Ինչպես ՀՀ բնակչությունը մեկ տարում նվազեց 247 հազարով

Լուրեր

29.04.2026 | 19:27
Կհայտարարվի «Մշակութային վերջին զանգ» մրցույթը, կխստացվի դրամահավաքների արգելքը. ԿԳՄՍՆ
29.04.2026 | 19:13
Որևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ն անդրադարձել է Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքներին
29.04.2026 | 19:00
«Բոլորին դեմ եմ»-ը չի խոսում անիշխանությունից, կձևավորենք պատասխանատու իշխանություն 100 օրով․ Սպարտակ Կյուրեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 18:50
Ժոզե Մոուրինյուն արձագանքել է «Ռեալ» վերադառնալու մասին լուրերին
29.04.2026 | 18:39
Ադրբեջանցի դիվանագետը ազատազրկման է դատապարտվել 70 կիլոգրամ ոսկու մաքսանենգության համար
29.04.2026 | 18:26
Լոնդոնում դանակահարության հետևանքով վիրավորվել են հրեական համայնքի երկու անդամներ
29.04.2026 | 18:19
«Յուվենտուսի» ակադեմիայի ծրագրի իրականացումը նոր էջ է բացելու հայկական ֆուտբոլում․ Ալֆրեդ Սադոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 18:13
Սահմանազատումից մինչև առևտուր․ ինչ հարցեր են քննարկվել Մուստաֆաևի հետ Աղվերանում
29.04.2026 | 18:10
Ադրբեջանի պատվիրակությունը հեռացավ Աղվերանից // Բեռնատարների հայ վարորդների խնդիրը ՌԴ-ում լուծվել է. ԼՈՒՐԵՐ
29.04.2026 | 18:06
Միրզոյանը և Բարոն քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացումն ու Մակրոնի այցը
29.04.2026 | 17:50
Լա՛վ է, Սամվել Կարապետյանը վերջապես ասաց՝ Քոչարյանի և Ծառուկյանի հետ կոալիցիա կկազմեն, վատ է՝ չասաց ով է վարչապետի թեկնածուն․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 17:44
Բեռլինում ձերբակալվել է Ղազախստանի քաղաքացի՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով
29.04.2026 | 17:33
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ամփոփել է Եվրոպայի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 17:21
Սամվել Ալեքսանյանը մասնակցե՞լ է Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպմանը․ նրան պատկանող մեքենան՝ Աղվերանից հեռացող ավտոշարասյան մեջ
29.04.2026 | 17:14
Փաշինյանը ԱԺ-ում ասաց` նեռվերիս հետ մի՛ խաղացեք, կհայտնվեք ԱԱԾ պադվալում. սա Ձեզ չի՞ հետաքրքրում․ Արթուր Խաչատրյանը՝ դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 31-ին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը ներկայացրեց Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը: Ըստ այդմ` ՀՀ մշտական բնակչության թվաքանակը հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 979 900 մարդ, որը հունվարի համեմատ 6200-ով նվազել է:

Այսպիսով` չնայած Սերժ Սարգսյանի հնչեցրած` 4 միլիոն բնակչության հասնելու ռազմավարական նպատակին, թվերը բոլորովին հակառակ միտումների մասին են խոսում: Սակայն ՀՀ իշխանությունները մտահոգվելու կարիք չունեն. եթե կառավարությանը չհաջողվի հաջողության հասնել, օգնության կհասնի ԱՎԾ-ն:

Ազգային վիճակագրական ծառայության թվերն ուսումնասիրելիս ուշագրավ պատկերի հանդիպեցինք: Հայաստանի ժողովրդագրական վիճակը վերջին 10 տարիներին հետևյալ պատկերն ունի. 2008թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում բնակվել է 3 230 100 մարդ 2009թ.՝ 3 238 000, 2010թ.՝ 3 249 500, 2011թ.՝ 3 262 600, 2012թ.՝ 3 274 300, 2013թ.՝ 3 026 900, 2014թ.՝ 3 017 100, 2015թ.՝ 3 010 600, 2016թ.՝ 2 998 600, 2017թ.՝ 2 986 100, 2017թ. հուլիսի 1 ՝ 2 979 900:

Փաստորեն, Հայաստանի բնակչության թիվը 5 տարում պակասել է 250 հազար մարդով: Ընդ որում, 2015 թվականին առաջին անգամ անկախությունից հետո Հայաստանի բնակչության թիվը 3 մլնից իջավ: Ի՞նչն է այստեղ ուշագրավ: Ըստ ԱՎԾ-ի՝ 2008 թ-ին բնակչության աճը կազմել է 7900 մարդ, 2009-ին` 21000, 2010-ին` 13,600, իսկ 2011-ին` 11700:

 

Այս թվերը զարմանալի են, քանի որ նույն վիճակագրության համաձայն 2009 թվականին երկրից անվերադարձ գնացել է 25 հազար մարդ, 2010 թվականին՝ 46 700 մարդ, 2011 թվականին՝ 43 800 մարդ:

Ինչպե՞ս կարող է կտրուկ արտագաղթի պայմաններում աճել մշտական բնակչության թիվը: Մենք կարող էինք հանկարծ մտածել, թե դա եղել է բնական հավելաճի, այսինքն՝ ծնունդ-մահ համադրության արդյունքում: Բնական հավելաճը 2009-11 թվականներին ունի հետևյալ պատկերը. 2009-ին` 16853 մարդ, 2010-ին` 16,904, 2011-ին` 15,377:  

Սակայն եթե բնակչության հավելաճից հանում ենք արտագաղթածների թիվը ստացվում է, որ, իրականում, 2009 թվականին բնակչության թիվը պակասել է 8147 մարդով, 2010-ին՝ 29 796 մարդով, 2011-ին՝ 28 423 մարդով: Այսինքն, ունենք ԱՎԾ-ի երկու իրականություն, որոնցից մեկով Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելանում է, մյուսով՝ պակասում:

Թվերում, սակայն, սենսացիան սա չէ: Ինչպես նշեցինք, 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո ԱՎԾ հրապարակած մշտական բնակչության թվաքանակի զեկույցից պարզ է դառնում, որ 2012 թվականից սկսած՝ բնակչության թիվը պակասում է: Բայց հենց 2012-ի պակասն այնպիսի տեմպերով է, ինչպիսին անգամ պատերազմական Սիրիայում չի լինում: 2009-11 թվականները ներառյալ տարեկան միջինը 15.5 հազար մարդով ավելացած մեր երկրում, ըստ ԱՎԾ-ի, 2012 թվականին բնակչության թիվը պակասել է միանգամից 247 հազար 400 մարդով:

Հետաքրքիր է, որ ամփոփումից ամիսներ առաջ բնակչության թիվը շարունակում էր աճել. 2012-ի ապրիլի 1-ի դրությամբ 3 մլն 275 հազար 400 էր՝ 1100-ով մարդով ավելի, հուլիսի 1-ի դրությամբ աճել էր ևս 1500-ով՝ դառնալով 3 մլն 277 հազար, 2012-ի երրորդ եռամսյակի ավարտին՝ կրկին աճում է միանգամից 5 հազար մարդով՝ հասնելով 3 մլն 282 հազարի: Երեք ամիս անց՝ 2013-ի հունվարին արդեն միանգամից անկում է ապրում 247 400-ով: Երեք ամսում նման անկում չէր կարող լինել, և այս թիվը խիստ կասկածահարույց է:

Զարմանալի զուգադիպությամբ, հենց այդ ժամանակ Հայաստանում երկու համապետական ընտրություններ էին: Հավանաբար, ինչ-որ մեկին խիստ անհրաժեշտ է եղել ճգնաժամային տարում րոպե առ րոպե պակասող Հայաստանից դրախտավայր կերտել թվային մանիպուլյացիաներով. ստացվել է, որ Հայաստանում այնքան լավ էր, որ ներգաղթում էին 2009-12 թվականներին՝ հատուկ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, որի արդյունքներից հավանաբար դժգոհ՝ 247 հազար մարդ երկիրը լքել է:

ԱՎԾ-ն կարող է արդարանալ, թե 2011 թվականի մարդահամարի թվերն այդ ժամանակ են վերջնականորեն վերլուծվել: Սակայն դա միանգամայն ոչ հիմնավոր է՝ զուտ այն բանի համար, որ թվերն իսկ փաստում էին բացասական մնացորդները, իսկ կառավարությունն աճ էր ցուց տալիս:

Ինչևէ, սա պաշտոնական վիճակագրությունն է: ՀՀ նախագահը ցանկանում է 2040 թվականին Հայաստանում տեսնել 4 մլն մարդ: Կկարողանա՞: Դա նշանակում է, որ այսօր 2 986 100 մարդ ունեցող Հայաստանը հենց այս պահից պետք է աճի երկրաչափական պրոգրեսիայով: Եթե չկարողացավ, վերստին օգնության կհասնի ԱՎԾ-ն: Մինչդեռ ըստ ՄԱԿ-ի՝ Հայաստանում 2050 թվականին կանխատեսման լավատեսական տարբերակի պայմաններում կարող է լինել 3 մլն 122 հազար մարդ, կանխատեսման հոռետեսական տարբերակի դեպքում՝ 1 միլիոն 668 հազար մարդ: 4 մլն-ի հասնելու համար ԱՎԾ-ն պետք է լուրջ ջանք թափի:

Ներկայացվածը աչքի առջև ունենալով՝ կարող ենք փաստել, որ մեզանում դրական պատկեր ստանում ենք ոչ թե բնական ու տրամաբանական գործընթացների ճանապահով, այլ՝ հաշվարկի մեթոդաբանության փոփոխության կամ պարզ ասած` թվանկարչության միջոցով:

 

Սևակ Հակոբյան