Վարչապետի մոտ քննարկվել են դեղերի շուկայում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները

Լուրեր

03.09.2026 | 13:59
Կաշառք ստանալու համար ձերբակալվել են ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք
03.09.2026 | 13:58
Ռուսաստանը Հայաստանի երկաթուղու կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու պատճառ չի տեսնում
03.09.2026 | 13:53
Շնորհակալություն պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարան. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:50
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Մոսկվայի մարզի շենքերին, գրոհել Սոչիի նավահանգստի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:42
Իսկ ո՞վ ասաց, որ ԵՏՄ անդամները հավատարմության երդում են տվել, որ մնալու են միության անդամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:35
Դատարանը քննում է Ծառուկյանի կալանքը երկարաձգելու հարցը․ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 13:31
Փաշինյանի որոշմամբ Խաչատուր Խաչիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
03.09.2026 | 13:24
ԵԽ Միջազգային առևտրի հանձնաժողովը կողմ քվեարկեց Հայաստանին արտոնություններ տալու նախագծին
03.09.2026 | 13:20
41-ամյա Մոդրիչը՝ Իտալիայի Ա Սերիայի խորհրդանշական հավաքականում
03.09.2026 | 13:15
ԱՄՆ դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է երկու տարվա ազատազրկման՝ պատժամիջոցները շրջանցելով ամերիկյան սարքավորումները ՌԴ մատակարարելու համար
03.09.2026 | 13:04
Վրեժ Մխիթարյանն ազատվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել ՊԵԿ նախագահի տեղակալ
03.09.2026 | 12:54
Ես 102 ռազմաբազայի հարց չեմ բարձրացրել, բայց եթե որոշեն դուրս բերել՝ չենք առարկի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 12:42
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 989 տոննա դիզվառելիք
03.09.2026 | 12:31
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 12:21
«Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» տրանսֆերային ռեկորդներ են գրանցել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են դեղերի շուկայում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: Խորհրդակցությանը մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներն ու ոլորտում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ներկայացուցիչները:

Այս մասին Կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասված է․

««Մենք տարբեր ահազանգեր ենք ստանում դեղերի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ, ահազանգեր է ներկայացրել նաև Հաշվեքննիչ պալատը: Վերջերս կառավարության որոշմամբ այս ոլորտում որոշակի կարգավորումներ մտցրեցինք՝ հույս ունենալով, որ առնվազն մեծ մասով առկա խնդիրները լուծում ենք: Այսօրվա քննարկման թեման և առիթն է՝ հասկանալ, թե վերջին կարգավորումներով ինչ խնդիրներ ենք կարողացել լուծել, դեռ ինչ խնդիրներ կան, որոնք մեր օրակարգում են և ինչ խնդիրներ կան, որոնք մեր օրակարգում չեն, բայց լավ կլիներ, որ լինեին»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Խորհրդակցության ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել դեղերի գների վրա ազդող գործոններին, հարկային վարչարարությանը, դեղերի մեծածախ և մանրածախ իրացման խնդիրներին, մեծածախ և մանրածախ գործունեության տարանջատման հնարավորություններին, մաքսային պահեստներում դեղերի պահպանմանը, դեղերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին և այլ հարցերի: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, առկա խնդիրների շուրջ ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Վարչապետն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հանձնարարել է ձևավորել հարթակ, որտեղ ոլորտի ներկայացուցիչների հետ կանցկացվեն պարբերական քննարկումներ՝ առկա խնդիրների և դրանց հնարավոր լուծումների, դեղերի շուկայի կարգավորումների շուրջ: «Մեր քննարկումների նպատակն է, որպեսզի դեղերի գները շուկայում նվազեն: Որպես թիրախ պետք է ունենանք գնանկումը, մեր գործողությունների նպատակը պետք է լինի դեղերի գների նվազումը, բնականաբար առանց անվտանգությունը որևէ ձևով թուլացնելու»,- ամփոփել է կառավարության ղեկավարը և Արսեն Թորոսյանին հանձնարարել որոշ ժամանակ անց իրեն զեկուցել քննարկումների արդյունքների մասին»: