Սա իշխանափոխանցում էր, եթե ոչ՝ ապա ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը սխալ․ ազատամարտիկները դժգոհ են գործող իշխանությունից

Լուրեր

03.09.2026 | 15:30
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, որի գործող չեմպիոնն է
03.09.2026 | 15:26
Ո՛չ քննարկել ենք, ո՛չ էլ մեր մտքով նման բան է անցել․ Փաշինյանը՝ ՌԴ քաղաքացիների համար վիզա ներդնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 15:19
Վանի առևտրաարդյունաբերական պալատն առաջարկում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն
03.09.2026 | 15:13
Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումը
03.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ 102-րդ ռազմաբազայի ՀՀ-ից հեռանալու մասին // Սիմոնյանը՝ Ադրբեջան այցելելու մասին․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 15:06
Ադրբեջանի հետ Սահմանադրության հարց չենք քննարկել. դա մեր օրակարգի մեջ չի մտնում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 15:02
3 օտարերկրացի 367 գրամից ավելի հերոին են տեղափոխել Հայաստան՝ թմրամիջոցով փաթեթները կուլ տալու եղանակով
03.09.2026 | 14:56
Առաջին գործարքն արդեն եղել է. Փաշինյանը` Հայաստանից Ադրբեջան ապրանք վաճառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 14:52
59 քաղաքացուց ավելի քան 1 մլրդ դրամ են հափշտակել՝ ներկայանալով ԱԱԾ, ոստիկանության և ԿԲ աշխատակիցներ
03.09.2026 | 14:44
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Ամալ Աֆիֆիին
03.09.2026 | 14:36
ՌԴ-ի հետ քննարկում ենք Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման հարցը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 14:27
Ռուսական գիտահետազոտական ​​նավը Նորվեգիայում կալանվել է՝ ուկրաինական «Նավթոգազի» պահանջով
03.09.2026 | 14:18
Ինչո՞ւ վերնագիր չկա՝ «Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց ՌԴ նախագահին»․ Փաշինյանը հեգնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 14:15
Արգենտինայում խաղերը 10-րդ րոպեին կընդմիջեն Մեսիի պատվին
03.09.2026 | 14:06
Ես սրտի օլիգարխ չունեմ․ հանձնարարել եմ իրավապահներին վարույթ նախաձեռնել Նարեկ Նալբանդյանի նկատմամբ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Արժանապատիվ ազատամարտիկ»  ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի համոզմամբ՝ գործող իշխանությունները ազգային, պետական մոտեցում չեն դրսևորում որոշ հարցերում։

Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ավետիսյանը՝ նշելով, որ իրենց հատկապես անհանգստացնում է ազատամարտիկների նկատմամբ իշխանության վերաբերմունքը։

«Մարդն ունի պատերազմի մասնակցի կարգավիճակ, ու այն մարդը, որն ունի պատերազմի մասնակցի կարգավիճակ, ծառայել է բանակում և գնացել է թոշակի, ստանում է 5000 դրամ հավելյալ գումար, իսկ մարդը, որը հաշմանդամի թոշակ է ստանում, չի ստանում այդ 5000 դրամը։ Օրինակ՝ ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորներին բուժելու համար կայքերի միջոցով փող են հավաքում, բա ո՞ւր մնացին 1000 դրամները։ Ու շատ կան այդպիսիք, որոնց մեր պետությունը պետք է բուժի, բայց չի անում։ Հիմա կասեն գումար չկա։ Օրինակ, հանքերի գումարն ո՞ւր է գնում, ի՞նչ եղավ Քոչարյանի փայատեր լինելը, մյուսների փայատեր լինելը հանքերին։ Մեր երկրի հարստությունն ո՞ւր է գնում, եթե չի ծառայում մեր ժողովրդին, մեր երկրին»,- ասաց  պահեստազորի գնդապետը։

Լրագրողների հարցին՝ արդյոք փորձե՞լ են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, ներկայացնել իրենց մտահոգությունները, Ավետիսյանն ասաց․ «Իրենք բոլորը մեր երկրից են, ամեն ինչ լավ գիտեն, եթե ցանկանում են օգնել, պետք է անեն, Պաշտպանության նախարարություն և սոցիալական բաժնի պետ կա, որոնք այս խնդիրները պետք է բարձրացնեն, վարչապետը պետք է պահանջի։ Եթե չգիտի, ուրեմն վարչապետը իր տեղում չէ, պաշտպանության նախարարն էլ իր տեղում չի»։

Անդրադառնալով  Պաշտպանության նախարարության գործողություններին՝ Ավետիսյանը  հիշեց Մեղրիի զորամասի հետ կապված միջադեպը․ «Այդ դեպքի համար պաշտպանության նախարարը պետք է դիմում գրեր, գնար։ Ի՞նչ է նշանակում զորամասում նայող լինել, նայողն է ասում, թե զորքն ինչ անի, սա խայտառակ վիճակ է, այդ դեպքի համար պաշտպանության նախարարը պետք է դիմում գրեր, գնար։ Նա չի տիրապետում իրավիճակին»։

Ասուլիսին մասնակից «Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ խորհրդի նախագահ Գագիկ Սարուխանյանն էլ նշեց, որ ազատամարտիկը, որը երկիր է փրկել, Արցախ է ազատագրել, անկախություն է պարգևել, իրավունք ունի և պարտավոր է արժանապատիվ ապրել։

«Մեծ հույսեր ունեինք 1 տարի առաջ տեղի ունեցած, այսպես կոչված, հեղափոխությունից, սակայն իրականում դա իշխանափոխանցում էր, իշխանափոխություն էլ չէր։ Եթե սա իշխանափոխանցում չէր, ապա ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը սխալ։ Ես ու իմ ընկերները մարդկանց ոտքի էինք հանում, երբ Նիկոլ Փաշինյանը Գյումրիից Երևան էր քայլում։ Հակառակ դեպքում լինելու էր այն 200-400 հոգանոց հավաքը, որը կազմակերպվել էր գների թանկացման դեմ։ Հիմնականում մարդկանց ոտքի հանելը եղել է մեր շնորհիվ»,- ասաց նա։

Աղավնի Սուքիասյան