- շարունակեց ԱԺ նախկին փոխնախագահը` ընդգծելով, որ այսօր կտրուկ փոփոխությունների անհրաժեշտություն կա:

Մեր հարցին՝ իսկ որ ուժերի մեջ է նա տեսնում այդ փոփոխությունների իրականացման պոտենցիալը` Ռուբինյանը պատասխանեց. «Քաղաքական դաշտը քայքայված է, իրական կուսակցություններ էլ չունենք, ըստ էության, կա մի վարչահրամայական համակարգ, որը բոլոր հարցերը երկրում լուծում է: Մենք հիմա, այո, կարող ենք ասել՝ չկա այդպիսի ուժ, բայց եթե մրցակցություն լինի, ընտրություններ լինեն, ապա այդպիսի ուժ կառաջանա»:

Factor.am-ի հարցին՝ ընդդիմադիր «Ելք» դաշինքն էր հավակնում այդ դերը ստանձնել, մի՞թե տապալվեցին, Կարապետ Ռուբինյանն արձագանքեց. «Կային ժողովրդի մի հատվածի, այդ թվում՝ իմ սպասումները, որ «Ելք» դաշինքը կբավարարվի ոչ միայն խորհրդարանական ընդդիմություն լինելու կարգավիճակով և կծավալի դասական պառլամենտական գործունեություն, այլ նաև քաղաքական պայքար կվարի այլ միջոցներով՝ փողոցային պայքար, իրական ճնշում իշխանությունների նկատմամբ: Նույն սպասումները, օրինակ, ունեինք նախորդ խորհրդարանում` «Հայ ազգային կոնգրեսից» ,որն ի տարբերություն «Ելք»-ի, մտնելով խորհրդարան հայտարարեց փողոցի և խորհրդարանական լծակների միասնությամբ պայքարը շարունակելու մասին, բայց չարեցին: «Ելք»-ը նույնիսկ նման հայտարարություն չարեց, իրենց առջև բավական համեստ խնդիր են դրել»:  

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան