Վայոց ձորի փոխմարզպետը հրապարակել է լուսանկար ԲՀԿ-ական պատգամավորի հետ տեղի ունեցած միջադեպից

Լուրեր

22.05.2026 | 14:08
43 քրեական վարույթ և 67 ձերբակալված․ ՀԿԿ-ն ամփոփում է ընտրական հանցագործությունների վիճակագրությունը
22.05.2026 | 14:07
Վարորդական իրավունք՝ առանց քննության, բայց փորձաշրջանով․ ՆԳՆ-ն Փաշինյանի հայտարարությունից հետո նախագիծ է դրել շրջանառության մեջ
22.05.2026 | 13:59
«Ռոսսելխոզնադզորը» հիմա էլ խնդիրներ է տեսնում Հայաստանից մրգերի և բանջարեղենի մատակարարման հետ կապված
22.05.2026 | 13:52
«Տաշիրը դափոնով կուդա»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 13:48
Ինչպես ԱԱԾ-ականների ուղեկցությամբ Անդրանիկ Թևանյանը եկավ իր բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 13:42
Քաջարան-Մեղրի ճանապարհին բեռնատարը բախվել է ժայռին․ վարորդին դուրս են բերել փրկարարները
22.05.2026 | 13:32
Իշխանության պրոպագանդան է, թե բոլորը Փաշինյանի մահն են ուզում. Կարապետյանցը՝ հայտնի տեսանյութի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 13:24
Էրդողանի հրամանագրով Ստամբուլի հայտնի համալսարաններից մեկը փակվել է
22.05.2026 | 13:21
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը
22.05.2026 | 13:16
Սամվել Կարապետյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
22.05.2026 | 13:11
Հայաստանում գործարկման համար առանձնացվել են փոքր մոդուլային ռեակտորների ամերիկյան 4 առավել նպատակահարմար տեխնոլոգիաները․ ԱՄՆ դեսպանատուն
22.05.2026 | 13:08
Հոնդուրասում երկու զինված հարձակումների հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել
22.05.2026 | 12:57
Արթուր Օսիպյանը հացադուլավորների համար նախատեսված խցում չէ․ ՔԿԾ-ն պարզաբանում է՝ հացադուլ հայտարարելու մասին դիմում չեն ստացել
22.05.2026 | 12:48
Ինքնահռչակ Լուգանսկի իշխանությունները հայտարարել են քոլեջի վրա հարձակման մասին
22.05.2026 | 12:37
Արման Թաթոյանի ասուլիսը
Բոլորը

Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ տեղի ունեցած միջադեպից։

Նշենք, որ Սերգեյ Բագրատյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ նման միջադեպ տեղի չի ունեցել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Վայք քաղաքի բնակիչ 38-ամյա Ռազմիկ Տոնոյանի կողմից, որը հայտնել է, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել Երևանի բնակիչ 56-ամյա Սերգեյ Բագրատյանը և Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սետրակյանը, որոնք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա և իրեն հարվածել: