Ապրիլի 24-ի գործոնը Սերժ Սարգսյանի հրաժարականի օրվա հարցում դեր ունեցավ. Արմեն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 12:00
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը // «Լամբադա» կամուրջն այսօրվանից փակ է․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 11:52
Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մոլդովայում ԱԹՍ-ն «գրեթե հարվածել է» Զելենսկիի ինքնաթիռին
10.09.2026 | 11:43
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ
10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
10.09.2026 | 11:26
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
10.09.2026 | 11:19
Արմեն Գրիգորյանը «Policy and Management Consulting Group»-ում կաշխատի մինչև դեկտեմբեր
10.09.2026 | 11:07
ՔԿ նախագահը Ինտերպոլի գլխավոր քարտուղարին է հանդիպել
10.09.2026 | 10:58
Թրամփը յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5000 դոլար է խոստացել՝ միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում
10.09.2026 | 10:52
Ձերբակալվել է սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվողը
10.09.2026 | 10:41
ՌԴ-ն գրոհել է Ուկրաինայի տարբեր շրջանները․ զոհեր և վիրավորներ կան
10.09.2026 | 10:30
ՇՄՆ-ն ու ՄԻՊ-ը պայմանավորվել են համատեղ աշխատանքային օրակարգ ձևավորել
10.09.2026 | 10:14
Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհը 6 ամիս հետո ամբողջությամբ կբացվի․ Ավինյան
10.09.2026 | 10:05
ՆԳՆ-ն մտադիր է փոխել հաշվառման-քննական ծառայությունների մոդելը
10.09.2026 | 09:54
Պատուհանից մտել է սրահ, հարձակվել աշխատակցի վրա. ավազակության կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ
10.09.2026 | 09:43
Անցած օգոստոսը մոլորակի ամբողջ պատմության ընթացքում դարձել է ամենատաք ամիսը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի հետ

– Պարո՛ն Բաղդասարյան, մեկ տարի առաջ ապրիլի 24-ի գործոնը ի՞նչ ազդեցություն ունեցավ իրադարձությունների վրա: Կարծիքներ էին հնչում, թե ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում չպետք է հնչի «Մերժիր Սերժին» կարգախոսը:

– Մեծ դեր չունեցավ: Ըստ երևույթին՝ այդ գործոնը դեր ունեցավ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրվա ընտրության հարցում: Այո՛, այդ գործոնը կար, եթե դա չլիներ, կարող էր հրաժարականը լինել, ասենք, ապրիլի 24-ին կամ 25-ին։ Եվ շատ տգեղ կստացվեր, եթե Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ծիծեռնակաբերդում այդպիսի ելույթներ հնչեին: Գուցե Սերժ Սարգսյանը նաև դա է հաշվի առել՝ մինչև ապրիլի 24-ը հրաժարական տալու հարցում, բայց օրվա ընտրությունն էական ոչինչ չէր փոխելու: Միևնույն է՝ նրա հրաժարականն արդեն կանխորոշված էր, գործընթացը կար, ուղղակի կարող էր մեկ-երկու օրվա տարբերություն լինել:

– Իսկ անցած մեկ տարվա ընթացքում նոր իշխանությունները ցեղասպանության ընդունման, խնդիրը ճանաչելի դարձնելու հարցում նկատելի քայլեր արե՞լ են:

– Եթե դատելու լինենք միջազգային ճանաչման ասպարեզում ձեռք բերած հաջողություններով, Իտալիայի խորհրդարանը, օրինակ, վերջերս ընդունեց բանաձև: Ես նկատի ունեմ, որ Հայաստանի նոր իշխանությունները նույնպես աշխատում են այդ ուղղությամբ: Գուցե դա ամենակարևոր առաջնահերթությունը չեն համարում, բայց ակնհայտ է, որ այդ ուղղությամբ քայլեր արվում են և արվելու են՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը Հայաստանում կլինի իշխանություն: Ցեղասպանության միջազգային ճանաչումն ինքնանպատակ չէ, մենք հասկանում ենք, որ դա ընդհանրապես ցեղասպանությունների կանխարգելման հարց է լուծում, դա ներքաղաքական խնդիր չի միայն, որ այս իշխանությունները դրանով զբաղվեն կամ չզբաղվեն:

– Նախկին իշխանությունների կողմից Նիկոլ Փաշինյանի հասցեին քննադատություններ են հնչում, թե ինչո՞ւ ԵԽԽՎ-ում ելույթի ժամանակ Հայոց ցեղասպանության հարցը չշոշափեց:

– Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն ինքը պետք է պարզաբանի դա: Ես չեմ կարծում, թե նրա ելույթում այդ հարցը չընդգրկելն շատ կարևոր ուղերձ է և ցույց է տալիս նրա դիրքորոշումը Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

– Անդրադառնանք նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Դրանից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե «քննարկումները ծավալվել են այն պլանի շուրջ, որը 2016 թվականին առաջարկել էր Ռուսաստանը»: Խոսքը, հավանաբար, «Լավրովի պլանին» է վերաբերում: Եվ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր, ըստ էության, չի հերքել, որ այդ հարցը քննարկվել է՝ ասելով միայն, որ սեղանին որևէ փաստաթուղթ դրված չէ: Փաստորեն՝ Ռուսաստանը նորից փորձում է ակտիվացնե՞լ, այսպես կոչված, «Լավրովի պլանը»:

– Ռուսաստանը միշտ ակտիվ է եղել և հիմա, գուցե, փորձում է ակտիվացնել իր հատուկ դերակատարումը, դա նորություն չէ: Բանակցությունների սեղանի շուրջ, իհարկե, կարելի է ցանկացած հարց քննարկել: Քննարկելն այլ բան է, կոնկրետ փաստաթղթի շուրջ բանակցություններ ծավալելը՝ այլ հարց: Եթե դու հարցը քննարկում ես, դա ընդամենը քննարկում է, երբ սեղանին դրված է փաստաթուղթ, դա արդեն բանակցություն է: Այդ հարցի շուրջ, որքան ես հասկացա, բանակցություններ չեն ընթանում: Բանակցություններ չեն ընթանում անգամ Մադրիդյան սկզբունքների շուրջ, որովհետև Նիկոլ Փաշինյանն ինքը ասաց, որ դեռ մենք պետք է հստակեցնենք, թե կողմերից յուրաքանչյուրն ինչպես է պատկերացնում այդ 3 սկզբունքներն ու 6 տարրերը:

Նիկոլ Փաշինյանը անկախություն էր խոստանում իրավապահ համակարգում, ինչը ոչ միայն ժողովրդավարության, այլև տնտեսության զարգացման հիմնական պայմաններից է։ Կա՞ այդ անկախությունը, իշխանությունը կարողանո՞ւմ է չտրվել աղմկոտ կամ քաղաքականության հետ որոշակի առնչություն ունեցող գործերին չմիջամտելու գայթակղությանը։

– Իհարկե, ցանկացած իշխանություն ունենալու է այդպիսի գայթակղություն և ոչ միայն այդ հարցում։ Ցանկացած իշխանություն գայթակղություն է ունենալու սահմանափակելու խոսքի ազատությունը, իր համար ինչ-որ տնտեսական լծակներ ստեղծել։ Կարևորը իշխանությունների վճռականությունն է, որ չտրվեն այդ գայթակղություններին։ Հիմա կա այդ գայթակղություններին դիմանալու միտում։ Երևում է գայթակղությունը, երևում է նաև դրան չտրվելու՝ իշխանությունների կամքը։ Երևում է, որ Նիկոլ Փաշինյանն ինքը հասկանում է դրա վտանգները և ամեն առիթով ասում է՝ դա չի լինելու։ Չէ՞ որ այդ ուղերձները նաև իր թիմին են ուղղված։ Նա չի կարող ամեն ինչ վերահսկել, բայց այդպիսի ուղերձներով կարող է իր թիմի անդամներին տեղը դնել, երբ նրանք փորձում են անցնել կարմիր գիծը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան